Մասնակցութեամբ ութ դրամատուներու սկսաւ «Սփոր Էվազիոն»-ի կազմակերպած տարեկան պասքեթպոլի մրցաշարքը` «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի, Շիահի քաղաքապետարանի, Հուփսի (օդակայանի ճամբան) եւ Սաժես Ժըտէյտէի դաշտերուն վրայ: Այդ 8 խումբերը բաժնուած են 2 խմբակի:
«Իհթիմատ Լուպնանի» յաղթեց Զուիցերիոյ դրամատան (109-47), «Աուտէ»` «Մաուարիտ»-ի (78-43), «Սոսիեթէ Ժեներալ»` «Ֆրանսապանք»-ի (20-0` ի բացակայութեան), «Ֆրանսապանք»` «Աուտէ»-ի (75-52), «Սոսիեթէ Ժեներալ»` «Մաուարիտ»-ի (89-30) եւ Պլոմ Պանք»` «Լուպնան Լիլթիժարա»-ի (89-74):