Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արա Պապեանից Մինչեւ Լեւոն Շիրինեան Մէկ Քայլ Է

Մայիս 24, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԷԴԻԿ  ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

Եւ այսպէս, Արա Պապեանը, իսկ յետոյ նաեւ Լեւոն Շիրինեանը (կամ գուցէ` հակառակը) սաստիկ սրտացաւութեամբ կարծիք են յայտնել, որ ՀՅԴ-ն յաջորդ խորհրդարանում ներկայացուած չի լինի, այսինքն չի կարողանայ յաղթահարել ժողովրդի վստահութեան 5 տոկոսի շեմը: Իհարկէ, Արա Պապեանն ու Լեւոն Շիրինեանը չունեն հայ հանրայայտ ընկերաբան Ահարոն Ադիբեկեանի գիտելիքների 5 տոկոսն անգամ, բայց, ահա, փորձում են այդ պարզ բացը լրացնել իրենք քաղաքագիտական «հիմնաւորումներով», որոնք, եթէ հիմնաւորում էլ անուանենք, ապա հայաստանեան շուկայում գրոշ չարժեն:

Եւ, այնուամենայնիւ, հետաքրքիր է իմանալ, թէ ինչո՛ւ գլխագրում յիշատակուած այդ երկու պարոնները այս օրերին միաժամանակ յայտնուեցին մամուլի ուշադրութեան կեդրոնում եւ ինչո՞ւ գրեթէ նոյն բանն ասացին` իրենց հրանօթներն ուղղելով Դաշնակցութեան կողմը:

Ես կ՛առաջարկէի գնալ մի փոքր յետ եւ յիշողութիւնը չկորցրած քաղաքագիտական հանրութիւնից հարցնել, թէ ովքե՞ր էին Արա Պապեանն ու Լեւոն Շիրինեանը, երբ Դաշնակցութիւնը նրանց խիստ անհրաժեշտ էր որպէս կայանալու հարթակ եւ ճանաչման հնարաւորութիւն: Անձամբ իրենք խուսափում են խօսել այդ մասին, որովհետեւ այդ տարիներին Դաշնակցութիւնը իրենց պէտք էր սեփական յաւակնութիւնները (պաշտօն, գրքի հրատարակութիւն, արտասահմանեան ուղեւորութիւն, միջազգային շրջանակներում ընդունելութիւններ եւ այլն, եւ այլն) ի կատար ածելու համար: Այս տեսանկիւնից եւս այդ երկու պարոնները կրկնում են միմեանց, ինչպէս ջրի երկու կաթիլները: Ստիպուած եմ հիմա նրանց յիշեցնել, որ ի տարբերութիւն իրենց` Դաշնակցութիւնը փոփոխական հոսանքներից այնքան խոցելի չէ, որքան իրենք են պատկերացնում: Ցանկութեան դէպքում կարելի է գտնել, թէ նրանք քանի՛ անգամներ են այսպէս «փիլիսոփայել» Դաշնակցութեան ապագայի շուրջ, բայց ի վերջոյ փաստ է, որ «ծակ փիլիսոփաները» միշտ մնում են անցեալում, իսկ եթէ մէկ-մէկ էլ այսպէս աշխուժանում են, ապա միայն այն օրերին, երբ ինչ-ինչ շրջանակներ նրանց հանում են գզրոցներից ու խօսեցնում որպէս ժամանակին Դաշնակցութեանը մօտ կանգնած մարդկանց: Ընդունուած է նման դէպքերում ասել` ո՞ւր է ձեր խիղճը, բայց մենք ձեռնպահ կը մնանք այդ հարցը նրանց տալուց, որովհետեւ հայ հանրութեանը կը ծիծաղեցնենք վրաներս` ի՛նչ էք կորցրել, ի՛նչ էք ման գալիս: Ինչեւէ:

Արա Պապեանը հարց է տալիս` այդ ինչո՞ւ Դաշնակցութիւնը շարժման առաջին օրերին դէմ էր, իսկ երբ հասկացուեց, որ ժողովրդական շարժումը յաղթում է, անցաւ շարժման կողմը: Սա դիւանագէտ մարդուն ոչ յարիր խառնակչութիւն է, որովհետեւ նա էլ քաջ գիտակցում է, որ շատ թէ քիչ լուրջ քաղաքական ուժը չէր կարող գլխապատառ վազել մի շարժման հետեւից, որն առնուազն ինքը չէր կազմակերպել: Բայց միւս կողմից էլ այնպէս չէ, որ Արա Պապեանի ցուցումով Դաշնակցութիւնը դուրս եկաւ քոալիսիոնից եւ պաշտպանեց ժողովրդական շարժումը` Հայաստանը հաւանական եւ անհաւանական ցնցումներից զերծ պահելու մտահոգութեամբ: Եւ, պատկերացրէք, շարժումը պաշտպանելու առումով էլ Արա Պապեանը առաջ չի անցել Դաշնակցութիւնից: Նա հիմա է խօսում միայն, երբ ՀՅԴ-ի այդ դիրքորոշումը գնահատուած է եւ ՀՅԴ-ն ներկայութիւն ունի ժամանակաւոր կառավարութիւնում: Երբ ձերբակալեցին Նիկոլ Փաշինեանին եւ կար սպասում, որ դատախազը նրան ձերբակալելու պահանջով կը մտնի ԱԺ, Արա Պապեանը տակաւին ընկած էր իր գզրոցում, հաւանաբար` Լեւոն Շիրինեանի ընկերակցութեամբ: Բայց ահա արթնացրել են նրանց` մոռանալով յիշեցնել, որ նաեւ ՀՅԴ ջանքերով մենք խուսափեցինք անցանկալի զարգացումներից:

Եւս մէկ զարմանալի բան: Արա Պապեանն ու Լեւոն Շիրինեանը (ենթադրւում է` շարժման ջերմեռանդ կողմնակիցներ) հակադաշնակցական քարոզչութիւն են անում այն դէպքում, երբ ՀՅԴ-ն խորհրդարանում եւս պաշտպանում է շարժման ղեկավար ուժին եւ վարչապետին` փորձելով լրացուցիչ քաղաքական օրինականութիւն հաղորդել ստեղծուած վիճակին, մինչեւ յաջողուի անփորձանք հասնել արտահերթ ընտրութիւնների: Հետեւաբար, արապապեանների եւ լեւոնշիրինեանների պահուածքը խառնակչութիւնից բացի` ուրիշ ի՞նչ բառով կարելի է բնութագրել: Ինչո՞ւ են այդքան վստահ, որ շարժումը պաշտպանող ուժը չի յայտնուելու յաջորդ խորհրդարանում:

Արա Պապեանը` որպէս «քաջատեղեակ մարդ», խօսում է ՀՅԴ-ի ներսում առկայ պառակտումից, սփիւռքի եւ հայաստանեան կառոյցների «հակասութիւններից»: Այս հարցում Լեւոն Շիրինեանը չի կարողացել «մրցակցել» Արա Պապեանի հետ, որովհետեւ ժամանակին դաշնակցական է եղել ու ինչ-որ չափով ծանօթ է ներկուսակցական նիստուկացին: Այս հանգամանքը, սակայն, բաւարար չէ, որպէսզի մենք զատենք այդ երկու «քաղաքագէտին», որոնք ճակատագրի բերումով, ցաւօք, յայտնուել են նէոպոլշեւիկների ձիանոցում:

Գալով ՀՅԴ-ի հասցէին վերջին բանսարկութիւններին եւ «հանճարեղ» եզրայանգումներին` թէ Դաշնակցութիւնը չի յաղթահարելու 5 տոկոսի արգելքը, ասենք, որ երբ Դաշնակցութիւնը ստեղծուել է, իր առջեւ յատուկ նպատակ չի դրել 5 տոկոս յաղթահարելն ու խորհրդարան մտնելը: Փոխարէնը` ունեցել է Հայաստանի անկախ հանրապետութիւն արարելու, հայկական տարածքները վերամիաւորելու, ժողովրդավարական պետութիւն կառուցելու տեսլականներ, որոնք կեանքի են կոչուել եւ շարունակում են իրականանալ` չնայած կողքից աւելորդ ելոյթ ունեցողների ինչ-ինչ ցանկութիւններին: Էականը 5 կամ 10 տոկոս յաղթահարելը չէ, որ ինչ-որ տեղ նաեւ յաջողութիւն կարող է նկատուել, փոխարէնը, սակայն, ինչպիսի՞ յաջողութիւն է, ասենք, հայ-թուրքական խայտառակ արձանագրութիւնների տապալումը, խորհրդարանական կառավարման անցնելը եւ կամ ազատ, թափանցիկ ընտութիւններ ունենալու հնարաւորութիւնը: Մտահո՞գ էք ազգային ուժի յաջողութիւնների եւ նրա ընկերվարական գաղափարախօսութեան յաջողութիւններով, խնդրեմ, կանգնէք Դաշնակցութեան կողքին եւ ոչ թէ ձեր մերկապարանոց յայտարարութիւններով փչացրէք ամէն ինչ, այդ թւում եւ` ձեր կենսագրութիւնն ու մարդկային կերպարը:

Առայժմ` այսքանը:

 

 

Նախորդը

Ընտրութիւնները` Մեր Ետին

Յաջորդը

Վարչապետի Նշանակման Երեսփոխանական Պարտադիր Խորհրդակցութիւններու Ժամանակացոյց

RelatedPosts

Ընդդիմութիւնը Պէտք Է Նուազագոյն Ազգային Համաձայնութիւնը Ձեւակերպէ
Անդրադարձ

Ինքնիշխանութիւն Յղացքներ. Դէպի Զարգացող Հայկական Ազգային Նախագիծ – Բ.

Սեպտեմբեր 18, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Հաւաքական Մեր Ինքնութիւնը Պեղող Արժէքաւոր Հրատարակութիւն Մը (Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Հատորին Լոյս Ընծայման Առիթով)

Սեպտեմբեր 17, 2025
Սուրիա` Նոր Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման
Անդրադարձ

Միջին Արեւելքի Հայկական Գաղութներու Գոյատեւումը` Ռազմավարական Նոր Հրամայական

Սեպտեմբեր 17, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?