Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ի՞նչու հայրենի մեր ժողովուրդը Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը չի վստահում իր լիարժէք քուէն

December 17, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԻՎԵԹ ԴԱՆԻէԼԵԱՆ

Աւարտուեցին Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները` թողնելով հարցեր եւ հարցեր` մեզ, սփիւռքում ապրողներիս մօտ, որ առօրեայ լուրերով կապուած ենք Հայաստանի եւ Արցախի հետ եւ խանդավառւում ենք ամենափոքր ձեռքբերումով, տխրում` ամենափոքր ձախողումից: Հիմնական հարցը, որ առաջանում է ինչու հայրենի մեր ժողովուրդը Հայ յեղափոխական դաշնակցութեանը չի վստահում իր լիարժէք քուէն:

Ինչո՞ւ Հայ յեղափոխական դաշնակցութեան ծրագրերը եւ գործելաոճը դժուար են ընկալւում Հայաստանի մեր ժողովրդի կողմից:

Սփիւռքում ապրողիս համար դա տարիների հարց է, քանի որ հաւատում եմ մեր համահայկական օրակարգին ու դրա իրականացմանը:

Ինչո՞ւ հայրենի մեր ժողովուրդը քուէն չի տալիս մի կուսակցութեան, որը դար առաջ հիմնուել է Եւրոպայում, Ամերիկայում, Մոսկուայում, Թիֆլիսում… Կրթուած եւ մտաւորական մի սերունդի կողմից, որն իր անջնջելի եւ պայծառ հետքն է թողել մեր նորագոյն պատմութեան մէջ:

Այդ սերունդը թողնելով իր բարւոք կեանքը Կովկասում եւ արտասահմանում` եկաւ Հայաստան, կազմակերպեց ժողովրդին, փոխեց նրա ընկճուած եւ ստրկացած հոգեբանութիւնը, տալով հային պահանջատէր եւ պայքարող կերպար եւ իր ֆետայական աւելի քան երեսուն տարուայ փորձն ու մարդուժը հիմք դարձրեց Ա.  հանրապետութեան պայքարի յաջողութեան գործում: Հայկական պետութիւն հիմնուեց: Մեր ազգը ունեցաւ միջազգային ատեաններում ներկայացող երկիր եւ ռամիկ ժողովուրդը դարձաւ արժանապատիւ հայ քաղաքացի:

Հարց է` ինչո՞ւ Հայաստանի ժողովուրդը արժանաւոյն չի գնահատում այդ:

Ինչո՞ւ բացարձակ քուէն չի տալիս մի կուսակցութեան, որ խորհրդային տարիներին, Հայաստանից կտրուած եւ Հայաստանի հետ հաղորդակցական կապի բացակայութեան պայմաններում, սփիւռքի տարբեր երկրներում, տարբեր օրէնքների եւ վարչակարգերի ներքոյ ապրող հայորդիներին տէր կանգնեց, կազմակերպեց հայկական գաղթօճախները: Կազմակերպեց եւ ապահովեց նրանց անվտանգութիւնը` Լիբանանի եւ Սիրիայի քաղաքացիական պատերազմին, Հայաստանից դուրս ապրող նոր սերունդներին տուեց հայեցի դաստիարակութիւն եւ կապեց նրանց համազգային եւ համահայկական գաղափարով, իր լաւագոյն տղերքի կեանքի գնով աշխատանք տարաւ եւ միջազգայնացրեց Հայոց ցեղասպանութեան հարցը եւ ներկայացրեց միջազգային տարբեր հարթակներում ու ատեաններում:

Հարց է` ինչո՞ւ Հայաստանի ժողովուրդը արժանաւոյն չի գնահատում այդ:

Ինչո՞ւ զգալի քուէն չի տալիս մի կուսակցութեան, որ Հայաստանի վերանկախացումից յետոյ, առաջին իսկ օրուանից, կանգնեց Արցախի պատերազմի կիզակէտում ու իր կազմակերպական փորձը, մարդուժը եւ բոլոր հնարաւորութիւնները ի գործ դրեց այդ պայքարի յաջողութեան համար եւ Հայաստանում իր գաղափարներն ու ծրագրերը (հակառակ բազմաթիւ խոչընդոտների) աշխատեց իրագործել` նոր սահմանադրութիւն, նոր օրէնքներ առաջարկելով, որոնք անհրաժեշտ են կայուն, զարգացող եւ արդար երկիր ունենալու համար:

Այդ բոլորի իրականացումը հեշտ չի եղել… Դժուարին ճանապարհ է հաղթահարուել եւ գերմարդկային ուժ կիրառուել…

Հարց է` ինչո՞ւ Հայաստանի ժողովուրդը արժանաւոյն չի գնահատում այդ:

Հարցե՜ր եւ հարցեր…

Վերջապէս, որոշ չափով հարցիս պատասխանը գտայ յետընտրական որոնումներիս ընթացքին, Hraparak.am կայքում պր. Վարդան Անթանեսեանի 10 դեկտեմբերի «Համահայկականի ֆիասկոն» յօդուածում, որում գրուած էր.

«Օրինաչափ էր Դաշնակցութեան եւ «ծռերի» ֆիասկոն: Նրանք չափազանց բարձր նոտա էին վերցրել եւ ընտրողի հետ յարաբերւում էին «համահայկական ուժի» իռացիոնալ հեռուներից եւ չկարողացան քաղաքացիներին համոզել, թէ ինչո՛ւ մի կողմ պիտի թողնեն իրենց օրուայ խնդիրները եւ քուէարկեն յանուն ինչ-որ վերացական, Հայաստանի իրականութեան հետ որեւէ կենսական առնչութիւն չունեցող գաղափարների:

Հայաստանի քաղաքացիներին խորթ եւ գերազանցապէս անհասկանալի են: Իռացիոնալ է ոչ միայն Հայ դատը, այլեւ Դաշնակցութեան ընկերվարական տնտեսութեան տեսլականը:

ՀՅԴ-ն, կարելի է ասել, սիմվոլ է, ոչ թէ իրական երկրի պատասխանատու քաղաքական կուսակցութիւն:

ՀՅԴ-ն, չնայած ծանր պարտութեանը, ներսում փոխակերպուելու, ցանցային կառոյցից բացառապէս հայաստանեան քաղաքական ուժ վերակազմաւորուելու ռեսուրս, թւում է, ունի:

Պր. Անթանեսեանը եւ նրա նման մտածողները, որ կարծես թէ փոքրաթիւ չեն, Հայ դատը` մեր պահանջատիրութիւնը ինչ-որ վերացական եւ հասարակութեան հետ առնչութիւն չունեցող հարց են համարում եւ դատողութիւններ անում միայն կենցաղային եւ քաղաքական առօրեայի որոշ բարեփոխումների կարճ տեսլականի վրայ… Ժամանակին, նաեւ` Դաշնակցութեան կազմութեան օրօք, նման մտածողներ կային եւ վերացական էին համարում Հայաստանի Ա.  Հանրապետութեան կերտման գաղափարը:

Նման մտածողները հեռու են համահայկական մտածողութիւնից, համազգային օրակարգից եւ գաղափարից, որոնք անհրաժեշտ են ազգի անվտանգութեան եւ հզօրացման համար:

Այդ պատճառով նման մտածելակերպ ունեցողների մօտ գերակայ են անձնական եւ հատուածական շահերը: Դաշնակցութեան` պետականութեան ամրացման ջանքերը եւ ծրագրերը իրականցնելու նպատակով տարբեր միջավայրերում աշխատելը, «ճամբարափոխութիւն» է որակւում:

Այդ պատճառով նման մտածելակերպ ունեցողների մօտ, ովքեր առաջնորդւում են անձի ղեկավարմամբ,Դաշնակցութեան ռազմավարութեան եւ քաղաքականութեան կիրառումը, որոնք բխում են հաւաքական որոշումների եւ ժողովների արդիւնքից, հասկանալի չեն և դրանց կիրառումը կապում են անձերի փոփոխութեան հետ` այդ կուսակցութեան ներսում:

Այդ պատճառով նման մտածելակերպ ունեցողները խօսում են ընտրութիւնների ընթացքին կաշառք բաժանողների եւ վճարողների մասին, բայց չեն խօսում կաշառք վերցնողների եւ նրանց արժանապատուութեան մասին:

Այդ պատճառով է, որ…

Այդ ամէնի մէջ ես որոշ չափով գտայ իմ պատասխանը, եւ եկայ իմ սիրելի բարեկամ, արւեստագէտ եւ մտաւորական օր. Լիդա Բերբերեանի խօսքին, որ հետեւելով նախընտրական քարոզարշաւին` ինձ ասաց «Հայաստանում Դաշնակցութեան ճանաչման ժամանակը դեռ չի եկել»:

Իսկ մենք հաւատում ենք, որ հայրենի ժողովրդի հետ միասին կը ձեւաւորենք «համահայկական մտածողութիւն», որ, շատ չանցած, Հայաստանում ազգովի, Արցախում եւ սփիւռքում, կ՛ունենաք մեր համահայկական օրակարգը եւ բոլորս միասին, յանուն մեր հայրենիքի անվտանգութեան եւ հզօրացման, թէեւ տարբեր գործելաոճերով, բայց նոյն ուղղութեամբ կը քայլենք, որը անհրաժեշտ է «մէկ ազգ» կոչուելու համար:

Անկախ ստացած քուէների քանակից Դաշնակցութիւնը ունի իր յստակ ծրագիրը` իր գաղափարները կեանքի կոչելու համար: Դաշնակցութիւնը շարունակում է իր գործը համայն հայութեան համար, թէեւ չի կարելի հերքել, որ ստացած քուէների քանակը Հայաստանի խորհրդարանում հնարաւորութիւն եւ միջավայր են ստեղծում եւ հարթակներ ձևաւորում աւելի լսելի դառնալու եւ արդիւնաւէտ աշխատելու համար:

Հայ յեղափոխական դաշնակցութեան գաղափարների լիարժէք իրականացումը դեռ առջեւում է…

Դեկ. 12-2018 Թեհրան

Նախորդը

Յաջորդը

Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.