Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Քալչիօ»-ի 36-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Եուվենթուս, 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Պոլոնիային, գրեթէ ապահովեց ախոյեանութեան տիտղոսը` նկատի ունենալով, որ անիկա այժմ վեց կէտի առաւելութիւն մը ունեցաւ իր անմիջական մրցակիցին` Նափոլիի վրայ, որ ունի 85 կէտ:
Տարեշրջանի աւարտէն 2 հանգրուան առաջ, Եուվէ վեց կէտով կը գերազանցէ Նափոլին:
Ըստ ֆութպոլի մասնագէտներուն, Եուվենթուս արդէն իսկ տիտղոսը ապահոված է, սակայն պէտք է սպասել նուազագոյնը մինչեւ նախավերջին հանգրուան:
Ա. կիսախաղին 1-0 արդիւնքով պարտուած Եուվենթուս, Բ. կիսախաղին նշանակեց 3 կոլ:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Եուվենթուս | 91 |
2.- Նափոլի | 85 |
3.- Ա. Էս. Ռոմա | 73 |
………………………………… | |
18.- Քալիարի | 33 |
19.- Հելաս Վերոնա | 25 |
20.- Պենեվենթօ | 18 |