Նախորդ շաբաթավերջին աւարտեցաւ Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 3-րդ շրջանը, երբ տեղի ունեցան 15-րդ հանգրուանի մրցումները:
Տարեշրջանը կը վերսկսի մարտ 2018-ին:
Թէեւ Ալաշկերտ 1-0 արդիւնքով պարտուեցաւ Գանձասար – Կապանէն, բայց մնաց առաջին:
Բանանց յաղթեց Արարատի (3-2), մինչ Փիւնիկ – Շիրակ մրցումը աւարտեցաւ 2-2 հաւասարութեամբ:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ալաշկերտ | 30 (25-13) |
| 2.- Գանձասար – Կապան | 24 (22-13) |
| 3.- Բանանց | 22 (20-18) |
| 4.- Շիրակ | 19 (15-17) |
| 5.- Փիւնիկ | 17 (16-20) |
| 6.- Արարատ | 9 (11-28) |


