Ճատրակի միջազգային ֆետերասիոնին (ՖԻՏԷ) հրապարակած յունիս ամսուան միջազգային նոր դասաւորման մէջ, հայկական ճատրակի յառաջատար Լեւոն Արոնեան մնաց 12-րդ դիրքին վրայ` իր տրամադրութեան տակ ունենալով վարկանշային 2764 կէտ:
Հոկտեմբեր 2015-էն ի վեր Արոնեան դուրս կը մնայ առաջին տասնեակէն:
Այս տարուան ընթացքին (մարտին) աշխարհի ախոյեանի յաւակնորդներու մրցաշարքին (Պերլինի մէջ) ան արձանագրած էր ձախող արդիւնքներ:
Ստորեւ` առաջին 10-ին դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Մակնիւս Քարլսըն (Նորվեկիա) | 2843 |
| 2.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 2816 |
| 3.- Շահրեար Մամետեարով (Ազրպէյճան) | 2808 |
| 4.- Լիրեն Տինկ (Չինաստան) | 2798 |
| 5.- Վլատիմիր Քրամնիք (Ռուսիա) | 2792 |
| 6.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ (Ֆրանսա) | 2789 |
| 7.- Անիշ Կիրի (Հոլանտա) | 2782 |
| 8.- Սերկէյ Քարժաքին (Ռուսիա) | 2782 |
| 9.- Ուեսլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 2778 |
| 10.- Հիքարու Նաքամուրա (Միացեալ Նահանգներ) | 2769 |
| 11.- Ալեքսանտր Կրիսչուք (Ռուսիա) | 2766 |
| 12.- Լեւոն Արոնեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2764 |



