Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ծագումնաբանութիւնը Թուրքերին Գրաւում Է, Բայց` Վախեցնում

March 5, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Թարգմանութիւնը` ԶԱՌԱ ՊՕՂՈՍԵԱՆԻ

Թուրք լրագրող Ֆեհիմ Թաշթեքինը, որը նախկինում գրել է «Ռատիքալ» եւ «Հուրրիէթ» թերթերի համար, յօդուած է հրապարակել մերձաւորարեւելեան խնդիրները լուսաբանող Al-Monitor կայքում: Նա անդրադառնում է Թուրքիայի բնակչութեան մատենավարութեան կայքի գործարկմանը, որտեղ մարդիկ կարողանում են ստուգել իրենց ծագումնաբանութիւնը: Սա Թուրքիայում բուռն քննարկման թեմա է դարձել, քանի որ շատ շատերը, որոնք իրենց համարում են զտարիւն թուրք, յանկարծ յայտնաբերում են իրենց հայկական, յունական, հրէական եւ այլ արմատները:

Այն օրերին, երբ Թուրքիան դեռ յոյս ունէր անդամակցել Եւրոմիութեանը, նրա ժողովուրդը աւելի պատրաստակամ էր քննարկել իր ցեղային եւ կրօնական ծագումը: Այդ ժամանակուանից ի վեր երկիրը վերադարձել է մի փուլի, երբ կառավարութեան ջանքերով մարդկանց պախարակում ու պիտակաւորում են որպէս «ծպտեալ հայեր»:

2004 թ. «Ակօս» թերթի խմբագիր Հրանդ Տինքը գրեց թուրքական ծագմամբ առաջին կին ռազմական օդաչու Սապիհա Կէօքչենի հայ ծնողների մասին: Իր այս եւ նմանատիպ այլ յօդուածների պատճառով Տինքին սկսեց հետաքննել արդարադատութեան նախարարութիւնը: Նա սպաննուեց 2007 թ., եւ պատճառների թւում այն էր, որ նա հայերին առնչուող հարցերի աշխուժ ջատագովն էր:

Տինքի պատմութիւնը ցոյց է տալիս, թէ ինչո՛ւ մինչեւ վերջերս Թուրքիայում բնակչութեան գրանցամատեանները գաղտնի էին պահում: Մարդկանց ծագման մասին տուեալների գաղտնիութիւնը համարւում է ազգային անվտանգութեան հարց:

Այս գաղտնիութեան համար երկու հիմնական պատճառ կար` թաքցնել փաստը, որ բազմաթիւ հայեր, ասորիներ, յոյներ եւ հրէաներ մահմետականութիւն էին ընդունել, եւ խուսափել «թուրք լինելու» մասին բանավէճերից:

Երկար ժամանակ պաշտօնական քաղաքականութիւնն այն էր, որ Թուրքիայում թուրքերը միասնական ցեղային ինքնութիւն են ձեւաւորել: Սակայն երկու շաբաթ առաջ` փետրուարի 8-ին, հանրութեան համար պաշտօնապէս բացուեց բնակչութեան մատենավարութիւնը` ծագումնաբանական տուեալների առցանց շտեմարանի միջոցով http://www.hurriyetdailynews.com/turkeys-genealogy-service-prompts-spike-in-double-citizenship-enquiries-127488 : Կայքը մեծ թուով օգտատէրերի պատճառով անհասանելի դարձաւ: Որոշ մարդիկ, ովքեր միշտ պարծենում էին իրենց «մաքուրէ թուրքական ծագմամբ, ցնցուած էին` իմանալով, որ իրականում ցեղային եւ կրօնական այլ արմատներ ունեն:

«կը բացայայտուեն ծպտեալ հայերը, յոյներն ու հրեաները», «դաւաճաններն ի վերջոյ կ՛իմանան իրենց ծագումը»յայտարարութիւնները սովորական դարձան ընկերային կայքերում:

Թուրքական հասարակութեան մէջ ծագումնաբանութիւնը մշտապէս ոչ միայն արդիական թեմա, այլեւ ընկերային եւ քաղաքական բաժանման գործիք է եղել: Ընտանիքները յաճախ ընդունում էին իրենց հայկական ծագումը, կամ այն, որ իրենց հեռաւոր ազգականը իսլամ է ընդունել, բայց այդ խօսակցութիւնները միշտ գաղտնի էին պահւում: Թուրքիայում կրօնափոխ լինելը խարան էր, որը չի կարող ջնջուել:

Ազգութեամբ հայ սիւնակագիր Հայկօ Պաղտատը Al-Monitor-ին ասել է. «1915 թուականի ցեղասպանութեան ընթացքում զանգուածային կրօնափոխութիւնների հետ միաժամանակ աքսորւում էին հազարաւոր երեխաներ: Նրանք, ովքեր կարողանում էին օտարերկրեայ միսիոնարներին հասնել, փրկւում էին արտերկրում, իսկ ոմանց էլ գողանում էին թափառող աւազակախմբերը, դարձնում հարճեր կամ ստրուկներ: Հասարակութիւնը դեռ պատրաստ չէ բախուել այս իրականութեան հետ: Պատկերացրէք, որ մի մարդ, ով այս երկրի կրօնական գործերի ղեկավարն է եղել [Լութֆի Տողանը], 1915-ից յետոյ հայոց պատրիարք ծառայած [Սինոզկ գալուստեանի] եղբայրն է:

Նա շարունակում է. «1961 թ. Պէյրութից Թուրքիա վերադարձած գալուստեանը յիշւում է հայոց պատրիարքարանում որպէս սուրբ եւ որպէս մէկը, ով պատրիարք է եղել 1915-ից յետոյ դժուարագոյն ժամանակներում: Ցեղասպանութեան ժամանակ մայրը երեխաներին հեռու է ուղարկում եւ ընդունում իսլամ: Հետագայում նա ամուսնանում է Տողան անունով մարդու հետ, որը ընկերային բարձր դիրք ունէր, եւ ունենում է երկու աղջիկ ու մի տղայ: Տղան Լութֆի Տողանն էր»:

Հասարակութեան մտածելակերպը շատ յստակ էր: Նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը ինքը մի անգամ ասաց. «մեզ մեղադրում են հրեաներ, հայեր կամ յոյներ լինելու մէջ»:

Կան մարդիկ, ովքեր վախենում էին, որ բնակչութեան մատենավարութիւնից ձեռք բերուած տուեալները կարող են օգտագործուել յայտնիներին եւ քաղաքական գործիչներին խարանելու կամ  լինչի դատաստանի ենթարկելու համար: Տուեալների շտեմարանը փակելուց յետոյ նրանք հանդէս եկան դրա վերականգնման դէմ: Նրանցից մէկը Թայֆուն Աթայն էր` «Ճումհուրիյէթ» թերթի սիւնակագիր:

«Ինձ ընկերաբար խորհուրդ տուեցին չընդունել, որ ես վրացի եմ: Դա ճնշման ամենամեղմ ձեւն էր: Իսկ ինչ կը լինի այն անձանց հետ, ովքեր  իմանում են, որ հայկական կամ կրօնափոխ արմատներ ունեն: Պարզապէս պատկերացրէք` դու համոզուած ես, որ կարմրարիւն թուրք ես, բայց պարզւում է` զտարիւն հայ ես: Պատկերացրէք հասարակական հետեւանքները»,  գրել է նա փետրուարի 12-ին:

Բանավէճը թէժանալուն պէս համակարգը յանկարծ վերականգնուեց փետրուարի 14-ին: Շատ թուրքեր տարակուսում են, թէ ինչո՛ւ այդ տեղեկատուութիւնը հէնց այս ժամանակահատուածում մատչելի դարձաւ:

«Եթէ նրանք մի քանի տարի առաջ դա անէին, երբ մենք [աւելի հանդուրժող էինք դառնում], դաւադրութեան տեսութիւնները չէին լինի այնքան ուժեղ, որքան այսօր, երբ պետութիւնը իրեն պահում է այնպէս, կարծես մենք գոյութենական վտանգի տակ ենք: Ահա թէ ինչպէս է Թուրքիան վերակենդանացնում անկախութեան պատերազմի ոգին` հայրենասիրութիւն եւ իշխանամէտ մտածողութիւն ներշնչելու համար», Al-Monitor-ին յայտնում է լրագրող Սերտար Քորուճուն:

Նրանք, ովքեր դէմ են այս համակարգին, վախենում են, որ հասարակութիւնն աւելի կը խրուի ցեղապաշտութեան մէջ: Միւսները, սակայն, ասում են, որ չնայած ցնցող իրականութեանը` այն կարող է օգտակար լինել ցեղապաշտութեան վերացման հարցում:

«Այո՛, միանշանակ: Թուրքիայում ամէն ոք հետաքրքրուած է իր նախնիներով: Դա փաստ է, – ասում է Քորուճուն: – Ինչո՞ւ է այդքան դժուար իրականութեան աչքերին նայելը»: Նա ասում է,որ Սապիհա Կէօքչենի պատմութիւնը երկիրը տակնուվրայ արեց:

2013 թ.  «Ակօս»-ը տեղեկացրեց, որ իշխանութիւնները բնակչութեան մատենավարութեան մէջ գաղտնի ծածկագրում են փոքրամասնութիւններին` յոյները` 1, հայերը` 2 եւ հրեաները` 3 թուերով: Գաղտնի այս դասակարգումը խիստ վրդովմունք առաջացրեց:

«Սակայն աւելի վատ է այն, որ այդպիսի փաստերն ի յայտ են գալիս, երբ երիտասարդներին պէտք է տեղեկացնել զօրակոչի մասին: Կարճ ասած` կան մարդիկ, ովքեր մեզ աւելի լաւ են ճանաչում, քան` մենք ինքներս: Եւ ինչո՞ւ մեզ չասեն այդ մասին»:

«Բնակչութեան մատենավարութիւնը վտանգաւոր է,- նշում է սիւնակագիր Պաղտատը:- Այսպիսին է իրավիճակը 100 տարի յետոյ: Թուրքական պետութիւնը մեզ խնդրել է ընդունել թուրք լինելը: Լա՛ւ, ենթադրենք, ես ասում եմ` ես թուրք եմ: Ինձ պետական աշխատանքի կ՛ընդունէ՞ք: Ո՛չ: Երբ ասում եմ` «Ո՛չ, ես հայ եմ», ահաբեկիչ եմ համարւում:  Ոչինչ չի փոխուել, բնակչութեան մատենավարութեան բացումը ոչինչ չի նշանակում ինձ համար: Ինչպէ՞ս կարող ենք մոռանալ Թուրքիայի պատմական ընկերակցութեան տնօրէն Եուսուֆ Հալաչօղլուի մասին: 2007թ. նա բացայայտօրէն սպառնացել էր.

«Մի՛ զայրացրէք ինձ, ես ունեմ կրօնափոխների ցուցակներ, որոնք կարող եմ բացայայտել` մինչեւ նրանց հասցէները»: Այդ մարդը հետագայում դարձաւ Ազգայնական շարժում կուսակցութեան քաղաքական գործիչ:

Արդեօք ներկայում հրապարակայնօրէն հասանելի մատենավարութեան տեղեկատուութիւնը ամբողջակա՞ն է:

Մէկ այլ ազգութեամբ հայ, լրագրող Երուանդ Օզուզունը կասկածներ ունի. «Մենք չգիտենք, թէ արդեօք ինչ-որ բան փոխուե՞լ է: Գիտենք, որ մատենավարութեան մէջ ծածկագրերով են նշուել տարբեր ցեղային ծագումները: Մենք` հայերս, նշւում էինք թիւ 2 ծածկագրով: Արդեօք սա փոխուե՞լ է: Ես այդպէս չեմ կարծում»:

Կառավարութեան պաշտօնեաները ոչինչ չեն ասում:

 

 

Նախորդը

Քաղաքական Վերածնունդ` Վերականգնել Մեր Բնութեան Լաւագոյն Կողմերը

Յաջորդը

Էրտողան Սպառնալիք Է Աշխարհի Համար. Պէտք Է Կանգնեցնել Զայն, Քանի Տակաւին Ուշ Չէ

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.