Աշխարհի պասքեթպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ յետմիջօրէին Լիբանանի տղոց ազգային խումբը, որ հիւրը եղաւ Չինաստանի, 20 կէտի տարբերութեամբ` 72-52 արդիւնքով պարտութիւն մը կրեց:
Ասիա – Ովկիանիա ցամաքամասին մէջ տեղի ունեցած այս մրցումը Լիբանանի համար եղաւ յաջորդական երրորդ պարտութիւնը, Նոր Զելանտայէն եւ Հարաւային Քորէայէն կրած պարտութիւններէն ետք:
Չինաստան միջազգային դասաւորման մէջ կը գրաւէ 29-րդ դիրքը (Ասիա` 3-րդ), իսկ Լիբանան` 54-րդ դիրքը (Ասիա` 9-րդ):
Լիբանանէն ամէնէն շատ կէտը նշանակեց Ահմետ Իպրահիմ (14), ապա` Էլի Ռըսթոմ (12) եւ Ալի Հայտար (9):
Երթի մրցումին, Չինաստան Լիբանանի մէջ 92-88 արդիւնքով պարտութիւն մը կրած էր մայրիներու կազմէն:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Նոր Զելանտա | 9 | 1 | 19 |
| 2.- Հարաւային Քորէա | 8 | 2 | 18 |
| 3.- Չինաստան | 6 | 4 | 16 |
| 4.- Լիբանան | 6 | 4 | 16 |
| 5.- Յորդանան | 5 | 5 | 15 |
| 6.- Սուրիա | 2 | 8 | 12 |



