Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 10-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Ժունիէի «Ֆուատ Շեհապ» մարզադաշտին վրայ հիւրընկալեց Ահլի Նապաթիէն, 5-4 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ: Ա. կիսախաղը աւարտած էր ՀՄԸՄ-ի գերակայութեամբ (3-1):
ՀՄԸՄ-ի կոլերը յաջորդաբար նշանակեցին Խալետ Ըպրիք, Սեմի Պիայ եւ Դաւիթ Ղանդիլեան: Նշենք, որ երրորդ կոլը նշանակեց Նապաթիէէն մարզիկ մը` սխալմամբ իր բերդին մէջ:
Ստորեւ դասաւորման պատկերը` 10-րդ հանգրուանէն ետք.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Պըրժ | 7 | 2 | 1 | 23 | 
| 2.- Շապապ Պըրժ | 6 | 1 | 3 | 19 | 
| 3.- Նահտա Պար Էլիաս | 5 | 4 | 1 | 19 | 
| 4.- Ահլի Սայտա | 5 | 1 | 4 | 16 | 
| 5.- Իժթիմահի | 4 | 2 | 4 | 14 | 
| 6.- Սաժես | 4 | 2 | 4 | 14 | 
| 7.- Շապապ Արապի | 4 | 2 | 4 | 14 | 
| 8.- Ահլի Նապաթիէ | 3 | 5 | 2 | 14 | 
| 9.- Մապարրա | 3 | 4 | 3 | 13 | 
| 10.- Իսլահ Պըրժ Շիմալի | 3 | 2 | 5 | 11 | 
| 11.- Նասեր Պար Էլիաս | 2 | 0 | 8 | 6 | 
| 12.- ՀՄԸՄ | 1 | 1 | 8 | 4 | 
 
			


