Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Փրիմիեր լիկ»-ի 33-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ, երէկ յստակացաւ ախոյեանին անունը, եւ այդ մէկը` անոր աւարտէն 5 հանգրուան առաջ:

Մանչեսթըր Եունայթըտ, որ իր դաշտին վրայ նուազագոյն հաշուով պարտուեցաւ Ուեսթ Պրոմուիչէն, ճամբան բացաւ Սիթիին, որ հռչակուի ախոյեան, Թոթենհամի դաշտին վրայ իր արձանագրած յաղթանակին (3-1) շնորհիւ:
Այժմ Սիթի 16 կէտի առաւելութեամբ կը գերազանցէ Եունայթըտը, որ ներկայիս կը պայքարի մնալու համար երկրորդ դիրքին վրայ:
Լիվըրփուլ 3-0 արդիւնքով յաղթեց Պուրնըմաութի, մինչ Արսենալ 2-1 արդիւնքով պարտուեցաւ Նեւքասըլի դաշտին վրայ:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Մանչեսթըր Սիթի | 87 (93-25) |
| 2.- Մանչեսթըր Եունայթըտ | 71 (63-26) |
| 3.- Լիվըրփուլ | 70 (78-35) |
| 4.- Թոթենհամ | 67 (65-30) |
| 5.- Չելսի | 60 (57-33) |
| 6.- Արսենալ | 54 (62-45) |


