Ինչպէս ծանօթ է, 2-12 հոկտեմբերին Լիբանան կը հիւրընկալէ Արաբական ակումբներու տղոց պասքեթպոլի 31-րդ ախոյեանութիւնը, որուն կը մասնակցին 10 խումբեր, բաժնուած` 2 խմբակի:
Այս ախոյեանութիւնը, որ տեղի պիտի ունենայ Շիահի մարզադաշտին վրայ, կազմակերպուած է Պէյրութ ակումբին կողմէ: Անիկա նուիրուած է Հանրի Շալհուպի յիշատակին:
Այսօրուան յայտագիրին վրայ են չորս մրցումներ:
Մրցաշարքին պաշտօնական բացման հանդիսութիւնը տեղի պիտի ունենայ երեկոյեան ժամը 21:00-ին:
Մրցումները պիտի պատկերասփռուին «Էմ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանէն եւ «Ուան» կայանէն (Տուպայ):
Տիտղոսակիր ՀՄԸՄ իր առաջին մրցումը պիտի կատարէ այսօր, երեկոյեան ժամը 19:00-ին, իրեն մրցակից ունենալով մարոքեան Սալա խումբը:
ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ դաշտ եւ քաջալերել գործող ախոյեան իրենց կազմը:
Ստորեւ կու տանք մրցումներուն ամբողջական ժամանակացոյցը.
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ |
| Ֆաթըհ – Սփորթինկ | 15:00 |
| Իթթիհատ – Նասըր | 17:00 |
| ՀՄԸՄ – Սալա | 19:00 |
| Պէյրութ – Ահլի Սթապ | 21:30 |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ. | |
| Քալանտիա – Ֆաթըհ | 14:00 |
| Սփորթինկ – Սալա | 16:00 |
| Արապի – Իթթիհատ | 18:00 |
| Նասըր – Ահլի Սթապ | 20:00 |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐ. | |
| Արապի – Նասըր | 16:00 |
| ՀՄԸՄ – Ֆաթըհ | 18:00 |
| ՈՒՐԲԱԹ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ. | |
| Քալանտիա – Սփորթինկ | 19:30 |
| Պէյրութ – Իթթիհատ | 21:30 |
| ՇԱԲԱԹ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐ. | |
| Քալանտիա – Սալա | 19:30 |
| Պէյրութ – Նասըր | 21:30 |
| ԿԻՐԱԿԻ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐ. | |
| Ահլի Սթապ – Արապի | 16:00 |
| ՀՄԸՄ – Սփորթինկ | 18:00 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Սալա – Ֆաթըհ | 14:30 |
| ՀՄԸՄ – Քալանտիա | 16:30 |
| Պէյրութ – Արապի | 18:30 |
| Ահլի Սթապ – Իթթիհատ | 20:30 |


