Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թիթիզեան Եղբայրների Ընտանիքների Բարեգործութեամբ Վանաձորում Դպրոց Է Վերանորոգւում

Մարտ 3, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Բարեգործութիւնը Թիթիզեան ընտանիքի համար սուրբ առաքելութիւն է: Ժան եւ Կարպիս Թիթիզեան եղբայրներն իրենց կանանց` Էլօ եւ Լորիկ Թիթիզեանների հետ միասին տարիներ շարունակ մշտապէս սատարել են հայրենիքին ու հայ համայնքին` ամենատարբեր հարցերում:

Կարեւորելով յատկապէս Հայաստանի մարզերում  կրթութեան համար անհրաժեշտ պայմանների ապահովումը` Թիթիզեան ընտանիքը ներգրաւուել է նաեւ դպրոցաշինութեան գործում:

2001 թուականին Թիթիզեանները ֆինանսական օգնութիւն տրամադրեցին Վանաձորի ծովակալ Իսակովի անուան թիւ 23 հիմնական դպրոցին` Հայաստանում ուսումնական հաստատութիւնների բարենորոգմամբ զբաղուող Հայ կրթական հիմնարկութեան (ՀԿՀ) միջոցով:

Արդիւնքում` կրթօճախը հիմնովին վերանորոգուեց:

«17 տարի առաջ եղբօրս` Կարպիսի եւ կնոջս` Էլոյի տարեդարձը պէտք է միասին նշէինք, եւ մեր հարազատներէն ու ընկերներէն խնդրեցինք, որ նախատեսուած նուէրի գումարը փոխանցեն ՀԿՀ-ին: Հաւաքուած դրամական միջոցներն ուղղուեցին Վանաձորի դպրոցին: Մեր ընտանիքը կարեւոր է համարում աջակցութիւնը կրթական համակարգին, յատկապէս` մարզերում, եւ պէտք է անել հնարաւորը` մեր պատանիների ու երիտասարդների ուսանելու լաւագոյն պայմաններ ապահովելու համար», նշում է Ժան Թիթիզեանը:

Թիթիզեան ընտանիքի եւ ՀԿՀ-ի ներդրումների շնորհիւ (շուրջ 15 հազար ամերիկեան տոլար)` 2001թ.ին դպրոցը հիմնովին վերանորոգւում է. փոխւում է խարխուլ տանիքը, որ պատճառ էր դառնում առաստաղից մշտապէս թափուող անձրեւաջրերի: Դպրոցը մաքրւում է, գոյքի մեծ մասը` նորոգւում, տեղեկացնում է դպրոցի տնօրէն Տաթեւիկ Յովսէփեանը:

Տարիներ անց, 2014թ.ին, այցելելով Վանաձորի թիւ 23 դպրոց, Թիթիզեանները ծանօթանում են կատարուած աշխատանքին, եւ տեղեկանալով առկայ խնդիրների մասին` Կարպիս եւ Ժան Թիթիզեանները որոշում են կրկին աջակցել:

«Տնօրէնի հետ շրջելով կրթօճախի տարածքում` տեղեկացայ, որ դպրոցին անհրաժեշտ են անվտանգութեան եւ աշակերտների ապահովութեան համար նոր պայմաններ, եւ այս առումով, առաջնահերթութիւնը տրուեց դպրոցամերձ տարածքի ցանկապատմանը», յիշում է Կարպիս Թիթիզեանը:

«Ցանկապատի բացակայութիւնը վտանգում է սովորողների ազատ տեղաշարժը: Իրար յաջորդող ինքնաշարժների անարգել երթեւեկը մշտապէս վտանգաւոր իրավիճակներ է ստեղծում երեխաների կեանքի եւ առողջութեան համար: Խորապէս համոզուած լինելով, որ դպրոցաշինութիւնը շարունակական գործընթաց է, Կարպիս Թիթիզեանի հերթական այցելութեան ժամանակ ներկայացրեցի այս խնդիրը, եւ որոշումը տեղում ընդունուեց, ու դպրոցի ցանկապատման աշխատանքները սկսուած են: Համոզուած ենք, որ կարճ ժամանակ անց մեր կրթօճախն իր նուէրը կը ստանայ եւ հայ սաների շուրթերից կրկին կը հնչեն երախտիքի մրմունջներ` «Օրհնեա՛լ լինես , հա՛յ մարդ, Աստուած քեզ պահապան», նշում է Տաթեւիկ Յովսէփեանը:

Վանաձորի ծովակալ Իսակովի անուան դպրոցի տնօրէնուհին համոզուած է, որ բարեգործութիւնների դերը միայն ֆինանսական աջակցութեամբ չի սահմանափակւում, այն նաեւ սովորեցնում է աշակերտներին, որ նրանք էլ իրենց հերթին հետագայում լինեն բարերար: Եւ նրանք, յանձինս Թիթիզեանների ընտանիքի, ունեն հայ ազգային բարերարների կերպարը:

«Աշխարհի որ ծագերում էլ փնտռես, կը գտնես յարգանքի արժանի հայորդիք: Նրանցից են Կարպիս, Ժան, Լորիկ, Էլօ Թիթիզեանները, ովքեր շա՜տ ու շա՛տ յիշարժան գործերի թւում իրենց ձեռագիրն են թողել մայր հայրենիքի Վանաձոր քաղաքի թիւ 23 դպրոցի պատմութեան մէջ: Ճակատագրի բերումով, հայ ժողովրդի կենդանի մնացած բեկորները սփռուեցին աշխարհով մէկ եւ որտեղ էլ որ յայտնուեցին, օրհնանք բերեցին այդ հողին, հիւրընկալ ժողովրդին եւ իրենց շրջապատին: Ես չգիտեմ, թէ պատմական հայրենիքի ո՛ր հատուածից են տեղահանուել Թիթիզեանների նախնիները, բայց այն, որ նրանց ժառանգները ազնիւ հայորդիք են, փաստ է:

Բոլորն են ծնւում մարդ, միայն ընտրեալներն են, որ ապրում են ու արարում իբրեւ մարդ, առաւել եւս` Հա՛յ մարդ», այսպէս է բնութագրում Թիթիզեաններին եւ նրանց իր երախտագիտութիւնը յայտնում Տաթեւիկ Յովսէփեանը` յանձինս նաեւ դպրոցի աշխատակազմի ու աշակերտների:

 

 

Նախորդը

Ղարաբաղեան Շարժումի 30-ամեակ

Յաջորդը

Սումկայիթեան Ջարդեր, Պատմական Զուգահեռներ Եւ Դասեր

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?