ՖԻՏԷ-ի հրապարակած նոյեմբեր ամսուան նոր դասաւորման մէջ, Հայաստանի ճատրակի յառաջատար Լեւոն Արոնեան 5 դիրք նահանջելով այժմ ամերիկացի Ուելսի Սոյի հետ կը բաժնէ 10-11-րդ դիրքերը: Անոնք ունին 2765-ական կէտ:
Առաջին դիրքին վրայ կը գտնուի աշխարհի նորվեկիացի ախոյեան Մակնիւս Քարլսըն:
Առաջին հարիւրին մէջ են նաեւ Գաբրիէլ Սարգսեան (55-րդ) եւ Հրանդ Մելքումեան (76-րդ):
Ստորեւ` նոր դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Մակնիւս Քարլսըն (Նորվեկիա) | 2835 |
2.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 2832 |
3.- Շահրիար Մամետեարով (Ազրպէյճան) | 2817 |
4.- Տին Լիրեն (Չինաստան) | 2816 |
5.- Անիշ Կիրի (Հոլանտա) | 2780 |
6.- Մաքսիմ – Վաշիէ Լակրաւ (Ֆրանսա) | 2778 |
7.- Վլատիմիր Քրամնիք (Ռուսիա) | 2777 |
8.- Վիշվանաթան Անանտ (Հնդկաստան) | 2773 |
9.- Ալեքսանտր Կրիսչուք (Ռուսիա) | 2771 |
10.- Ուեսլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 2765 |
11.- Լեւոն Արոնեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2765 |
55.- Գաբրիէլ Սարգսեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2689 |
76.- Հրանդ Մելքումեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2668 |