Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքին 1-16-րդ հանգրուանի մրցումները, որոնց արդիւնքներուն լոյսին տակ կը կատարուին քառորդ աւարտականի հետեւեալ ճակատումները.
Ահտ – Նեպի Շիթ, Թատամոն Սուր – Սալամ Զղարթա, Ախա Ահլի Ալէյ – Թրիփոլի եւ Նըժմէ – Անսար:
Բնականաբար, այս վերջին ճակատումը պիտի ըլլայ բաւական տաք:
Արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Ահտ – Մապարրա | 2-0 |
Թրիփոլի – Շապապ Մաժտալ Այնճար | 4-1 |
Նեպի Շիթ – Ահլի Նապաթիէ | 3-1 |
Թատամոն Սուր – Սաֆա | 3-2 |
Ախա Ահլի Ալէյ – Շապապ Սահել | 6-1 |
Սալամ Զղարթա – Իսլահ Պըրժ Շիմալի ) | 2-2 (Սալամ փենալթիներով` 4-3 յաղթական) |
Անսար – Ռասինկ | 3-0 |
Նըժմէ – Շապապ Արապի | 2-0 |