Հոլանտան ներկայացնող «Էմ. Էմ. Էյ.»-ի հայ մարզիկ Գեղարդ Մուսասի պաշտպանեց Պելաթորի միջին քաշային կարգի ախոյեանի տիտղոսը:
Ամերիկեան Սան Խոսէի մէջ տեղի ունեցած «Պելաթոր-206»-ի մրցաշարքի գլխաւոր մենամարտին, 33 տարեկան Մուսասի նաք-աութով յաղթեց Պելաթորի կիսամիջին քաշային կարգի ախոյեան, քանատացի` Ռորի Մաքտոնալտին:
Մուսասիի առաւելութիւնը նկատելի էր մենամարտի մեկնարկային վայրկեաններէն, իսկ 2-րդ ռաունտին իրաւարարը ստիպուած եղաւ դադրեցնել մենամարտը:
Նախորդ մայիսին Լոնտոնի մէջ (Անգլիա) Մուսասի հանդիսացած էր Պելաթորի միջին քաշային կարգի ախոյեան:



