Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մեդիամաքս»-ի Հարցազրոյցը ՀՀ Պաշտպանութեան Նախարար Դաւիթ Տօնոյեանի Հետ

Սեպտեմբեր 18, 2018
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter
«Սիրիայում մարտական խնդիրներ
չենք կատարելու»

Վարեց` ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆԸ

Ստորեւ` Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի հարցազրոյցը «Մեդիամաքս»-ի հետ.

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Պարո՛ն Տօնոյեան, վարչապետը օրերս տեղեկացրեց, որ Սիրիա են մեկնելու հայ զինուորական բժիշկներ եւ սակրաւորներ եւ ոչ թէ` խաղաղապահներ: Այնուհանդերձ, կարելի՞ է ասել, որ Հայաստանը Սիրիա է գործուղելու ոչ մարտական զօրախումբ, թէ՞ այս ձեւակերպումը ճիշդ չէ:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Հաշուի առնելով այն հանգամանքը, որ այս հարցը վերջին օրերի ընթացքում շատ է արծարծւում, ցանկանում եմ միանշանակ յայտարարել, որ մենք ծրագրում ենք Սիրիայի Արաբական Հանրապետութիւն գործուղել պաշտպանութեան նախարարութեան մասնագէտների խումբ` կազմուած բժիշկներից, մարդասիրական ականազերծման մասնագէտներից եւ նրանց անվտանգութիւնն ապահովող անձնակազմից:

Բնականաբար պաշտպանութեան նախարարութեան մասնագէտները հիմնականում զինուորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպէս մարտական զօրախումբ, քանի որ հայ մասնագէտների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղուելու է բացառապէս մարդասիրական խնդիրներով: Հետեւաբար այն ունենալու է ոչ թէ զօրախմբի, այլ`     մասնագէտների խմբի կարգավիճակ:

Ա. Թ.- Արդէն կարծիքներ են հնչում այն մասին, որ քանի որ ՀՀ սահմանադրութիւնը չի նախատեսում ՀՀ զինուած ուժերը ՀՀ տարածքից դուրս օգտագործելու ընթացակարգ, Սիրիա գործուղելու որոշումը կը լինի հակասահմանադրական: Ի՞նչ կ՛ասէք այս առնչութեամբ:

Դ. Տ.- Մեր անմիջական ազգային շահերից բխող տուեալ նախաձեռնութիւնը  իրաւաբանական բանավէճերի չվերածելու նպատակով ուղղակի շեշտեմ, որ այս դէպքում ՀՀ տարածքից դուրս ՀՀ զինուած ուժերի կիրառման մասին խօսք լինել չի կարող, քանի որ, ինչպէս արդէն նշեցի, հայ մասնագէտները Սիրիայում լուծելու են բացառապէս մարդասիրական խնդիրներ` մարտական գործողութիւններից դուրս տարածքներում, մասնաւորապէս` Հալէպ քաղաքում:

Եթէ ուշադրութիւն դարձնէք, նոյնիսկ ականազերծողների պարագայում խօսքը գնում է ոչ թէ զինուորական սակրաւորների, այլ` մարդասիրական ականազերծման մասին, իսկ դրանք, մասնագիտական առումով, լրիւ տարբեր բաներ են: Կարծում եմ` թիւրըմբռնման պատճառն այն է, որ ուշադրութիւն է դարձւում ոչ թէ գործուղման խնդրի եւ գործուղուողների կարգավիճակի, այլ զուտ նրանց զինուորական լինելու հանգամանքի վրայ:

Ա. Թ.- Ո՞րն է լինելու գործուղման իրաւական հիմքը` կա՞յ պաշտօնական հրաւէր Սիրիայի իշխանութիւնների կողմից:

Դ. Տ.- Գործընթացի իրաւական հիմքը ՀՀ սահմանադրութիւնն է, ՄԱԿ-ի եւ դրա մարմինների կողմից Մերձաւոր Արեւելքին վերաբերուող բազմաթիւ բանաձեւերն ու գործողութիւնների ծրագրերը, ինչպէս նաեւ` ՀՀ եւ Սիրիայի միջեւ գոյութիւն ունեցող փոխգործակցութեան իրաւապայմանագրային պարտաւորութիւնները: Սիրիայի Արաբական Հանրապետութեան լիազօրուած գերատեսչութիւնը մեզ ներկայացրել է համապատասխան խնդրանք, որին մենք արձագանգել ենք:

Ա. Թ.- Քանի՞ մասնագէտ է գործուղելու Հայաստանը, ե՞րբ են նրանք մեկնելու եւ ի՞նչ ժամկէտով:

Դ. Տ.- Մենք ծրագրում ենք Սիրիա գործուղել մինչեւ 100 մասնագէտների` այս տարուայ ընթացքում: Ինչ վերաբերւում է գործուղման ժամկէտին, ապա դա յընթացս որոշելու խնդիր է եւ յստակ ժամկէտ սահմանուած չէ:

Ա. Թ.- Ո՞րն է լինելու նրանց տեղակայման վայրը կամ վայրերը:

Դ. Տ.- Մեր առաջնային նպատակը մարդասիրական խիստ ճգնաժամի մէջ յայտնուած Հալէպի հայ համայնքին օժանդակելն է: Հետեւաբար հայ մասնագէտները տեղակայուելու են Հալէպ քաղաքում եւ օժանդակելու են Սիրիայի բնակչութեանը:

Ա. Թ.- Ո՞վ եւ ինչպէ՞ս է ապահովելու հայ բժիշկների եւ ականազերծողների անվտանգութիւնը Սիրիայում:

Դ. Տ.- Մեր բժիշկների եւ մարդասիրական ականազերծողների անմիջական ֆիզիքական անվտանգութիւնն ապահովուելու է յատուկ այդ նպատակով նրանց հետ մեկնող անվտանգութեան ապահովման մասնագէտների կողմից:

Ա. Թ.- Ինչպէ՞ս են կարգաւորուելու մեր զինուորականների յարաբերութիւնները Ռուսաստանի եւ Սիրիայի զինուած ուժերի հետ: Օրինակ, ո՞վ է հրաման արձակելու այս կամ այն վայրում ականազերծում կատարելու վերաբերեալ:

Դ. Տ.- Մեր մասնագէտների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հրամանատարութեան ներքոյ: Բնականաբար խումբն իր գործունէութիւնը համակարգելու է ե՛ւ ռուսաստանեան կողմի, ե՛ւ տեղի իշխանութիւնների հետ: Մարդասիրական գործողութիւնների ընդհանուր համակարգումն իրականացնելու, ստացուող տեղեկութիւնները, քաղաքացիական բնակիչների կանչերը հաւաքելու եւ վերլուծելու, ինչպէս նաեւ դրանց արձագանգելու նպատակով Հալէպում գործում է այդ նպատակով ստեղծուած կենտրոն, որտեղ լինելու են նաեւ մեր ներկայացուցիչները եւ հայ մասնագիտական խմբերին իջեցնելու են այս կամ այն «պատուէրը»: Ինչ վերաբերւում է ՌԴ եւ Սիրիայի զինուած ուժերին եւ նրանց ռազմական գործողութիւններին, ապա արդէն նշեցի, որ մարտական խնդիրներ մեր մասնագէտները չեն կատարելու:

Մեր մասնագէտների` Սիրիա տեղափոխման եւ տեղում նրանց ապահովման հարցերում օժանդակութիւն ցուցաբերելու պատրաստակամութիւն են յայտնել մեր ռուսաստանցի գործընկերները, ինչն օրերս կ՛ամրագրուի համապատասխան արձանագրութեամբ: Օգտուելով առիթից` ցանկանում եմ շնորհակալութիւնս յայտնել նրանց:

Ա. Թ.- Հաշուի առնելով այն փաստը, որ մեր խաղաղապահները արդէն մի քանի տարի ծառայում են Լիբանանում` ՄԱԿ-ի ԵՈՒՆԻՖԻԼ առաքելութեան ներքոյ, կարո՞ղ է դա աւելի դիւրին դարձնել մեր զինուորականների աշխատանքը Սիրիայում:

Դ. Տ.- Լիբանանում մեր զօրախումբը մասնակցում է խաղաղապահ առաքելութեան, որը փաստացի ռազմական բնոյթի գործողութիւններ է պարունակում: Ուստի Սիրիայի մարդասիրական առաքելութեան հետ համեմատական անցկացնելը համարում եմ սխալ:

Ա. Թ.- Արեւմուտքը ոչ միանշանակ վերաբերմունք ունի Սիրիայում Ռուսաստանի գործողութիւնների նկատմամբ: Մտավախութիւն չունէ՞ք, որ մեր զինուորականների գործուղումը Սիրիա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել Հայաստանի եւ արեւմտեան գործընկերների յարաբերութիւններում:

Դ. Տ.- Մենք մեր մտադրութիւնները քննարկել ենք մեր գրեթէ բոլոր գործընկերների հետ: Մենք չենք մեկնում Սիրիա որեւէ կողմում ռազմական գործողութիւնների մասնակցելու: Ի վերջոյ, մեր առաքելութիւնը մարդասիրական է, իսկ մեր ազգային շահը` Հալէպի հայ համայնքի պահպանումն ու Սիրիայի ժողովրդի` բնականոն խաղաղ կեանքին վերադարձը: Կարծում եմ` այս հարցում մեր գործընկերների մօտ կայ լիարժէք ըմբռնում:

 

 

Նախորդը

Մենատիրութեան Էրտողանեան Նորագոյն Դրսեւորումը Մեծ Հարցականներ Կը Գծէ

Յաջորդը

Մոհամետ Մարգարէին Քիչ Ծանօթ Հրովարտակը` Տրուած Երուսաղէմի Հայոց Պատրիարքին

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?