Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ԼՂԻՄ-ի Մարզխորհրդի Որոշումը 1988 Թ. Փետրուարի 20-ին

February 27, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ

1985 թուականից յետոյ գորբաչովեան, այսպէս կոչուած, «վերակառուցման» քաղաքականութիւնը Լեռնային Ղարաբաղի հայութեանը հնարաւորութիւն ընձեռեց հանդէս գալու իր ոտնահարուած իրաւունքները պաշտպանելու եւ ԼՂԻՄ-ը Հայկական Խորհրդային հանրապետութեան հետ վերամիաւորելու:

1987-ի վերջին եւ 1988-ի սկզբներին կեդրոնական կուսակցական ու պետական մարմիններում ընդունուել են ԼՂԻՄ-ի հայութեան ներկայացուցիչների չորս պատուիրակութիւններ, որոնց հաւաստիացրել են, թէ մօտ ապագայում Արցախի հիմնահարցը արդարացի լուծում կը ստանայ: Ղարաբաղի պատուիրակների` կեդրոնական իշխանութիւններին ներկայացուած հանրագրի տակ դրուած էին աւելի քան 80 հազար ստորագրութիւններ:

Ոգեւորուած կեդրոնական իշխանութիւնների բարեացակամ վերաբերմունքից` մարզի բոլոր գիւղերում, ձեռնարկութիւններում, կազմակերպութիւններում տեղի են ունեցել անձնակազմերի ժողովներ, որոնցում որոշումներ են ընդունուել ԼՂԻՄ-ը Հայկական Խորհրդային հանրապետութեան հետ վերամիաւորելու վերաբերեալ: Դրանց հիման վրայ մարզի շրջանների ժողովրդական պատգամաւորների խորհուրդները նմանատիպ որոշումներ են կայացրել: Միաժամանակ Ստեփանակերտում եւ մարզի միւս շրջկեդրոններում սկսեցին բազմամարդ հանրահաւաքներ կազմակերպել: Արցախահայութիւնը, հաւատալով գորբաչովեան վերակառուցմանը, հանրահաւաքների ու ցոյցերի է դուրս գալիս Խորհրդային Միութեան պետական դրօշներով, Վ. Ի. Լենինի, Մ.Ս. Գորբաչովի, կուսակցական ու պետական այլ գործիչների լուսանկարներով, ինչպէս նաեւ «Լենին-կուսակցութիւն-Գորբաչով», «Յանուն վերակառուցման, ժողովրդավարութեան եւ հրապարակայնութեան»  ու նման այլ ցուցապաստառներով:

Ընդառաջ գնալով մարզի հայ բնակչութեան ցանկութիւններին` 1988-ի փետրուարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամաւորների մարզխորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց դիմել ազրպէյճանական խորհրդային հանրապետութեան` ԼՂԻՄ-ը Ազրպէյճանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մէջ ընդգրկելու խնդրով:

Որոշումը հետեւեալն էր.

ԼՂԻՄ-Ը ԱԶՐՊԷՅՃԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱԶՄ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԱԶՐՊԷՅՃԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ:

Լսելով եւ քննարկելով ԼՂԻՄ-ը Ազրպէյճանական Խորհրդային հանրապետութեան կազմից Հայկական Խորհրդային հանրապետութեան կազմ տեղափոխելու մասին Ազրպէյճանական Խորհրդային հանրապետութեան եւ Հայկական Խորհրդային հանրապետութեան Գերագոյն խորհուրդների առջեւ միջնորդութեան մասին ժողովրդական պատգամաւորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամաւորների ելոյթները, ժողովրդական պատգամաւորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց. Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատաւորների ցանկութիւններին, խնդրել Ազրպէյճանական Խորհրդային հանրապետութեան Գերագոյն խորհրդին եւ Հայկական Խորհրդային հանրապետութեան Գերագոյն խորհրդին` ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան իղձերի խոր ըմբռնման զգացում եւ լուծել ԼՂԻՄ-ը Ազրպէյճանական Խորհրդային հանրապետութեան կազմից Հայկական Խորհրդային հանրապետութեան կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ` Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ազրպէյճանական կազմից Հայկական կազմի մէջ անցնելու հարցի դրական լուծման մասին:

Սակայն կեդրոնը, չնայած իր կողմից հռչակած «վերակառուցման» «հրապարակայնութեան» եւ «ժողովրդավարութեան» քաղաքականութեանը, ի սկզբանէ Ղարաբաղեան շարժման նկատմամբ անհանդուրժողական դիրք գրաւեց, քանի-որ երկրի ներսում ազգերի ինքնորոշման իրաւունքի իրագործումը լուրջ վտանգ էր սպառնում համայնավար կուսակցութեան համապարփակ տիրապետութեանը: Ուստի եւ, պատահական չէր, որ արդէն իսկ փետրուարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղաքական բիւրոն իրականութիւնից հեռու մի որոշում ընդունեց, որ Ղարաբաղեան հիմնահարցի արդարացի լուծմանը ձգտող ժողովրդական շարժումը որակեց որպէս «ծայրայեղական» եւ «ազգայնական», որը հակասում է Ազրպէյճանական խորհրդային հանրապետութեան եւ Հայկական խորհրդային հանրապետութեան աշխատաւորների շահերին: Միաժամանակ որոշում ընդունուեց հայկական մարզի սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացմանը նպաստող միջոցառումներ մշակել:

 

 

Նախորդը

Մեր Ամէ՛ն Օրը 30-ամեակ Դարձնենք

Յաջորդը

Դրամագլուխ Ի Շահ Ապագայի

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.