Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 11-րդ եւ դարձի 2-րդ հանգրուանին ծիրին մէջ, այսօր ժամը 20:30-ին տեղի կ՛ունենան երկու ճակատումներ:
Տիք Մըհտիի մէջ Շանվիլ կը հիւրընկալէ Պիպլոսը, իսկ «Սաֆատի» մարզահամալիրին մէջ Մութթահետ` Լուէյզին:
Վաղը` շաբաթ, 23 դեկտեմբերին կը սկսի դարձի 3-րդ հանգրուանը, երբ ժամը 16:00-ին տեղի կ՛ունենան երկու մրցումներ` հետեւեալ յայտագիրին հիմամբ. Ռիատի – Թատամոն (Մանարա) եւ Սաժես – Պէյրութ (Ղազիր):
Դարձի առաջին հանգրուանին գծով տեղի ունենալիք երկու մրցումներուն` Սաժես – Մութթահետ եւ Պէյրութ – ՀՄԸՄ ցարդ թուական մը չէ ճշդուած Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին կողմէ:
Դասաւորման պատկերը այժմ կը ներկայանայ հետեւեալ ձեւով.
ՄՐՑ. | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
1.- Ռիատի | 11 | 9 | 2 |
2.- ՀՄԸՄ | 10 | 9 | 1 |
3.- Շանվիլ | 10 | 8 | 2 |
4.- Պէյրութ | 10 | 6 | 4 |
5.- Սաժես | 10 | 6 | 4 |
6.- Անթունիէ | 11 | 4 | 7 |
7.- Մութթահետ | 9 | 4 | 5 |
8.- Լուէյզի | 10 | 3 | 7 |
9.- Պիպլոս | 10 | 2 | 8 |
10.- Թատամոն | 11 | 0 | 11 |