Երէկ` չորեքշաբթի, Պահրէյն մեկնեցաւ Լիբանանի տղոց պասքեթպոլի ազգային խումբը` իր մասնակցութիւնը բերելու համար Պահրէյնի միջազգային մրցաշարքին (24-27 մայիս): Անոր կը մասնակցին Եգիպտոս, Իրաք, Լիբանան եւ Պահրէյն:

Ստորեւ` լիբանանեան պատուիրակութեան անդամներուն անունները.
Ղազի Պուսթանի (նախագահ), Ժոզեֆ Ապտելմասիհ (պատասխանատու), Փաթրիք Սապա (մարզիչ), Մարուան Խալիլ (օգնական մարզիչ), Ժատ Մուպարաք (հաշուարկումներ կատարող), Խալիլ Նասսար (բժիշկ), Էլի Նաժըմ (ֆիզիքականի մարզիչ), Ալաա Ղաշշամ (լոճիսթիք), Ամիր Սէուտ, Միկել Մարթինեզ, Ժատ Խալիլ, Ռոտրիկ Աքըլ, Ռալֆ Աքըլ, Կապրիել Մորիս, Ֆիլիփ Սալիպի, Էլի Ռըսթոմ, Էլի Շամուն, Ազիզ Ապտելմասիհ, Ճիմի Սալեմ, Քարիմ Զէյնուն, Պասել Պաուժի, Էտուար Պըշարա եւ Ժերար Հատիտեան (մարզիկներ):
Ստորեւ` Լիբանանի կատարելիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 24 ՄԱՅԻՍ | ԺԱՄ |
Լիբանան – Եգիպտոս | 21:00 |
ՈՒՐԲԱԹ, 25 ՄԱՅԻՍ | |
Լիբանան – Իրաք | 23:00 |
ԿԻՐԱԿԻ, 27 ՄԱՅԻՍ | |
Լիբանան – Պահրէյն | 23:00 |