Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը:
Ֆետերասիոնը յայտնեց, որ Լիբանանի ֆութպոլի Գ. դասակարգի ախոյեանութեան գծով վեց խումբեր` Պընթ Ժպէյլ, Խըյուլ (Ա. խմբակ), Մաժըտ Թրիփոլի, Ահլի Սարպա (Բ. խմբակ), Նահտա Պար Էլիաս եւ Շապապ Պըրժ (Գ. խմբակ) իրենց պայքարը կը շարունակեն Բ. դասակարգի տոմս մը ապահովելու գծով:
Պատժական տնօրինումներուն գծով, Նեպի Շիթի պատասխանատուներէն Մոհամետ Հասան Մուսաուի մէկ տարիով կախակայուեցաւ, իսկ ակումբին երկու մարզիկները` Իպրահիմ Ապու Համտան եւ Աքաթի Կանապա` երեք մրցումով:
Պըրժ (Բ. դասակարգ) հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկական մրցումով կախակայուեցան շարք մը մարզիկներ, որոնց կարգին` Սարգիս Ազնաւուրեան (ՀՄԸՄ):
Խարուֆի (Գ. դասակարգ) պատասխանատուներէն Հիւսէյն Քահիլ կախակայուեցաւ վեց ամիսով, իսկ խումբին մարզիկներէն Հասան Աթուէ` երեք մրցումով: Իսկ մէկական տարիով կախակայուեցան Անսար Հուարայի մարզիկ Խալետ Ապու Ժամալ եւ Նահտա Պար Էլիասի պատասխանատուներէն Զիատ Արաժի:
Ֆետերասիոնը հրապարակեց Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի քառորդ աւարտականի մրցումներուն յայտագիրը, որ պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահտ – Թրիփոլի | 16:00 | Սայտա |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Անսար – Նըժմէ | 16:00 | Մարզական Աւան |
| ՇԱԲԱԹ, 10 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Նեպի Շիթ – Ախա Ահլի Ալէյ | 13:30 | Ահտ |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Թատամոն Սուր – Սալամ Զղարթա | 13:30 | Պհամտուն |
Իսկ Բ. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը հետեւեալն է.
| ՈՒՐԲԱԹ, 9 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Ամալ Մաարաքէ – Շապապ Ղազիէ | 14:15 | Սուր |
| ՇԱԲԱԹ, 10 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Ահլի Նապաթիէ – Սաժես | 14:15 | Քֆարժոզ |
| ՀՄԸՄ – Մապարրա | 14:15 | Պուրճ Համուտ |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Շապապ Սահել – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Ահտ |
| Շապապ Մաժտալ Այնճար – Պըրժ | 14:15 | Նեպի Շիթ |
| Ահլի Սայտա – Իժթիմահի | 14:15 | Սայտա |
|
ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ԿԻՐԱԿԻ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Նըժմէ – ՀՄԸՄ | 12:00 | Անսար |


