Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 21-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումները:
Գ. դասակարգ փոխադրուող երկու խումբերուն անունները յստակացան: Անոնք են` Ամալ Մաարաքէ եւ Շապապ Մաժտալ Այնճար:
Սակայն, հակառակ ասոր, Ա. դասակարգ բարձրացող երկու խումբերուն անունները չյստակացան, անոնք պիտի ճշդուին վերջին հանգրուանի մրցումներէն ետք:
Գագաթի ճակատումին Պըրժ, Պհամտունի դաշտին վրայ 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Շապապ Սահելի, խանգարեց կատարուած հաշիւները: Մրցումին միակ կոլը նշանակեց Ալի Ֆաքիհ (55-րդ):
Իր կրած այս պարտութենէն ետք Շապապ Սահել նահանջեց 3-րդ դիրք, կոլէվըրէյճի տարբերութեամբ ետ մնալով Պըրժէն (2-րդ):
Թրիփոլիի մէջ Շապապ Ղազիէ 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Իժթիմահիի, գրաւեց պարագլուխի դիրքը:
Ահտի դաշտին վրայ Մապարրա 2-1 արդիւնքով պարտուեցաւ Ահլի Նապաթիէի, մինչ Խիարայի մէջ ոչ այդքան կարեւոր մրցումի մը ընթացքին (դասաւորման փոփոխութեան իմաստով) Նասեր Պար Էլիաս 4-3 արդիւնքով յաղթեց ՀՄԸՄ-ին:
Ստորեւ` դասաւորման պատկերը, 21-րդ հանգրուանէն ետք.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Շապապ Ղազիէ | 16 | 4 | 1 | 54 | 20 | 49 |
2.- Պըրժ | 14 | 5 | 2 | 40 | 18 | 47 |
3.- Շապապ Սահել | 15 | 2 | 4 | 53 | 20 | 47 |
4.- Մապարրա | 11 | 4 | 6 | 39 | 26 | 37 |
5.- Ահլի Նապաթիէ | 9 | 4 | 8 | 33 | 31 | 31 |
6.- Նասեր Պար Էլիաս | 9 | 3 | 9 | 29 | 30 | 30 |
7.- Իժթիմահի | 6 | 4 | 11 | 28 | 40 | 22 |
8.- Սաժես | 5 | 5 | 11 | 28 | 41 | 20 |
9.- ՀՄԸՄ | 5 | 5 | 11 | 22 | 38 | 20 |
10.- Ահլի Սայտա | 4 | 7 | 10 | 26 | 33 | 19 |
11.- Ամալ Մաարաքէ | 3 | 6 | 12 | 25 | 55 | 15 |
12.- Մաժտալ Այնճար | 3 | 3 | 15 | 16 | 41 | 12 |