Քանի մը շաբթուան ձմեռնային կարճ արձակուրդէ մը ետք, նախորդ շաբաթավերջին վերսկսան Լիբանանի ֆութպոլի Ա. եւ Բ. դասակարգի ախոյեանութեան մրցումները` դարձի ճակատումներով:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Քֆարժոզի դաշտին վրայ (հարաւ) հիւրը եղաւ Ահլի Նապաթիէին, կրեց տարեշրջանի իր վեցերորդ պարտութիւնը` 1-0 արդիւնքով:
Մրցումին միակ կոլը նշանակեց Հայտար Աուատա` 40-րդ վայրկեանին:
Օրուան իրաւարարներն էին` Մոհամետ Հատտատ, Պութրոս Զախիա եւ Հայտար Հայտար, իսկ չորրորդ իրաւարարը` Ալի Շամի:
Շապապ Սահել ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, 4-0 արդիւնքով յաղթելէ ետք վերջին դիրքը գրաւող Ամալ Մաարաքէի, որ ցարդ միակ խումբն ըլլալով յաղթանակէ զուրկ կը մնայ:
Շապապ Ղազիէ, որ ունի 26 կէտ եւ երկու կէտով ետ կը մնայ Շապապ Սահելէն, Անսար-Ժընուպի դաշտին վրայ 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Շապապ Մաժտալ Այնճարը:

Նշենք, որ Ա. եւ Բ. դասակարգի ախոյեանութեանց զուգահեռ, սկսան նաեւ Լիբանանի ֆութպոլի կրտսերներու ախոյեանութեան մրցումները:
ՀՄԸՄ-ի կազմը, որ իր առաջին մրցումը կատարեց Թատամոն Սուրի դէմ, 6-0 արդիւնքով պարտութեամբ սկսաւ տարեշրջանը:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Շապապ Սահել | 28 (32-12) |
| 2.- Շապապ Ղազիէ | 26 (29-10) |
| 3.- Պըրժ | 25 (22-9) |
| 4.- Ահլի Նապաթիէ | 19 (19-16) |
| 5.- Նասեր Պար Էլիաս | 18 (13-17) |
| 6.- Մապարրա | 17 (18-17) |
| 7.- Ահլի Սայտա | 15 (19-15) |
| 8.- Իժթիմահի | 15 (17-15) |
| 9.- ՀՄԸՄ | 12 (10-22) |
| 10.- Սաժես | 9 (16-26) |
| 11.- Շապապ Մաժտալ Այնճար | 6 (7-23) |
| 12.- Ամալ Մաարաքէ | 5 (13-33) |


