ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Սիս ու Մասիսից մինչ փայտակարան,
Ուտիք ու Արցախ ու Վասպուրական,
Պարսկահայք, Գուգարք, Այրարատ ու Մոկք,
Տուրուբերան, Տայք, Կորճայք, Սիւնիք, Ծոփք,
Աղձնիք, Բարձր Հայք,
Տարօն, Փոքր Հայք,
Աշխարհքն են հայոց վառ արեւի տակ,
Կողոպտուած, աւաղ, կործան, յափշտակ…
Բայց հուրը վառ է դեռ բագինների,
Ու վերակնքուած խաչով վերների,
Որ կը շէնանան ոգով հայկական,
Արեամբ հայորդեայց սուրբ արմենական:
Օրհնուած ենք մենք ու մեր հայրենին,
Թէեւ դժխեմ է եղել մեր ուղին,
Դեռ միջնադարից մինչեւ օրերս,
Բայց շուռ ենք տուել այդ մութ էջերը,
Ու քայլ ենք արել մեր լոյս մեծուղում,
Դէպ մեր լուսաւոր կեանքը գալիքում,
Մեր հայրենիքում, որ պիտի կոփենք
Անխաբ նուիրմամբ ու բարեփոխենք:
Արեւն այստեղ է ծագել մշտական
Ու փարատել է մութը հոգեկան.
Պատահել էլ է
Մթար է իջել,
Բայց ասուպներն են խաւարը շեղբել,
Աստղունք են վառել կապոյտ գմբէթում,
Կեանք լուսաւորել ծաղկող եզերքում.
Իսկ արիւնարբու, խաւարուտ խեղեր
Ինչ էլ ճզմել են շողը գլխատել,
Սատակել են հէնց իւրեանց դանակից,
Մինչեւ կոկորդը խրուած թունալից:
Թքած թուրք, օսման
Նորից ելել են ջերմած օձի պէս,
Պոչ են խշշացնում խորքերի գուբում,
Նրանց բաղձանքը դարն է անցեալի,
Նրանց խոհաշխարն` մի մեռած մատեան,
Նրանք տենչում են մութ, հնամենի
Խաւարտչին թշուառ ու վաղնջական:
Նրանց չի թովում կեանքի խոյանքը,
Նրանք տեւում են քաոսում խռիւ,
Ապագայ կերտող վեհ երազանքը
Թուուն է նրանց կոշմար ահռելի:
Այդպէս են ուզում,
Հաւատում դրան,
Մոլեռանդ իրենց կուտապ չաշխարհում…
Բայց եղերական գուցէ չլինէր,
Ու լինէր գուցէ կարեկցել նրանց…
Բայց… զարզանդ…
Նրանք մաղթում են դաժան
Իրենց դժխեմը`
Բոլորին համայն…
Ահա թէ ինչու ես ոչ եմ ասու՛մ
Արնոտ մահիկին,
Եւ մեկնում եմ իմ ձեռքը անտարտամ
Նիրհող դաշոյնին,
Որ շեղբը շողա՛յ,
Փարատի մութը,
Պատռի սեւ ամպի ժահոտ մռութը,
Փշրի արիւնոտ լուսնի պռունկը,
Ճոթի իժութեան հաստացած բուգը,
Ու կախի երկնում արեւի գունդը…
Մեր արեւելքին դա է սազակա՛ն,
Արեւն այստեղ է ծագել մշտական:
Ով աստուած, ով աշխարհք, ով բնութիւն: