Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին բացման ծիրին մէջ, այսօր կը կատարուին երկու մրցումներ: Երկու մրցումներն ալ պիտի սկսին երեկոյեան ժամը 20:30-ին:
Մանարայի իր դաշտին վրայ, Ռիատի Պէյրութ կը հիւրընկալէ Պիպլոսը, մինչ ՀՄԸՄ Թրիփոլիի «Սաֆատի» մարզահամալիրին մէջ հիւրը կ՛ըլլայ Մութթահետին:
Շաբաթ, 9 դեկտեմբերին, յետմիջօրէի ժամը 16:00-ին, երթի 9-րդ եւ վերջին հանգրուանին, ՀՄԸՄ իր դաշտին` «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ կը հիւրընկալէ Ռիատին:
Դասաւորման պատկերը այժմ կը ներկայանայ հետեւեալ ձեւով.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
1.- ՀՄԸՄ | 6 | 1 |
2.- Ռիատի | 6 | 1 |
3.- Շանվիլ | 6 | 1 |
4.- Սաժես | 5 | 2 |
5.- Պէյրութ | 4 | 3 |
6.- Մութթահետ | 4 | 3 |
7.- Լուէյզի | 2 | 5 |
8.- Պիպլոս | 1 | 6 |
9.- Անթունիէ | 1 | 6 |
10.- Թատամոն | 0 | 7 |