Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Չինական Երազը» Եւ Հայաստանը (Մաս 2)

Մարտ 28, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ

Նախորդ յօդուածում ներկայացրել էինք Չինաստանի արդի քաղաքականութիւնը:  Այս յօդուածով անդրադարձել ենք չինական «Նոր մետաքսի ճանապարհ» ծրագրին, դրա մեթոտներին եւ խնդիրներին: Նշենք, որ ճանապարհը անցնելու է նաեւ Հայաստանով: Յաջորդ յօդուածը կը լինի` «Նոր մետաքսի ճանապարհը  եւ Հայաստանը» խորագրով:

Չինաստանի զարգացման շեշտը դրուեց 70-ականներից, երբ աւարտուեց Մաօ Ցեթունկի դարաշրջանը: Եթէ այն ժամանակ առաջնային խնդիր էր ապահովել Չինաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ ստեղծել գիւղատնտեսութիւն, ընկերվարութեան գաղափարով, Տինկ Սիաոփինկի ժամանակաշրջանում շեշտը դրուեց տնտեսութիւնը տեղափոխել գիւղատնտեսականից արդիւնաբերական` ազատականացնելով տնտեսութիւնը եւ առիթ ընձեռնելով անձնական գործարաններին բացուել աշխարհում: Միեւնոյն ժամանակ թոյլ տրուեց միջազգային ընկերութիւններին` մասնաճիւղեր բացել Չինաստանում: Այս զարգացմանը միտուած ճանապարհի տեւողութիւնը տեւեց 70-ականներից մինչեւ 2000-ի սկիզբ, որտեղ Չինաստանը դարձաւ աշխարհի ամենամեծ գործարանը` ունենալով մեծ թուով աշխատուժ եւ աժան ձեռավարձք: Այժմ Չինաստանը իւրացրեց այդ ամէնը, այսինքն կարողացաւ ձեռք բերուած փորձից իւրացնել աշխարհի փորձը եւ սկսեց ստեղծել որակեալ ապրանք` իր չափանիշերով: Այսպիսով, ներկայիս նախագահ Սի Ճինփինկը 2013 թուականին առաջ քաշեց «Նոր մետաքսի ճանապարհ» նախագիծը, որը կոչուեց «Մէկ գօտի` մէկ ճանապարհ նախաձեռնութիւն»: Այսպիսով, նա աշխարհին ներկայացրեց մի նոր քաղաքատնտեսական ծրագիր, որը հիմնուած է փոխշահաւէտ համագործակցութեան եւ զարգացման հիմքի վրայ: Այսինքն Չինաստանը ցանկանում է հիմնել նորովի «Մետաքսի ճանապարհ» հիմք ընդունելով անցեալի փորձը, բայց` ներկայ աշխարհի մարտահրաւէրներով:

Ուշագրաւն այն է, որ Չինաստանը զերծ է մնալու արեւմտեան գաղութացման քաղաքականութիւնից եւ լրջօրէն միտուած է բոլորի համար ստեղծել փոխշահաւէտ պայմաններ: Այսինքն նա ի ցոյց է դնում, որ հնարաւոր է հասնել աշխարհի հզօրագոյն տնտեսական ուժի` զերծ մնալով պատերազմներից, կամ` պատերազմող կողմերից մէկին հովանաւորելուց: Այս ծրագրի հիմնական նպատակն է միախմբել կամ կապել Ասիան, Ափրիկէն եւ Եւրոպան իրար հետ` խրախուսելով համագործակցութիւնը տնտեսական, քաղաքական, մշակութային, ընկերային եւ բնապահպանական ոլորտներում: Այս իմաստով Չինաստանը ցոյց է տալիս աշխարհին, որ նա պատրաստ է լինել ո՛չ միայն սպառող, այլ նոր միջազգայնացնող ուժ: Աւելի յստակ պատկերացում կազմելու համար նշենք «Մէկ գօտի` մէկ ճանապարհ նախաձեռնութեան» ուղղութիւնները`

1.- Հիւսիսային (Փեքին-Ռուսաստան-Գերմանիա- հիւսիսային Եւրոպա),

2.- Միջին ճանապարհ (Փեքին-Սիան-Ուրումչի-Աֆղանիստան-Ղազախստան-Հունգարիա-Փարիզ), 3.- Հարաւային (Փեքին-հարաւային Սինճիանկ-Փաքիստան-Իրան-Իրաք-Հայաստան-Թուրքիա-Իտալիա-Սպանիա, իսկ ծովային ճանապարհը` Կուանկճօ-Մալաքա-Ատեն-Պարսից ծոց-հարաւային Ասիա-արեւմտեան Ասիա-հիւսիսային Ափրիկէ):

Իսկ կիրառման մեթոտները հիմնուած են լինելու`

1.- Հաղորդակցութեան (չիները մեծ ուշադրութիւն են դարձնում մարդկային եւ ընկերային յարաբերութիւններին, նրանց գնահատմամբ, որեւէ բան կարող է յաջողութիւն ունենալ, միայն եթէ հիմնուած է մտերմիկ յարաբերութիւնների հիմքի վրայ: Նոյնիսկ նրանց հանդիպումները տեւում են շատ երկար` ներառելով մեծ հիւրասիրութիւն: Նրանք նախ փորձում են ճանաչել այդ անձին, որի հետ գործ են ունենալու):

2.- Շինարարութեան: Չինաստանն այսօր ունի բաւականին նիւթական եւ մարդկային ներուժ` կառուցելու ճանապարհներ, կամուրջներ, ենթակառուցուածքներ, առեւտրի ազատ գօտիներ եւ այլն: Չինաստանն ունենալով մեծ ազգաբնակչութիւն` պարտադրուած էր կառուցելու արագ եւ որակեալ ճանապարհներ, եւ նա այդ փորձը ցանկանում է իրականացնել զարգացող երկրներում, որտեղ յաճախ մարդիկ բախւում են դժուարութիւնների:

3.- Առեւտուր: Այս ծրագրով Չինաստանը պատրաստակամութիւն է յայտնում առեւտրի մէջ մտնել իւրաքանչիւր երկրի հետ` լինի փոքր թէ մեծ, հաւասարը հաւասարի սկզբունքով:

4.- Դրամական շրջանառութիւն: Չինաստանն այս ծրագրով հնարաւորինս զերծ է մնալու ամերիկեան տոլարից: Նա ցանկութիւն է յայտնել տարբեր երկրների հետ յարաբերութիւններ հաստատել ազգային դրամի օգտագործմամբ: Արդէն իսկ Չինաստանն ու Ռուսաստանը ստորագրել են պայմանագիր, որով նրանց առեւտուրը հիմնուած է լինելու իրենց ազգային դրամների վրայ:

5.- Համագործակցութիւն` մարդկանց միջեւ: Ինչպէս նշեցինք, չիները կարեւորում են մարդկային յարաբերութիւնները: «Մէկ գօտի` մէկ ճանապարհ» նախաձեռնութիւնը միտուած չէ միայն տնտեսութեան զարգացմանը, այլ լուրջ աշխատանք է տարւում չին եւ օտար ուսանողների շփման համար` արտերկրում եւ Չինաստանում: Չինաստանում աճել է արտասահմանի ուսանողների թիւը: Եթէ նախկինում բարդ էր գտնել չինարէն իմացող, այժմ նրանց թիւը նշմարելի է: Մշակոյթի առումով, նոյնպէս կայ տեսանելի առաջընթաց: Չինաստանում աճել են արեւմտեան ոճի պարային ներկայացումները: Միեւնոյն ժամանակ արտասահմանում այսօր աւելի տարածուած է չինական թէյը, եւ աւելի ընկալելի են չինական աւանդական հագուստները: Հրատարակչութիւնը նոյնպէս ապրում է վերելք: Այսօր Չինաստանի գրախանութներում հնարաւոր է ձեռք բերել մեզ յայտնի բոլոր դասականների գործերը` թարգմանուած չինարէնի, իսկ Չինաստանից դուրս նոյնպէս թարգմանւում են չին գրողների եւ փիլիսոփաների յայտնի գործեր: Օրինակ` Կոնֆուցիուսի եւ Սուն Ծուի գործերը, որոնք թարգմանուել են նաեւ հայերէն լեզուով:

Այժմ անդրադառնանք «Մէկ գօտի` մէկ ճանապարհ» նախաձեռնութեան հնարաւոր կասեցման վտանգներին.

1.- Բնական աղէտներ:

2.- Քաղաքական: Ներկայիս տեղի ունեցող անկայուն կամ պատերազմական իրավիճակում խստագոյնս խափանելու եւ յետաձգելու Չինաստանի առաջ քաշած ծրագիրը: Օրինակ` 7 տարի շարունակուող Սիրիայի պատերազմը, իսրայէլապաղեստինեան թնճուկը, Արցախի հիմնախնդիրը, Ափրիկէի խմբաւորումների ռազմականացումը, իսկ Չինաստանի ներսում անվտանգութեան առումով գլխաւոր խնդիրը Սինճիանկ նահանգի իսլամականների ոտնձգութիւններն են, որոնք ուղղակիօրէն հովանաւորւում են Թուրքիայի նախագահ Էրտողանի վարչակարգի կողմից: Պաշտօնական տուեալներով, Սիրիայում ներկայումս կռւում են 5000 ույղուր իսլամականներ, որոնց վերադարձը Չինաստան դիտւում է որպէս մեծ սպառնալիք, քանի որ նրանք վարժ կռուողներ են, եւ նրանց ահաբեկչական գործողութիւնները կարող են պատճառ դառնալ հազարաւոր մարդկանց մահուան: Ներքին խնդիր է նաեւ Թիպեթի հարցը, որտեղի բնակիչները նոյնպէս կրօնական միտումներով ցանկանում են անջատուել Չինաստանից, թէեւ Չինաստանի կառավարութիւնը նրանց տուել է լայն իրաւունքներ, եւ այսօր Չինաստանում մարդիկ կարող են ազատօրէն հետեւել կրօնական ծէսերին ու միջոցառումներին:

3.- Չինաստան-Միացեալ Նահանգներ: Համաշխարհային առումով, այս երկու գերհզօր երկրների յարաբերութիւնները, բնականաբար, այդքան հարթ չեն եղել: Միացեալ Նահանգները ընկերվարական Չինաստանի ստեղծման օրից (1949 թուական) նրանց դիտել է որպէս հակառակորդ: Չնայած` նոր յարաբերութիւններ սկսեցին 70-ականներին, երբ Չինաստանը որոշեց ազատականացնել տնտեսութիւնը, իսկ Միացեալ Նահանգներին անհրաժեշտ էր Չինաստանի աշխատուժը, դա փոխշահաւէտ յարաբերութեան օրինակ էր: Այժմ յարաբերութիւնները գտնւում են բաւական լարուած վիճակում, որովհետեւ Միացեալ Նահանգները, բնականաբար, չեն կարող հանդուրժել Չինաստանի հզօրացումը: Ինչպէս ասւում է` չի լինում երկու արեւ, եւ չի լինում երկու թագաւոր: Միացեալ Նահանգները շարունակում են մեղադրել Չինաստանի իշխանութեանը` բռնատիրական եւ ոչ ժողովրդավար համակարգ հաստատելու մէջ, սակայն այս մեղադրանքները հնացած են եւ լուրջ չեն ընդունւում, քանի որ Միացեալ Նահանգները հարկ եղած ժամանակ սատարում են իրապէս բռնապետներին, ինչպէս Սատտամ Հուսէյնին եւ Հուսնի Մուպարաքին` իր շահերին ծառայեցնելու նպատակով: Աւելի՛ն. Միացեալ Նահանգները Նիքսոնի ժամանակ ձեռք մեկնեցին Չինաստանի ղեկավարութեանը այն մտադրութեամբ, որ կը կարողանան Չինաստանը հեռացնել Խորհրդային Միութիւնից: Այսինքն Միացեալ Նահանգները օժտուած է եղել երկակի չափանշերով: Միացեալ Նահանգները անելու են ամէն ինչ` այս ծրագիրը խափանելու համար: Միացեալ Նահանգները արդէն իսկ առաջ շարժուելով ստեղծել կամ խրախուսել են ներքին պատերազմներ Մերձաւոր Արեւելքում` Իրաքի ներխուժում, Սիրիայի պատերազմ, Իրանի դէմ պատժամիջոցներ եւ հաւանական ռմբակոծում, լարուած իրադրութիւն` Հիւսիսային Քորէայում:

Եւ այսպէս, նշելով մեթոտներն ու հնարաւոր վտանգները «Մէկ գօտի` մէկ ճանապարհ» նախաձեռնութեան եւ շեշտելով, որ Չինաստանը կողմ է բոլոր հարցերը կարգաւորել խաղաղ միջոցներով, մտածելու տեղիք է տալիս. արդեօք անընդհատ կրկնուող պատերազմների, Միացեալ Նահանգների սադրանքների եւ այլ գործօնների պարագայում Չինաստանը մնալո՞ւ է այդ նոյն դիրքորոշմանը, թէ՞ ի վերջոյ տեղի է տալու եւ ինքն էլ ներքաշուելու է պատերազմների մէջ:

 

 

 

Նախորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Եռուն Օրեր` Ուաշինկթընի Մէջ

Յաջորդը

Լիբանանի Երեսփոխանական 6 Մայիսի Ընտրութիւնները

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?