Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ոչ Միջին Վիճակագրական Արցախցու Երազախաբութիւնից Աստուած Հեռու Տանի

Մարտ 20, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

Իմ արցախցի գործընկեր Վահրամ Աթանեսեանը կրկին փայլել է, շա՛տ ներողութիւն, պոլշեւիկի իր բացառիկ տաղանդով: Չէ՛, իսկապէս տաղանդ է պէտք, այն էլ` պոլշեւիկի, որ յայտարարես, թէ ումն են պէտք սփիւռքի հայկական կառոյցներն, ու որն է դրանց օգուտը:

Ժամանակին մեզ սփիւռքից հեռու էին պահում հէնց պոլշեւիկները: Եթէ սխալւում եմ, ուղղէք ինձ: Իսկ այսօր իմ արցախցի գործընկերն է ասում, համոզում, փորձում ապացուցել, որ, օրինակ, Հայ դատի Միացեալ Նահանգներու յանձնախումբը մի մեծ բան չի արել` Միացեալ Նահանգներու քոնկրեսի 36 անդամի հաւաքելով Քոնկրեսի հայկական հարցերով համանախագահ Ֆրենք Փալոնէի շուրջը, որպէսզի Միացեալ Նահանգների ներկայացուցիչների պալատին համոզեն` որոշում ընդունել Հայաստանին եւ Արցախին 70 միլիոն տոլարի օգնութիւն յատկացնելու մասին: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ Վահրամ Աթանեսեանին գումարը քիչ է թւում: Ասում է` այդ գումարը հայ օլիկարխները միայն հանգստանալու վրայ են ծախսում:

Հայ դատի Միացեալ Նահանգների յանձնախումբը, բնականաբար, մեղաւոր չէ, որ հայ օլիկարխներից Վահրամ Աթանեսեանը չի կարողանում այդ գումարը վերցնել եւ տալ Արցախին, բայց, ահա, Վահրամ Աթանեսեանի կողմից առնուազն «նէոպոլշեւիկութիւն» է Հայ դատի Միացեալ Նահանգների յանձնախմբի աշխատանքը թերագնահատելն ու չարախանդալը, թէ` արածներն ի՛նչ է, որ, մեր օգուտը դրանից որն է, որ:

«Կարդում է միջին-վիճակագրական քաղաքացին` Արցախում եւ Հայաստանում, եւ առաջին բանը, որ անցնում է մտքից, երախտագիտութիւնն է Հայ դատի Միացեալ Նահանգների յանձնախմբին, որ Ուաշինկթընում օրն ի բուն աշխատում է ի բարօրութիւն պատմական հայրենիքի, ոչ մի խոչընդոտի առջեւ չի ընկրկում: Երկրորդ տեղում երախտագիտութեան է արժանանում քոնկրեսական Փալոնեն, որ նուիրուած է Հայաստանին եւ հայ ժողովրդին: Եւ յուսավառւում է միջին վիճակագրական քաղաքացին` Արցախում եւ Հայաստանում, որ Միացեալ Նահանգները` աշխարհի թիւ մէկ գերտէրութիւնը, բարեհաճ է հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի հանդէպ», գրում է Վահրամ Աթանեսեանը:

Վահրա՛մ, նախ` մի ուղղում: Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախի Հանրապետութիւնը Հայ դատի յանձնախմբերի համար պատմական հայրենիք չեն, այլ այսօրուայ ռէալ, իրական հայրենիք: Մեր պատմական հայրենիքը, գուցէ, Կիլիկիան է: Եւ նոյնիսկ` Արեւմտեան Հայաստանը, ընդհուպ` Ուիլսընի գծած հայ-թուրքական սահմանով, սխալ է պատմական հայրենիք անուանելը, որովհետեւ դեռ ոչ մի միջազգային իրաւարար կառոյց չեղեալ չի յայտարարել Միացեալ Նահանգների նախագահի մեծ կնիքով, կրկնո՛ւմ եմ, մեծ կնիքով կնքուած այդ իրաւարար վճիռը, որի մանտաթը միջազգային բոլոր օրէնքներով ունեցել է Միացեալ Նահանգները: Թուրք-պոլշեւիկեան մնացած արկածախնդրութիւնները, որոնցով Հայաստանը ծուէն-ծուէն է արուել այդ երկուսի միջեւ, մի գեղեցիկ օր պատմութիւն կը դառնան, ինչպէս պատմութիւն դարձաւ «ազրպէյճանական ԽՍՀ ԼՂԻՄ կոչուող անհեթեթութիւնը:

Գնանք առաջ: «Միջին-վիճակագրական քաղաքացին Արցախում եւ Հայաստանում իրեն նեղութիւն չի տալիս, չի հետաքրքրւում, չի պարզում, որ Միացեալ Նահանգների Քոնկրեսի Ներկայացուցիչների պալատն ունի 435 անդամ եւ, ուրեմն, Հայաստանին եւ Արցախին օգնութիւն ցուցաբերելու կոչին միացածներն ամերիկեան օրէնսդիրների ընդհանուր թուի 10 տոկոսն էլ չեն կազմում: Ե՞րբ, ի՞նչ ջանքերի գնով քոնկրեսականների գոնէ կէսից աւելին կը միանայ Փալոնէի նախաձեռնութեանը, ոչ ոք չգիտի»: Պէտք է ենթադրել, որ Վահրամ Աթանեսեանը իրեն միջին-վիճակագրական քաղաքացուց մի փոքր բարձր է դասում եւ իսկապէս մտածում է, որ Քոնկրեսում որոշում անցկացնելու համար պէտք է յարաբերուել, աշխատել քոնկրեսականների կէսից աւելիի հետ, այս դէպքում առնուազն 218 մարդու հետ: Վահրա՛մ ջան, դու մի հատ մտքով 36 քոնկրեսական պատկերացրու, էն էլ` ամերիկացի: Ու այդ մարդիկ Քոնկրեսում հիմա պէտք է նախագիծ ներկայացնեն եւ 36 հոգով պաշտպանեն այն: Այդ 36 հոգուց ամէն մէկը, ոնց էլ չլինի, մի 7-8 ծանօթ կ՛ունենայ այդ նոյն Քոնկրեսում, այնպէս չէ՞: Գիտե՞ս ինչ, Հայ դատի Միացեալ Նահանգների յանձնախումբը Տոնալտ Թրամփը չէ, որ Քոնկրեսում մեծամասնութիւն ունենայ եւ իր ուզած գումարը պահանջի բանակի կամ այլ ծախսերի համար: Բայց, պատկերացրո՛ւ, նոյնիսկ Տոնալտ Թրամփին են երբեմն մերժում: Ուրեմն պէտք է աշխատել եւ ոչ թէ` «պատմական հայրենիքից» մեծ-մեծ խօսել:

Վահրամ Աթանեսեանն իր «Հայկական հիւանդութիւն» յօդուածն աւարտում է ողջ յօդուածին յարիր մի տկար վերջաբանով. «Իսկ գուցէ ժամանա՞կն է, որ մենք բուժուենք հայկական այդ հիւանդութիւնից, կենտրոնանք մեր խնդիրների վրայ եւ, որքան էլ դառը լինի, խոստովանենք, որ Հայաստանի եւ Արցախի համար պատասխանատու ենք մենք` հայրենիքում ապրողներս: Միայն մենք: Մնացածը երազախաբութիւն է, որից արդէն մէկ դար է ոչինչ էլ չի ստեղծւում»: Անկեղծօրէն ասեմ` անհասկանալի է, թէ ինչի՛ց է բողոքում Վահրամ Աթանեսեանը: Ո՞վ է բռնել մեր` հայրենիքում ապրողներիս ձեռքը, որ չենք «կենտրոնանում» մեր խնդիրների վրայ, որ չենք խոստովանում մեր «պատասխանատուութիւնը» Հայաստանի ու Արցախի համար: Սա իսկապէս հետաքրքիր է: Իսկ ահա, 100 տարուայ երազախաբութեան մասին հաստատումը, մեղմ ասած, խելամիտ մարդուն սազական չէ: Պէտք է առնուազն ապերախտ լինել` չտեսնելու համար սփիւռքի այն հսկայական ջանքը, որի շնորհիւ է նաեւ, որ այսօր Արցախի Հանրապետութիւն ունենք եւ ոչ թէ` «պատմական Արցախ»:

Յ. Գ. Պարոն Աթանեսեանին կը խնդրէի աչքի անցկացնել հէնց «Հրապարակ»-ում զետեղուած յօդուածները Արցախի ղեկավարների` Միացեալ Նահանգների եւ Աւստրալիա կատարած այցերի մասին: Յուսամ` նրա ներսում ահագին բան կը փոխուի դրանից յետոյ, մանաւանդ` երազախաբութեան առումով:

hraparak.am

Նախորդը

«Մեր Պատկերացրած Երկիրը Էսօր Չկայ… »

Յաջորդը

Աւետիք Իսահակեանը Եւ Սիամանթոն` Քրիստափոր Միքայէլեանի Մասին

RelatedPosts

Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Դպրոցական Օրերէն Լաւ Յիշատակ Մը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն «Թռչէի Մտքով Տուն»

Մայիս 10, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Գիտակից Մայրը (Մայրերու Օրուան Առթիւ)

Մայիս 10, 2025
Բնակա՞նը,  Թէ՞  Բնութիւնը
Անդրադարձ

Հերոսածին Մայրեր

Մայիս 10, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?