Իր հրապարակած պաշտօնական մէկ հաղորդագրութեան մէջ, Հուսամէտտին Հարիրիի անուան պասքեթպոլի 28-րդ միջազգային մրցաշարքին կազմակերպիչ յանձնախումբը հրապարակեց անոր յայտագիրը` կատարելէ ետք վիճակաձգութիւնը:
Անոր մասնակցող ութ խումբերը բաժնուեցան երկու խմբակի, իւրաքանչիւրը` չորս խումբի, հետեւեալ ձեւով.
Ա. ԽՄԲԱԿ Ռիատի (Լիբանան), Ահլի Պընղազի (Լիպիա), Ժամհիեթ Սալա եւ Իթթիհատ Մանսթիրի (Թունուզ):
Բ. ԽՄԲԱԿ ՀՄԸՄ (Լիբանան), Մուժամաա Փեթրոլի (Ալճերիա), Ռատեսի (Թունուզ) եւ Ահլի (Եգիպտոս):
Մրցաշարքին բացման հանդիսութիւնը տեղի պիտի ունենայ երկուշաբթի, 15 հոկտեմբերին, երեկոյեան ժամը 20:30-ին: Աւարտական մրցումը տեղի պիտի ունենայ երկուշաբթի, 22 հոկտեմբերին, մինչ կիսաւարտականի մրցումները` կիրակի, 21 հոկտեմբերին:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | 
| Ժամհիեթ Սալա – Իթթիհատ | 17:30 | 
| Ռիատի – Պընղազի | 20:30 | 
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Ռատեսի – Ահլի | 17:30 | 
| ՀՄԸՄ – Մուժամաա Փեթրոլի | 20:30 | 
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Պընղազի – Սալա | 17:30 | 
| Մանսթիրի – Ռիատի | 20:30 | 
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Փեթրոլի – Ռատեսի | 17:30 | 
| Ահլի – ՀՄԸՄ | 20:30 | 
| ՈՒՐԲԱԹ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Մանսթիրի – Պընղազի | 17:30 | 
| Ռիատի – Սալա | 20:30 | 
| ՇԱԲԱԹ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Ահլի – Փեթրոլի | 17:30 | 
| ՀՄԸՄ – Ռատեսի | 20:30 | 
 
			


