Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանին ծիրին մէջ, ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը նախորդ շաբաթավերջին արձանագրեց իր 4-րդ յաղթանակը, Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ, 6-3 արդիւնքով (կիսախաղ 3-1, ի նպաստ ՀՄԸՄ-ի) պարտութեան մատնելով «Էյ. Եու. Սի. Ի.»-ն:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Սերժ Մելիքեան (հեթրիք), Մհեր Սիւրմենեան, Աւօ Տոնպուրեան եւ Հայկ Խաչերեան (մէկական):
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Զուք Մոսպեհ | 21 (48-9) |
| 2.- Աֆաք | 15 (38-25) |
| 3.- Հումին | 13 (28-22) |
| 4.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 12 (27-20) |
| 5.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 12 (37-33) |
| 6.- Քուրա | 12 (23-22) |
| 7.- Ահլի Սայտա | 6 (24-42) |
| 8.- «Էյ. Եու. Սի. Ի.» | 3 (20-31) |
| 9.- Ժամհուր | 1 (18-59) |



