Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մերձաւոր Արեւելքն Ու Առաջացած Երկբեւեռ Միջազգային Համակարգը (Մաս 1)

Ապրիլ 21, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ

Սիրիայի 7 տարի տեւած արիւնալի պատերազմը, կարելի է ասել, մօտենում է իր աւարտին: Երկիրը գտնւում է կիսաւեր վիճակում` կէս միլիոնից աւել զոհ, աշխարհով մէկ ցրուած փախստականներ, սակայն ընդդիմութեանն ու նրանց աջակցող զինեալ իսլամականներին չյաջողուեց հասնել իրենց գերնպատակին` ստեղծել իսլամական պետութիւն: Սիրիայի նախագահ Ասատի վարչակարգը հաստատուն կերպով շարունակում է ղեկավարել երկիրը, եւ պետական հաստատութիւնները գտնւում են նրա հսկողութեան տակ: Ինչպէս բոլոր արիւնալի պատերազմներում, հիմնականում ժողովուրդն է տուժում, սակայն այս պարագայում պատկերն աւելի յուզիչ էր, քան` տարածաշրջանի նախկին պատերազմները: Աւելի՛ն. կարծիք կայ, որ սիրիական պատերազմը ամենաաղէտալի պատերազմն է Բ. Համաշխարհային պատերազմից ի վեր թէ՛ մարդկային, թէ՛ նիւթական վնասներով: Պատերազմի ամբողջ ընթացքում տեղի ունեցան ուժերի վերադասաւորումներ, որը փոխեց պատերազմի ամբողջ ընթացքը: Օրինակ, Թուրքիան եւ Քաթարը, որոնք պատերազմն անգամ չսկսած պահանջում էին Ասատի հրաժարականը, սակայն ժամանակի ընթացքում այս երկու երկրները որդեգրեցին այլ քաղաքականութիւն եւ սկսեցին հանդէս չգալ բացայայտ հակաասատական քաղաքականութեամբ: Սիրիական պատերազմը ցոյց տուեց, որ աշխարհը միաբեւեռ համակարգից տեղափոխւում է երկբեւեռի, այս նոր ստեղծուած առանցքում գերիշխում են բացառապէս ազգային արժէքների վրայ հիմնուած պետութիւնները: Այս յօդուածաշարով փորձելու եմ ցոյց տալ տարածաշրջանի եւ միջազգային ուժերի ներկայ քաղաքականութիւնը Մերձաւոր Արեւելքում` Սիրիայի պատերազմից սկսած: Յստակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է առանձին-առանձին անդրադառնալ այն երկրներին, որոնք առնչութիւն են ունեցել եւ դեռ ունեն Սիրիայի պատերազմի հետ:

Սիրիա

Սիրիայի պատերազմը կարող ենք բնութագրել որպէս ամենաանկանխատեսելի պատերազմներից մէկը` հաշուի առնելով երկրի 40 տարուայ անցնցում, փոքր քայլերով զարգացման մոտելը: Պաշշար Ասատը յաջորդելով հօրը` եկաւ իշխանութեան աւելի հանդուրժողական կարգախօսներով, մասնաւորապէս` կրօնական հարցերում եւ խոստացաւ արդիականացնել երկիրը բոլոր բնագաւառներում: Նրա 10 տարուայ պաշտօնավարման ընթացքում իրականութիւն դարձան նրա ոչ բոլոր խոստումները: Երկրի քաղաքական միջավայրում էական ոչինչ չփոխուեց, երկիրը մնաց միակուսակցական` նկատի առնելով արտաքին մարտահրաւէրները: Սակայն, զարգացման առումով, թէեւ գիւղերում շատ խնդիրներ մնացին օդում, բայց հիմնական քաղաքները մեծ թռիչք արձանագրեցին: Տնտեսութիւնը սկսեց զարգանալ, առեւտուրն արտաքին աշխարհի հետ անհամեմատ դիւրացաւ, բացուեցին ազատ համալսարաններ, հիմնուեցին մասնաւոր հիւրանոցներ եւ միջազգային դրամատներ: Հեռահաղորդակցման ընկերութիւնները կարողացան շատ արագ միջազգային չափանիշներին համապատասխան ծառայութիւններ մատուցել մատչելի գներով եւ այլն: Պետական աշխատավարձերը եւ թոշակներն անհամեմատ բարձրացուեցին, շինարարութիւնը սկսել էր նոր թափ ստանալ: Այս գրանցուած յաջողութիւնները չներուեցին, եւ յանկարծակի «Արաբական գարուն» կոչուած ալիքը հասաւ Սիրիա եւ 80-ական թուականներից մշակուած ծրագիրը դարձաւ իրականութիւն, որը աւերեց Սիրիան, մասնաւորապէս` պատմական շրջանները, որպէսզի Իսրայէլը մնայ միակ հին քաղաքակրթութիւնը Մերձաւոր Արեւելքում: Վերը նշուած 80-ականների ծրագիրը յայտնի է որպէս սիոնական գործիչ «Եինոնի ծրագիր», որը անհրաժեշտ էր համարում մասնատել Մերձաւոր Արեւելքի երկրները, որպէսզի Իսրայէլը անվտանգ գոյատեւի:

Ըստ նրա, Սիրիան պէտք էր բաժանել մի քանի փոքր երկրների` ալեւիական պետութիւն (ծովափնեայ), սիւննիական պետութիւն (հիւսիսում), սիւննիական պետութիւն (մայրաքաղաքի շրջան, հակադիր հիւսիսին) եւ տիւրզիական պետութիւն (հարաւում): Վերոնշեալ ծրագիրը մեր ժամանակներում առաջ քաշեց Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախկին նախարար Քոնտոլիզա Ռայսը եւ յայտնի դարձաւ որպէս «Նոր Մերձաւոր Արեւելք»-ի տեսութիւն: Միացեալ Նահանգների Իրաք ներխուժումը տեղի ունեցաւ այս խորապատկերին` նորից բզկտել Իրաքը եւ բաժանել երկիրը ըստ կրօնական դաւանանքի: Ռայսի ծրագիրն աւելի ընդարձակ էր, որն իր մէջ ներառում էր նաեւ Թուրքիան, որտեղ ստեղծուելու էր Քիւրտիստան` Արեւմտեան Հայաստանի հաշուին, Իրաքից, Սիրիայից եւ Իրանից նոյնպէս հողեր միացնելով Քիւրտիստանին:

Գալով ներկային` յստակ կարող ենք նշել, որ այս ծրագիրն իրականութիւն չդարձաւ հիմնականում այն պատճառով, որ Սիրիան զուտ արաբական երկիր համարելը մեծագոյն սխալ կը լինի` հաշուի առնելով նրա բազմադարեայ պատմութիւնը: Այն գոյութիւն է ունեցել նախքան արաբների ծագումը: Սիրիան քրիստոնէութեան հիմնական սիւներից է հանդիսանում, իր ստեղծման օրից եւ մինչ օրս կանգուն են քրիստոնէական սրբավայրերն ու նրանց շուրջ հաւաքուողները: Անտարակոյս այդ հազարամեայ մշակոյթը ներծծուած է Սիրիայի ժողովրդի մէջ` անկախ կրօնական պատկանելիութիւնից եւ դաւանանքից: Այժմեան Սիրիայի ժողովուրդը տասնամեակներից ի վեր վայելում է աշխարհիկ կեանքը եւ հանդուրժող է տարբերուողների նկատմամբ, նոյնիսկ սիւննի իսլամների մեծ մասը պարտաճանաչ չէ իսլամական պարտաւորութիւնների հանդէպ: Յաճախ կարելի է հանդիպել մի ընտանիքում քոյրերի, որոնց ոչ բոլորն են կրում գլխաշոր, տղամարդկանցից ոչ բոլորն են յաճախում մզկիթ, եւ շատերը օգտագործում են ալքոհոլային խմիչքներ, որոնք ազատօրէն վաճառւում են խանութներում:

Այսինքն, հակառակ որ գոյութիւն ունի սիւննի պահպանողականութիւն Հալէպում եւ Համայում, սակայն մեծամասնութիւնը հանդուրժող է, ընտելացող ու շփուող Սիրիայում տարբեր ազգերի եւ կրօնների ներկայացուցիչների հետ: Սիրիայի դէմ պատերազմ մղողները չհասկացան այն նրբութիւնը, որ Սիրիայի տարածքում անկարելի է ստեղծել ժողովրդի մեծամասնութեան կամքին հակառակ իսլամական պետութիւն, որը ցանկութիւն ունի յետհայեացք նետել ու վերադառնալ այն կեանքին, որը գոյութիւն ունէր Մոհամետ մարգարէի ժամանակ Արաբիայում, սրա վառ ապացոյցը այն տեսարաններն են, որտեղ քաղաքացիները փախչում էին այն տարածքներից, որտեղ իսլամականները հիմնել էին իրենց պատկերացրած փոքր պետութիւնները` Ռաքքայում եւ Արեւելեան Ղութայում:

Մարդկանց այդ վայրերում պահում էին ստիպողաբար եւ ենթարկում էին իրենց անմարդկային օրէնքներին: Երկրորդ կարեւոր հանգամանքը ազգային արժէքների գոյութիւնն է, որն ունի խորը արմատներ` սկսած Օսմանեան կայսրութեան դէմ ազատագրական պայքարներից մինչեւ մեր օրերը: Հայր Ասատի ժամանակաշրջանից դրուեց Իսրայէլի դէմ պայքարի սկիզբը` փորձ անելով միաւորել ամբողջ արաբական աշխարհը, որն առաջացրեց մեծ ոգեւորութիւն: Աւելի՛ն. Եգիպտոսի նախագահ Ապտել Նասէրի ազգային քաղաքականութիւնը միացրեց այս երկու երկրները` Իսրայէլի եւ Միացեալ Նահանգների քաղաքականութեան դէմ, Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Ապտել Նասէրը մինչ օրս արաբական աշխարհում ամենայիշատակուած քաղաքական գործիչն է: Պատմութիւնը ցոյց տուեց, որ Սիրիայի ժողովուրդն ունի ազգային գիտակցութիւն, եւ նա կարողացաւ ըմբռնել, թէ Միացեալ Նահանգները ինչպիսի՛ տրամադրութիւններ ունեն Մերձաւոր Արեւելքում: Այս ամբողջ բացատրութիւնը համարեցի կարեւոր, որպէսզի յստակ լինի, թէ ինչո՛ւ ժողովրդի մեծ մասը չմիացաւ ընդդիմութեանը, որի արդիւնքում էլ ընդդիմութիւնը մնաց մենակ` ծայրամասերի բնակչութեան անգրագէտ զանգուածների հետ, որոնք էլ պատճառ դարձան այս արիւնալի պատերազմին` հաւատալով, որ զինեալ իսլամականները եկել են Աստծոյ կողմից` նրանց փրկելու: Այժմ Սիրիան կիսաւեր վիճակում է, կան շրջաններ, որտեղ շինութիւններն ամբողջապէս հաւասարուել են գետնին, սակայն շրջաններ էլ կան, որտեղ կեանքը ընթանում է այնպէս, ասես ոչ մի պատերազմ էլ տեղի չի ունեցել, եւ ժողովուրդը շարունակում է ապրել իր առօրեայ կեանքով: Ճիշդ է` Սիրիան տասնամեակներ յետ գլորուեց եւ հարցական է, թէ ե՛րբ կը կարողանայ նորից հասնել իր փառքին, սակայն մեծ հաշուով ես համարում եմ, որ Սիրիան յաղթած դուրս եկաւ այս կործանիչ պատերազմից` պահելով տարածքային ամբողջականութիւնն ու ժողովրդի մեծամասնութեան կողմից ընտրուած իշխանութիւնը: Արդէն յստակ է, որ ուահապական իսլամական մոտելը, որը պարտադրւում էր Սիրիային, տանուլ տուեց: Այս պատերազմով տեղի ունեցան միջազգային ուժերի վերադասաւորումներ. Սիրիայի տարածաշրջանային եւ միջազգային դաշնակիցները` Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը փոխեցին աշխարհի միաբեւեռ ընթացքը, եւ միջազգային յարաբերութիւններում ստեղծուեց երկբեւեռ համակարգ:

Սիրիայի պատերազմի անկանխատեսելիութիւնն ու ընթացքը շփոթման մէջ գցեց նոյնիսկ տարածաշրջանին քաջածանօթ մասնագէտներին ու վերլուծաբաններին, սակայն Իրանի եւ Ռուսաստանի ռազմական ներգրաւուածութեամբ յստակ դարձաւ, որ այս երկու ուժերն այլեւս չեն հանդուրժելու Միացեալ Նահանգների եւ նրանց դաշնակիցների ծաւալապաշտական քաղաքականութիւնը: Աւելի՛ն. այս պատերազմի բռնկման պատճառով ստեղծուեց ոչ թէ միայն երկբեւեռ միջազգային համակարգ, այլ` ազգային գաղափարախօսութեամբ օժտուած երկրների (Սիրիա, Ռուսաստանի Դաշնութիւն, Իրան, Չինաստան) միախմբում: Այս առանցքին միանալու են Երրորդ աշխարհի այն պետութիւնները, որոնք ճնշուած են Միացեալ Նահանգների եւ նրանց դաշնակիցների կողմից: Յաջորդ յօդուածում անդրադառնալու եմ վերոյիշեալ առանցքի երկրների քաղաքականութեանը` Սիրիայի պատերազմի համապատկերում:

 

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (21 Ապրիլ 1968)

Յաջորդը

Հետաքրքրական. Ինչո՞ւ Ժոքոնտան Փարիզէն Պիտի Չհեռանայ

RelatedPosts

Ընտրապայքարի Լուսանցքին Վրայ.  Ներազգային Անհանդուրժողութեան Եւ Պառակտումներու Հանդիսատեսի Ազատ Խոհեր
Անդրադարձ

Սփիւռքի Անելիքը Եւ Կարողականութիւնը

Հոկտեմբեր 28, 2025
Պատմութեան Դասերին Կառչելու Հրամայականը…
Անդրադարձ

Վախւորած Իշխանութեան Տեռորի Մարտավարութիւնը…

Հոկտեմբեր 28, 2025
Ծառը
Անդրադարձ

Յուշդ… Երբեք Չի՛ Մահանար…

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?