Այս շաբաթավերջին տեղի ունենալիք եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, Ֆրանսայի եւ Գերմանիոյ մէջ մրցումներ պիտի չկատարուին` նկատի ունենալով, որ անոնք սկսան իրենց ձմեռնային արձակուրդին:
Այսօր բոլորին նայուածքները պիտի ուղղուին Սպանիոյ մայրաքաղաք Մատրիտի մէջ («Սանթիակօ Պեռնապէօ») կատարուելիք Ռէալ Մատրիտ – Պարսելոնա «Քլասիքօ»-ի մրցումին, որ պիտի սկսի ժամը 14:00-ին` Պէյրութի ժամանակացոյցով: Անիկա պիտի ըլլայ` 237-րդ «Քլասիքօ»-ն:
Ինչպէս ծանօթ է, Պարսելոնա կէտերու բաւական մեծ տարբերութիւն մը ունի այժմ Ռէալ Մատրիտի վրայ:
Չորրորդ դիրքին վրայ գտնուող Ռէալ Մատրիտ, որ մրցում մը նուազ կատարած է, այժմ 11 կէտով ետ կը մնայ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պարսելոնայէն:
Ըստ սպանական եւ միջազգային մարզական մամուլին, եթէ Ռէալ Մատրիտ այսօր պարտութիւն կրէ իր «ոխերիմ» մրցակիցէն` Պարսելոնայէն, կը կարծուի, որ «Լա լիկա»-ի տիտղոսին տիրանալու անոր յոյսերը գրեթէ աւարտած կ՛ըլլան:
Յամենայն դէպս, «Քլասիքօ»-ն, ինչպէս միշտ, դարձեալ կը խոստանայ ըլլալ հետաքրքրական:
Իտալիոյ մէջ, իր կարգին բաւական տաք եւ հետաքրքրական ճակատում մը կը խոստանայ ըլլալ Եուվենթուս – Ա. Էս. Ռոմա մրցումը:
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
ԱՆԳԼԻԱ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
ՇԱԲԱԹ | ԺԱՄ |
Էվըրթըն (9) – Չելսի (3) | 14:30 |
Պրայթըն (13) – Ուաթֆորտ (10) | 17:00 |
Մանչեսթըր Սիթի (1) – Պուրնըմաութ (16) | 17:00 |
Սաութհեմփթըն (12) – Հատըրսֆիլտ (11) | 17:00 |
Սթոք Սիթի (17) – Ուեսթ Պրոմուիչ (19) | 17:00 |
Սուանզի (20) – Քրիսթալ Փալաս (14) | 17:00 |
Ուեսթ Համ (15) – Նիւքասըլ (18) | 17:00 |
Պըրնլի (6) – Թոթենհամ (7) | 19:30 |
Լայսթըր Սիթի (8) – Մանչեսթըր Եունայթըտ (2) | 21:45 |
ԻՏԱԼԻԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
ՇԱԲԱԹ | |
Լացիօ Ռոմա (5) – Քրոթոնէ (16) | 13:30 |
Ճենովա (17) – Պենեվենթօ (20) | 16:00 |
Սփալ-2013 (18) – Թորինօ (10) | 16:00 |
Նափոլի (1) – Սամտորիա (6) | 16:00 |
Սասուոլօ (15) – Ինթեր Միլան (3) | 16:00 |
Ուտինեզէ (11) – Հելաս Վերոնա (19) | 16:00 |
Ա. Սէ. Միլան (8) – Աթալանթա (7) | 19:00 |
Եուվենթուս (2) – Ա. Էս. Ռոմա (4) | 21:45 |
ՍՊԱՆԻԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
ՇԱԲԱԹ | |
Ռէալ Մատրիտ (4) – Պարսելոնա (1) | 14:00 |
Վալենսիա (3) – Վիարէալ (6) | 17:15 |
Տեփորթիւօ Քորունա (17) – Սելթա Վիկօ (13) | 19:30 |
ՆՇԵՆՔ, որ մինչեւ 6 յունուար 2018 որեւէ այլ մրցում պիտի չկատարուի Սպանիոյ մէջ: