Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան երթի 9-րդ հանգրուանի մրցումները աւարտեցան երէկ գիշեր, երբ Լուէյզի իր դաշտին վրայ հիւրընկալեց Թատամոնը:

PROFOTO
Մրցումին ազդանշանին տրուելէն քանի մը ժամ առաջ Թատամոն յայտարարեց, որ կը քաշուի ախոյեանութենէն, սակայն կարճ ժամանակ ետք ըսաւ, թէ կ՛որոշէ շարունակել ախոյեանութիւնը:
Սակայն մրցումը աւարտեցաւ դաշտին տիրոջ` Լուէյզիի յաղթանակով, 110-93 արդիւնքով (24-25, 25-19, 24-22 եւ 37-27):
Թատամոն իր այս մրցումը կատարեց մէկ օտարականով` Փաթրիք Ռեմպըրթով, որ նշանակեց 42 կէտ (ներառեալ` 6 թրի փոյնթ): Անոր խմբակից Ժերար Հատիտեան տապըլ-տապըլ մը իրագործեց (17 կէտ, 12 ռիպաունտ):
Լուէյզիէն տապըլ-տապըլի հեղինակ դարձաւ Թրէյվիս Ֆրանքլին (37 կէտ, 19 ռիպաունտ): Անոր խմբակից Ճիմի Սալեմ նշանակեց 24 կէտ, իսկ Մարվել Հերիս` 20:
Դժբախտաբար, Թատամոն միակ խումբն է, որ իր կատարած 9 մրցումներն ալ պարտութեամբ աւարտած է:
Ստորեւ` երթի վերջնական դասաւորումը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- ՀՄԸՄ | 8 | 1 |
| 2.- Շանվիլ | 7 | 2 |
| 3.- Ռիատի | 7 | 2 |
| 4.- Սաժես | 6 | 3 |
| 5.- Պէյրութ | 6 | 3 |
| 6.- Մութթահետ | 4 | 5 |
| 7.- Լուէյզի | 3 | 6 |
| 8.- Անթունիէ | 3 | 6 |
| 9.- Պիպլոս | 1 | 8 |
| 10.- Թատամոն | 0 | 9 |


