Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Իշխանութիւնը, որը մշտապէս խաբում է սեփական ժողովրդին, օտարւում է նրանից, յայտնւում է նրա հետ հակադրութեան մէջ եւ իր հետագայ պաշտօնավարումը ծառայութեան առաքելութիւնից վերածւում է դիմակայութեան, ծագող հակասութիւններն ամէն կերպ յաղթահարելու շարունակական ճիգի:

Եթէ անդրադառնանք Հայաստանի իշխանութիւնների վարքագծին, ապա կ՛արձանագրենք, որ գործող իշխանութիւնը մշտապէս ձգտել է ներքաղաքական կեանքում օրակարգ թելադրել` չդադարող հետապնդումներով ձերբակալութիւններով ու զանազան ձեռնածութիւններով նախաձեռնութիւնը պահել իր ձեռքում: Այս նոյն մարտավարութեամբ անցնող ամիսներին եւս իշխանութեանը յաջողուեց հասարակական, քաղաքական շրջանակներին շեղել ընտրութիւնների նախօրեակի համար վտանգաւոր ներքաղաքական սրացումներից: Նախընտրական շրջանը առանց այդ էլ քաղաքական, հասարակական աշխուժացման ժամանակահատուած է, իսկ Հայաստանում առկայ դժգոհութիւնների պայմաններում այն կարող է ձնագնդի պէս ուռճանալ եւ անկասելի ուժով ազդել իրադարձութիւնների ընթացքի վրայ:

Հետեւաբար իշխանութեանն անհրաժեշտ է իր օրակարգերի շրջագծում պահել բոլորին առնուազն մինչեւ գարուն, երբ հնարաւորութիւն կ՛ունենայ ծրագրուած միջոցառումներով ու քայլերով ուղղորդելու գործընթացները: Յիշենք, որ այս շրջանում Հայաստանում տեղի են ունենալու եւրոպական երկու մեծ համաժողովներ, որոնց ժամանակ արեւմտեան առաջնորդները շատ աւելի շռայլ կը լինեն հայ ժողովրդին եւրոպական ապագայ խոստանալու հարցում, ամենատարբեր բնոյթի աջակցութիւն ցոյց կը տան գործող իշխանութեանը: Անշուշտ, սրան զուգահեռ, կը լինեն այլ «անակնկալներ», երբ որոշակի «բարեկամական» քայլերով Ազրպէյճանն ու Թուրքիան կարող են իրենց լուման ներդնել ՔՊ-ին իշխանութեան վրայ պահելու գործում (արդէն իսկ «նախընտրական պենզինը» փոքր քանակներով Ազրպէյճանը վաճառում է Հայաստանին, երեքուկէս տասնամեակի ընդհատումից յետոյ Ազրպէյճանի տարածքով ապրանքատար գնացք է մտել Հայաստան, փոխանակման կարգով Պաքուից հայ քաղբանտարկեալներ են վերադարձուել Երեւանին): Սրա կողքին ծաւալւում է խաղաղութեան մասին կեղծ խօսոյթը` տպաւորութիւն ստեղծելու համար, թէ այն այլեւս կայացած եւ անդառնալի իրողութիւն է:

Տեւական ժամանակ Նիկոլ Փաշինեանը հանրային ուշադրութիւնն ուղղորդում է Հայոց եկեղեցու դէմ ձեռնարկած ասպատակութիւնների կողմը: Որ ազգային ինքնագիտակցութիւնն արմատախիլ անելու առաջադրանքը որդեգրած Փաշինեանի համար 1700-ամեայ անկախ Եկեղեցու կազմալուծումն ու ենթարկումը հակազգային ծրագրերին ռազմավարական նպատակ է` կասկած չկայ, միաժամանակ այն շեղող թիրախ է ծառայում, երբ եկել է տրուած խոստումների համար հաշուետուութիւն ներկայացնելու ժամանակը:

Ապագայի խոստումով իշխանական մանտաթների տիրացած Փաշինեանն Արցախը տարել է վերջնական կորստի, ճակատագրական փորձութիւնների առջեւ է կանգնեցրել Հայաստանը, իր ղեկավարած խմբակի հետ նա չի կարող պարծենալ որեւէ ասպարէզում ձեռք բերած յաջողութիւններով: Աւելի՛ն. Փաշինեանի իշխանութիւնը հասաւ ու անցաւ նախորդներին բոլոր այն մեղքերում, որոնցում մեղադրում էր վերջիններիս: Այս իշխանութիւնը կորցրեց բոլոր այն «յաղթաթղթերն» ու «հմայքները», որոնց շահարկմամբ եկել էր իշխանութեան: Խոստացուած ժողովրդավարութեան փոխարէն` Նիկոլ Փաշինեանը երկիրը վերածեց բռնապետութեան, իշխանութեան թեւերի հակակշռելիութիւնը մեծացնելու փոխարէն` արժեզրկեց վերջիններիս` վերածելով իրեն սպասարկող կցորդների: Այդ դերաբաշխման մէջ ամենակեղտոտ ու անշնորհակալ դերը յանձնարարուեց ուժային կառոյցներին: Բանտերը լցուեցին անհիմն մեղադրանքներով ձերբակալուած քաղբանտարկեալներով: Մեծ արագութեամբ հարստացան Փաշինեանի հարազատները, մերձաւորներն ու խմբակիցները:

Պատահական չէ, որ որպէս փտածութեան բուրգի գլուխ` Փաշինեանն ատամներով պաշտպանում է համակարգի արատաւորուած անդամներից իւրաքանչիւրին, հասկանալով, որ եթէ համակարգը ճաքէր տա, բացայայտումները կարող են տարածուել ու խորանալ եւ փլուզել աւազի վրայ սարքուած ողջ կառոյցը: Փաշինեանի յաղթաթղթերից մէկը նախկիններին պատժելու խոստումն էր, այնինչ իր մեղադրանքներից մնացին չհիմնաւորուած, կեղծ ամբաստանութիւններ, որոնք ունեն խիստ անձնաւորուած բնոյթ, իսկ նոյն ժամանակ իշխանութեան շուրջը խմբուեցին նախկին համակարգի արատաւորուած ներկայացուցիչները: Երբ իր շարժմանը զանգուածային աջակցութիւն էր անհրաժեշտ, Փաշինեանը նուազագոյն եկամուտ ունեցող տարբեր շերտերին խոստացաւ, թէ ազատելու է հարկային բեռից, նուազեցնելու է տուրքերը, այնինչ այսօր ողջ հասարակութիւնը կքած է աննախադէպ չափերի հասած հարկերի, տուրքերի եւ տուգանքների բեռան տակ:

Հանրութեանն իր կողմը գրաւելու գրաւիչ «խայծերից» մէկն ընտրական գործընթացները թափանցիկ եւ օրինական դարձնելու խոստումն էր, սակայն վերջին տարիներին տեղի ունեցող համայնքային մակարդակի ընտրութիւնները բացայայտում են, որ Փաշինեանը պատրաստ է ոտնահարելու ամէն մի օրէնք ու սկզբունք` թոյլ չտալու համար, որ ժողովրդի մօտ հասունանան իշխանափոխութեան յոյսերը: Նիկոլ Փաշինեանը վերականգնեց վաղուց մոռացուած հոսանքն անջատելու եւ ընտրական արկղերը լցոնելու ընտրակեղծարարութեան հնացած հնարքը: Այլ հարցերի մէջ յաջողուեց մոռացութեան մատնել Վրաստանի մաքսաւորների կողմից բռնագրաւուած 190.000 նոր տպուած անձնագրերի առեղծուածը: Հաւանական է, որ կեղծ անձնագրերով ընտրութիւններ անցկացնելու հնարքը փորձ արուի կիրառելու առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ:

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինեանին վաղուց լքել է «ժողովրդի ծոցից դուրս եկած», արդարութեան համար պայքարող անկաշառ հայրենասէրի առասպելը:

Մտնելով արտաքին ուժերի հետ մութ գործարքների մէջ, միւս կողմից` նախապէս չունենալով արտաքին քաղաքական գործունէութեան որեւէ փորձառութիւն, նա ոչ միայն տապալեց ու գլխիվայր շուռ տուեց Արցախի հարցում ձեւաւորուած բանակցային գործընթացի տրամաբանութիւնը, այլեւ պատանդ դարձաւ արտաքին ուժերին, որոնք նրան պարտադրում են վարելու ազգային շահերին հակասող քաղաքականութիւն: Նիկոլ Փաշինեանը խօսում է ոչնչով չամրագրուած խաղաղութեան հաստատման մասին, երբ «խաղաղասէր» հարեւանը ռազմական դիրքերն է ամրապնդում Հայաստանից գրաւած տարածքներում, Պաքւում անօրինական դատավարութիւն է իրականացնում հայ քաղաքական ու ռազմական ղեկավարութեան դէմ: Ազրպէյճանը յայտարարում է, որ անվերահսկելի իրաւունքներ ունի Զանգեզուրի միջանցքը շահագործելու հարցում, ինչպէս եւ հրապարակայնօրէն յայտարարում է, թէ Հայաստանը Արեւմտեան Ազրպէյճանն է: Նոյն ժամանակ Զանգեզուրի` որպէս փանթուրանիզմի ճանապարհի հետ կապուած իր ծրագրերը չի թաքցնում Թուրքիան: 2026 թ. յունուարի 6-ին Ի. Ալիեւը լրագրողների առջեւ հրապարակայնօրէն յայտարարել է. «Այսօրուայ աշխարհում միջազգային իրաւունք գոյութիւն չունի. բոլորը պէտք է մոռանան դրա մասին: Կայ ուժ, կայ համագործակցութիւն եւ կայ դաշինք»:

Այս ամէնի առջեւ խուլ ու կոյր ձեւանալով` Հայաստանի իշխանաւորները թութակի պէս կրկնում են իրենց առաջնորդի ստերը խաղաղութեան հաստատման մասին եւ ժողովրդին մոլորեցնելով` յայտարարում են, թէ Հայաստանը միայն իրենց օրօք է դարձել իրապէս անկախ: Միայն թէ նախկինները յաղթանակներ էին տանում թշնամուն ծնկի բերելով, իսկ ներկաները անկախութիւնն «ամրապնդում են»` պատերազմներում պարտուելով, երկրի սահմանները յանձնելով, բանակը կազմաքանդելով եւ վերացնելով նրա դիմադրական ներուժը: Իրենց անկախ երկրի ղեկավարներ յայտարարողներն արտաքին քաղաքականութեան մէջ գնում են շարունակական զիջումների` երբեք չընդդիմանալով որեւէ պահանջի եւ երբեք չներկայացնելով հայկական կողմի որեւէ պահանջ: Նրանք դրսում վարկաբեկում են երկրի ազգային ուժերին ու աջակցութիւն են մուրում նրանց դէմ պայքարելու եւ իշխանութիւնը պահպանելու համար: Եթէ աւելի յստակ սահմանագծենք նախկինների եւ ներկաների միջեւ եղած տարբերութիւնը, ապա կարելի է պատկերաւոր ասել, որ ներկաները ծնկած են այն թշնամու առջեւ, որը ծնկած էր Հայաստանի նախկին իշխանութիւնների առջեւ: Նիկոլ Փաշինեանին օդի ու ջրի պէս անհրաժեշտ է, որ արտաքին ուժերը չպարտադրեն իր խոստացած զիջումները, մինչեւ որ կը յաջողացնի գալիք ընտրութիւններում ապահովել իր խմբակի յաղթանակը: Իսկ առկայ բոլոր զգայուն ու բարդ հարցերից ժողովրդին շեղելու համար նա պատրաստ է ամէն օր փոթորկել երկրի ներքին մթնոլորտը, եւ դրա համար աւելի զգայուն խնդիր չկայ, քան` ոտնձգութիւնները մայր եկեղեցու դէմ:

Ի հարկէ, ազրպէյճանաթուրքական դաշինքը պատրաստ է իր յաւակնութիւնները զսպել ժամանակաւորապէս` Փաշինեանին ուղղակի եւ անուղղակի կերպով թիկունք լինելու համար, սակայն կասկածում է վերջինիս յաղթանակին, եւ դրանով իսկ Հայաստանի նկատմամբ ունեցած գիշատչական ծրագրերի իրականացման հեռանկարին: Հետեւաբար, վերջինս, անկիւն քշուած գազանի վիճակում յայտնուած Փաշինեանից պահանջում է եւ դեռ պահանջելու է որոշակի զիջումներ` մինչեւ ընտրութիւնները:

Փաշինեանը, զգայուն թեմաներ նետելով հրապարակ, հասարակական միտքը շեղում է ոչ միայն իր կատարած բազում յանցաւոր գործերից, այլեւ` այն ամէնից, ինչը դեռ պէտք է կատարի առաջիկայ ամիսներին եւ մանաւանդ` իշխանութեան վրայ վերահաստատուելուց յետոյ: Ազրպէյճանաթուրքական եւ արեւմտեան օրակարգերում են մնում` Հայաստանի սահմանադրութեան փոփոխութիւնը (սահմանադրական կարգի տապալումը), 300.000 ազրպէյճանցիների բնակեցումը Հայաստանում, որով փաստացի կը լուծեն Սիւնիքի թուրքացման հարցը, Ռուսաստանի հետ տնտեսական եւ ուժանիւթային կապերի փոխարինումը թուրք-ազրպէյճանականով: Նոյն օրակարգում է Հայկական հիւլէական կայանի փակման եւ Թուրքիայից ուժանիւթային կախման մէջ յայտնուելու ծրագիրը: Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը Հայաստանում փակելու է մօտ 250 դպրոց, կազմալուծելու է գիտական համակարգը` ՀՀ ազգային ակադեմիայի, ակադեմական հիմնարկների լուծարմամբ: Կրթական համակարգերից դուրս են բերւում, սահմանափակւում ու աղաւաղւում են հայագիտական առարկաներն ու նրանց ծրագրերը: Երկրում հալածուելու եւ վերացուելու է այն ամէնը, ինչը ազգային յիշողութեան, ազգային ինքնութեան տարրեր է պարունակում եւ կարող է հիմք ծառայել հայկական ինքնութեան, երկրի ու պետութեան վերածնութեան համար: Նիկոլ Փաշինեանը եւ ազգային ինքնութիւնից օտարուած նրա խմբակն առաջիկայ ամիսներին շարունակելու են տաք պահել Եկեղեցու եւ իրենց արհեստածին օրակարգի միւս հարցերը` հասարակութեանը առկայ հիմնահարցերից շեղելով, մինչեւ որ օրէնքի ու օրինականութեան ոտնահարմամբ յաջողեն երկարաձգել իրենց իշխանութիւնը: Նրանք փորձում են հասարակութեան մի հատուածի գիտակցութիւնը պահել այն անբարոյ մտայնութեան ազդեցութեան տակ, որ տարածաշրջանում մեր ապագան պէտք է կապուած լինի Ազրպէյճանի ու Թուրքիայի հետ, եւ որ` վերջիններս գերադասելի են «սեփական նախկիններից»:

Աղէտալի հեռանկարը կանխելու համար այժմուանից ազգային ուժերը պէտք է հրապարակ իջեցնեն իրենց օրակարգերը, իշխանութիւններին կանգնեցնեն բարդ հարցերի պատասխանելու, եօթ տարուայ խոստումների եւ արուածի համար բացատրութիւն տալու պարտադրանքի առջեւ: Իւրաքանչիւրը, որ յաւակնում է երկրի համար պատմականօրէն ծանր ժամանակահատուածում կանգնելու նրա տարուբերուող ղեկի մօտ, պէտք է ներկայացնի իր դրական եւ այլընտրանքային ծրագրերը: Մեր համոզմամբ, ժողովրդի տարիներ ձգուող կրաւորականութիւնը պայմանաւորուած է ճանապարհային քարտէսով հիմնաւորուած ծրագրերի բացակայութեամբ, որոնք իրատեսական յոյսեր կը ներշնչէին հանրութեանը: Իրատեսական, հաւասարակշիռ, կառուցողական, համախմբող, ինքնավստահ, գործունեայ քաղաքական դաշինքները դեռեւս կարող են ընդհանուր նպատակի շուրջ ձեւաւորուած համաձայնութիւններով կասեցնել դրսերում մշակուած դաւադիր ու հայակործան ծրագրերը:

«Դրօշակ», թիւ 1 2026 թ.

Նախորդը

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

Յաջորդը

Լիկ 1. Մենտեզ Փրկեց Փարիզ Սեն Ժերմենը

RelatedPosts

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
Արարատը` Մեր Ժողովուրդին Խորհրդանիշը
Անդրադարձ

Արարատը` Մեր Ժողովուրդին Խորհրդանիշը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.