Այսօր եւ վաղը տեղի ունենալիք մրցումներով կ՛աւարտին «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին խմբակներու դրութեամբ կատարուող ճակատումները եւ կը յստականան յաջորդ հանգրուանին` փլէյ-օֆի մրցումներուն մասնակցող բոլոր կազմերը:
Թէեւ այսօր բաւական հետաքրքրական ճակատումի մը ընթացքին իրարու դէմ պիտի մրցին Պայէրն Միւնիխ եւ Փարիզ Սեն Ժերմեն, սակայն մրցումին արդիւնքը կացութենէն բան չի փոխեր, որովհետեւ անոնք երկուքն ալ ապահոված են յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը:
Այլ հետաքրքրական ճակատումի մը ընթացքին, իրարու դէմ պիտի մրցին Չելսի եւ Աթլեթիքօ Մատրիտ:
Սպանական կազմին համար յաջորդ հանգրուան հասնելու յոյսերը շատ չնչին են, որովհետեւ անիկա ունի 6 կէտ, մինչ երկրորդ դիրքը գրաւող Ա. Էս. Ռոմա` 8 կէտ: Իտալական կազմը հանգիստ մրցում մը ունի կատարելիք, երբ հիւրընկալէ ազրպէյճանական Ղարաբաղ Ֆ. Ք. խումբը:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
Ա. ԽՄԲԱԿ | |
Պենֆիքա – Պալ | 21:45 |
Մանչեսթըր Եունայթըտ – Մոսկուայի Բանակայիններ | 21:45 |
Բ. ԽՄԲԱԿ | |
Պայէրն Միւնիխ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
Սելթիք – Անտըրլեխթ | 21:45 |
Գ. ԽՄԲԱԿ | |
Չելսի – Աթլեթիքօ Մատրիտ | 21:45 |
Ա. Էս. Ռոմա – Ղարաբաղ Ֆ. Ք. | 21:45 |
Դ. ԽՄԲԱԿ | |
Պարսելոնա – Սփորթինկ Լիզպոն | 21:45 |
Օլիմփիաքոս – Եուվենթուս | 21:45 |
ՎԱՂԸ | |
Ե. ԽՄԲԱԿ | |
Լիվըրփուլ – Սպարտակ Մոսկուա | 21:45 |
Մարիպոր – Սեւիլլա | 21:45 |
Զ. ԽՄԲԱԿ | |
Ֆէյէնուրտ Ռոթերտամ – Նափոլի | 21:45 |
Շախտիոր Տոնեցք – Մանչեսթըր Սիթի | 21:45 |
Է. ԽՄԲԱԿ | |
Փորթօ – Մոնաքօ | 21:45 |
Լայփցիկ – Պեշիքթաշ | 21:45 |
Ը. ԽՄԲԱԿ | |
Ռէալ Մատրիտ – Պորուսիա Տորթմունտ | 21:45 |
Թոթենհամ – Ափոյել Նիկոսիա | 21:45 |