Լեռնալիբանանի նահանգին մէջ տեղի ունեցող Լիբանանի ֆութպոլի Դ. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 23 դեկտեմբերին, ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը կը մրցի Շիահի դէմ: Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Անսարի դաշտին վրայ, պիտի սկսի յետմիջօրէի ժամը 14:15-ին:
ՀՄԸՄ-ի մարզիկներէն կ՛ակնկալուի այսօր ամէն ճիգ ի գործ դնել` արձանագրելու համար տարեշրջանի իրենց երկրորդ յաղթանակը:
Դասաւորման պատկերը այժմ հետեւեալ ձեւով կը ներկայանայ.
| ԿԷՏ | |
| 1.- Նըսուր Ալէյ | 6 (10-8) |
| 2.- Շիահ | 5 (10-7) |
| 3.- Ուաֆա Ղըպէյրի | 4 (7-5) |
| 4.- Ռաուտա Տըքուանէ | 4 (6-5) |
| 5.- Հատաս | 4 (8-8) |
| 6.- Մասիս | 4 (5-5) |
| 7.- Հուտա | 3 (4-3) |
| 8.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 3 (6-9) |
| 9.- Ուահտեթ Շըհիմ | 0 (1-7) |


