Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մնալ Սեփական Կոչման Բարձրութեան Վրայ

Յունիս 29, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ»-ի գլխաւոր խմբագիր

«Ազատ Արցախ» թերթը 95 տարեկան է: Յոբելեանական օրերին ընդունուած է յետադարձ հայեացք ձգել` գնահատելու անցած ուղին, հանրագումարի բերելու արդիւնքները:

Չխախտենք աւանդոյթը, բայց անցեալին նայենք առաջին հերթին նրա համար, որպէսզի վերադառնանք մեր արմատներին, վերյիշենք մեր «նախածնողին»: Ներկայիս «Ազատ Արցախ»-ին կեանք է պարգեւել 1923թ. յունիսին լոյս տեսած «Ղարաբաղի գեղջուկ» թերթը, որն այդ անուան տակ երկար չգոյատեւեց: Հրատարակութեան գրեթէ մէկդարեայ պատմութեան ընթացքում այն ղեկավարել են աւելի քան 25 խմբագիրներ, որոնցից իւրաքանչիւրն իր ներդրումն է ունեցել նրա ստեղծագործական կենսագրութեան մէջ: Բայց, կարծում ենք, արդարացի կը լինէր այսօր յիշատակել նրա առաջին խմբագրի անունը` այն դարձաւ Ղարաբաղի գաւառային կոմիտէի քարտուղար Սերօ Մանուցեանը, ով այդ պաշտօնում աշխատել է մինչեւ 1924 թուականը: Հետագայում թերթը վերանուանուել է «Խորհրդային Ղարաբաղ»` այս անուան հետ թեւակոխելով ոչ մէկ տասնամեակ, երկար ժամանակ լոյս է տեսել որպէս «Սովետական Ղարաբաղ», իսկ ԽՍՀՄ փլուզումից յետոյ, փոխելով եւս մի քանի անուններ, 1998 թուականից սկսեց կոչուել «Ազատ Արցախ»:

Բնականաբար, փոխւում էր ոչ միայն թերթի անուանումը: Փոխւում էին ժամանակները, իսկ նրանց հետ, ի հարկէ, փոփոխութիւն էր կրում թերթն ինքը, որը պատմական այս կամ այն ժամանակաշրջանում արտացոլում էր կեանքի երեւոյթները: Միանգամայն օրինաչափ է, որ 20-ական թուականներին թերթը ծառայում էր ԼՂԻՄ-ում նոր, կոմունիստական գաղափարախօսութեան ու միջազգայնութեան գաղափարների քարոզչութեանը: Ի հարկէ, լինելով իր ժամանակի իսկական ծնունդը, «Խորհրդային Ղարաբաղը» կոմունիստական կուսակցութեան քաղաքականութեանը համապատասխան քարոզում էր միջազգայնութեան ու ժողովուրդների բարեկամութեան ինքնին ազնիւ սկզբունքները, որոնք, սակայն, այն արատաւոր համակարգի շրջանակներում ստայօդ էին, ինչը հաստատուեց խորհրդային գաղափարախօսութեան փլուզմամբ: Այսօր` անցած տարիների բարձունքից, ինչ-որ մէկը կարող է հեգնանքով եւ անգամ մեղադրանքով վերաբերուել «Խորհրդային Ղարաբաղ»-ի այն ժամանակուայ աշխատակիցների աշխատանքին, բայց, կարծում ենք, այնուամենայնիւ, պէտք է ներողամիտ լինել, քանի որ կասկած չկայ, որ իրենց հրապարակումներում նրանք առաւելագոյնս անկեղծ էին, քանզի հաւատում էին կոմունիստական առաջնորդների մտադրութիւնների ու նրանց քարոզած արժէքների անաղարտութեանը: Ինչպէս ասում են` երգից բառերը դէն չես նետի: Դա նոյնպէս մեր պատմութիւնն է, եւ այն պէտք է իմանալ ու յարգել, թող որ նրա մռայլ էջերով հանդերձ գոնէ այն բանի համար, որ նրանից դասեր քաղենք:

Խորհրդային շրջանում, հակառակ խօսքի ազատութեան սահմանափակման եւ պետական խիստ գրաքննութեան հետ կապուած հսկայական դժուարութիւնների, շնորհիւ իր տաղանդաւոր աշխատակիցների, ովքեր ներկայացնում էին մտաւորականութիւնը բառիս ամենավեհ իմաստով, թերթին, այնուամենայնիւ, յաջողուեց պահպանել ազգային ինքնութիւնը, լինել ժողովրդի շահերի արտայայտողը: Ահա դրա խօսուն փաստերից մէկը. 1960-ական թուականներին Հայաստանի հետ Արցախի վերամիաւորման պահանջով ԽՄԿԿ Կենտկոմ ուղարկուած յայտնի նամակի 13 հեղինակներից 5-ը տարբեր տարիների աշխատել են մեր թերթի խմբագրութիւնում` Բագրատ Ուլուբաբեան, Լազր Գասպարեան, Բոգդան Ջանեան, Մաքսիմ Յովհաննիսեան, Գուրգէն Գաբրիէլեան:

Արդէն 80-ականներին` Ղարաբաղեան շարժման ժամանակաշրջանում, «Խորհրդային Ղարաբաղ»-ն արդարացիօրէն վաստակել է ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի ճշմարիտ տարեգրի փառքը` կանգնելով իր ժողովրդի կողքին: Հէնց այդ ժամանակ էր թերթի տպաքանակը հասել իր գագաթնակէտին` կազմելով գրեթէ 100 հազար օրինակ, եւ այն տարածւում էր ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլեւ նրանց  սահմաններից շատ հեռու: Այն իրավիճակում, երբ խորհրդային կենտրոնական մամուլը բացայայտ սուտ էր տարածում Ղարաբաղեան շարժման մասին, մեր թերթի ճշմարտացի խօսքը չափազանց պահանջուած էր: Թերթի նշանակութիւնը, նրա կողմից իրականացուող առաքելութեան կարեւորութիւնը հասկանում էին, ի հարկէ, նաեւ Ազրպէյճանի իշխանութիւնները, որոնք ամէն ինչ անում էին նրա գործունէութեանը խոչընդոտելու համար: Այն տարիներին տողերիս հեղինակն աշխատում էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթում եւ կարող է վկայել, որ լրագրողներն ստիպուած էին աշխատել Ազրպէյճանի քաղաքական ու գաղափարախօսական ճնշման ծանրագոյն պայմաններում, ռազմական գրաքննիչի մշտարթուն հսկողութեան ներքոյ, որը խմբագրութիւնում նշանակուել էր միութենական Կենտրոնի յանձնարարականով: Չնայած անասելի դժուարութիւններին, այնուամենայնիւ, յաջողուեց ճեղքել Լեռնային Ղարաբաղի տեղեկատուական շրջափակումն ու Շարժման մասին ճշմարտութիւնը հասցնել ոչ միայն հայ հանրութեանը, այլեւ նախկին ԽՍՀ եւ արտասահմանեան երկրների հազարաւոր ընթերցողներին: Իսկ խմբագրութեան շէնքն ինքը դարձել էր Շարժման իւրատեսակ շտապ, որտեղ յաճախ էին անցնում «Կռունկ» կոմիտէի նիստերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման հետ փոխուեց նաեւ թերթի կարգավիճակը, որը դարձաւ հանրապետական: Կարեւոր է, սակայն, նշել, որ անփոփոխ է մնացել թերթի հիմնական առաքելութիւնը` լինել ժողովրդի շահերի ու իղձերի արտայայտողն ու ջատագովը, իսկ այսօր նաեւ պաշտպանել պետութեան շահերը: Նրա գլխաւոր նպատակներն են` համակողմանի լուսաբանել ԼՂՀ հասարակական-քաղաքական, ընկերային-տնտեսական եւ մշակութային կեանքը, վեր հանել եւ օգնել լուծելու հանրապետութեան ու նրա քաղաքացիների համար հրատապ խնդիրները: Ազրպէյճանի հետ շարունակուող դիմակայութեան պայմաններում պատերազմը տեղափոխուել է նաեւ տեղեկատուական ոլորտ, նշանակում է` թերթի գերակայ խնդիրներից մէկն է նեցուկ կանգնել Արցախի Հանրապետութեան դիրքորոշմանը եւ մերկացնել ազրպէյճանական քարոզչութեան կեղծիքը:

Յենուելով թերթի լրագրողների նախորդ սերունդների փորձի ու ձեւաւորուած բազմամեայ աւանդոյթների վրայ, «Ազատ Արցախ»-ի աշխատակիցները ձգտում են լինել իրենց կոչման բարձրութեան վրայ` ընթերցողին հասցնել ճշմարտութիւնը, գիտակցել պատրաստուած նիւթի արժանահաւատութեան, առարկայականութիւնը ու որակի համար նրա առաջ պատասխանատուութեան ողջ չափը, իմանալ խօսքի արժէքը: Մեզ համար թանկ է ընթերցողի վստահութիւնը, ով հաւատում է մեր թերթին: Մեր ընդհանուր թերթին:

Իսկ ինչ վերաբերում է ամփոփելուն… Չենք պատրաստւում դա անել, քանի որ մեր թերթն ապրելու դեռ երկա՛ր ճանապարհ ունի: Մաղթենք նրան ստեղծագործական երկարակեցութիւն: Մեզ բոլորիս շնորհաւորում եմ յոբելեանի առթիւ:

 

 

Նախորդը

Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութեան 100-Ամեակ. Որո՞ւ Հրամանով 11-12 Ապրիլ 1918-ին Կարսը Յանձնուեցաւ Թուրքերուն

Յաջորդը

Քաղաքական Անդրադարձ. Ույղուրները, Չինաստանը Եւ Թուրքիան

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?