Լիբանանի աղջկանց պասքեթպոլի 2-րդ հանգրուանի մրցումները տեղի կ՛ունենան այս շաբաթավերջին. այսօր` երեք մրցում, իսկ վաղը` մէկ:
Լիբանանի գործող ախոյեան ՀՄԸՄ Անթիլիաս, որ իր կատարած առաջին մրցումին մեծ յաղթանակ մը արձանագրեց (76-10) վաղը` կիրակի, 25 նոյեմբերին կը կատարէ իր երկրորդ մրցումը, այս անգամ մրցելով Անդրանիկ Սին Էլ Ֆիլի դէմ:
Այս մրցումը, որ պիտի սկսի երեկոյեան ժամը 20:30-ին, տեղի պիտի ունենայ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ:
ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը:
Ստորեւ` Բ. հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | 
| Շեպիպէ – Ռիատի Պէյրութ | 17:00 | Սաժես Ժըտէյտէ | 
| Անդրանիկ Պէյրութ – Հուփս | 18:00 | Տեմիրճեան | 
| 1875 – Էներժի | 19:30 | Սեն Ժոզեֆ | 
| ՎԱՂԸ | ||
| ՀՄԸՄ Անթիլիաս – Անդրանիկ Սին Էլ Ֆիլ | 19:00 | Աղբալեան | 
Ստորեւ` Ա. հանգրուանին արձանագրուած մրցումներուն արդիւնքները.
| Հուփս – Շեպիպէ | 67-48 | 
| Ռիատի – Անդրանիկ Սին Էլ Ֆիլ | 79-25 | 
| Անդրանիկ Պէյրութ – Էներժի | 72-33 | 
| 1875 – ՀՄԸՄ Անթիլիաս | 10-76 | 
 
			


