Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Պունտըսլիկա»-ի 33-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումները:
Վտանգաւոր դիրքի վրայ գտնուող Համպուրկ յաղթանակի մը կարիքը ունէր, որպէսզի կարենար չնչին յոյս մը ունենալ` մնալու համար Ա. դասակարգին մէջ:
Սակայն անիկա 3-0 արդիւնքով պարտուած հեռանալէ ետք Այնթրախթ Ֆրանքֆորթի դաշտէն, փոխադրուեցաւ Բ. դասակարգ, իր պատմութեան մէջ առաջին անգամն ըլլալով:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Պայէրն Միւնիխ | 84 (91-24) |
| 2.- Շալքէ | 60 (52-37) |
| 3.- Պորուսիա Տորթմունտ | 55 (63-44) |
| 4.- Հոֆընհայմ | 52 (63-47) |
| ……………………………………………….. | |
| 15.- Ֆրայպուրկ | 33 (30-56) |
| 16.- Վոլֆսպուրկ | 30 (32-47) |
| 17.- Համպուրկ | 28 (27-52) |
| 18.- Քէօլն | 22 (34-66) |



