Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանի բացման ծիրին մէջ, այսօր` ուրբաթ, 14 դեկտեմբերին, Շիահի իր մարզադաշտին վրայ Պէյրութ կը հիւրընկալէ Հուփսը: Մրցումը պիտի սկսի երեկոյեան ժամը 18:00-ին:
Վաղը` շաբաթ, 15 դեկտեմբերին, երեկոյեան ժամը 17:00-ին, Ռիատի հիւրը կ՛ըլլայ Աթլասի, մինչ կիրակի օր ՀՄԸՄ կը հիւրընկալէ Շանվիլը (ժամը 17:00-ին):
Այս հանգրուանը կ՛աւարտի երկուշաբթի, 17 դեկտեմբերին, երբ Սաժես Թրիփոլիի մէջ հիւրը կ՛ըլլայ Մութթահետի (ժամը 18:00-ին):
Ստորեւ դասաւորման պատկերը` 6-րդ հանգրուանի նախօրեակին.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Շանվիլ | 4 | 1 | 9 (448-326) |
| 2.- Պէյրութ | 4 | 1 | 9 (434-406) |
| 3.- ՀՄԸՄ | 3 | 1 | 7 (365-362) |
| 4.- Ռիատի | 3 | 1 | 7 (342-341 |
| 5.- Աթլաս | 2 | 2 | 6 (361-352) |
| 6.- Մութթահետ | 2 | 2 | 6 (293-300) |
| 7.- Պիպլոս | 1 | 4 | 6 (391-475) |
| 8.- Սաժես | 1 | 3 | 5 (338-378) |
| 9.- Հուփս | 0 | 5 | 5 (384-456) |


