Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը իր շաբաթական հերթական ժողովին վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց այս շաբաթավերջին կատարուելիք մրցումներուն յայտագիրը, ինչպէս նաեւ քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը եւ տուաւ համապատասխան որոշումներ:
Ֆետերասիոնը երկու ամիսով կախակայեց իրաւարար Սամեր Սայյետ Քասեմը, որ Ահտ – Թրիփոլի մրցումին սխալներ արձանագրեց:
Ժընուպ Ռիատիի արձանագրած բոլոր արդիւնքներն ու անոր ապահոված ամբողջ կէտերը ջնջուեցան, եւ խումբը փոխադրուեցաւ Բ. դասակարգ (ֆութսալ), որովհետեւ քաշուեցաւ Ա. դասակարգէն: Անիկա նաեւ 5 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Երկուքուկէս միլիոն լիբանանեան ոսկի տուգանք ստացաւ Ռաուտա Ռիատի Տըքուանէ` Բ. դասակարգէն փոխադրուելով Գ. դասակարգ (ֆութսալ):
Ֆետերասիոնը կազմեց Լիբանանի աղջկանց ֆութպոլի յանձնախումբը, որուն մաս կը կազմեն Համբիկ Միսաքեան, Պաշիր Ապտելխալեք, Ռիպապ Ռամատան, Հուտա Աուատի, Ֆաթեն Ապի Ֆարաժ, Մապել Հապիպ:
Վաւերացուեցան նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, որոնց կարգին` ՀՄՄ – Իրշատ (3-3, Գ. դասակարգ), Մարժապա – ՀՄԸՄ Պէյրութ (3-1, ֆութսալ, Գ. դասակարգ):
Իսլահ Պըրժ Շիմալի ենթարկուեցաւ մէկ միլիոն լիբանանեան ոսկիի, Անսար` հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի, Նեպի Շիթ` երկու միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի:
Շապապ Պըրժի (Գ. դասակարգ) պատասխանատուներէն Ալի Ժապեր վեց ամիսով կախակայուեցաւ: Նոյնքան կախակայում ստացաւ նաեւ Շարքի պատասխանատուներէն Ճօ Հըպէյքա:
Երկուքական մրցումով կախակայուեցան Ալի Շամիէ (Նեպի Շիթ) եւ Վարդան Վարժապետեան (ՀՄՄ):
Նահտա Պար Էլիաս (Գ. դասակարգ) հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Փաստաբաններու սենտիքային խումբը (ֆութսալ, Գ. դասակարգ) 430 հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, անիկա 3-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ Ֆըրզոլի դէմ իր կատարած մրցումին ընթացքին եւ անկէ խլուեցաւ 6 կէտ:
Այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումները պիտի ընթանան հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 24 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Ահտ | 22:00 | Մարզական Աւան |
| ՇԱԲԱԹ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Սալամ | 14:15 | Պհամտուն |
| Նըժմէ – Շապապ Արապի | 15:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 26 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի – Ռասինկ | 14:15 | Թրիփոլի |
| Նեպի Շիթ – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Նեպի Շիթ |
| Անսար – Թատամոն Սուր | 15:00 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 24 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իժթիմահի – Շապապ Սահել | 14:15 | Թրիփոլի |
| Պըրժ – Շապապ Մաժտալ Այնճար | 14:15 | Սաֆա |
| ՇԱԲԱԹ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Սաժես – Ահլի Սայտա | 14:15 | Սաֆա |
| Շապապ Ղազիէ – Ամալ Մաարաքէ | 14:15 | Անսար Ժընուպ |
| ԿԻՐԱԿԻ, 26 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նասեր Պար Էլիաս – Մապարրա | 14:15 | Խիարա |
| ՀՄԸՄ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սաֆա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 24 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նըժմէ Սահրա – ՀՄՄ | 14:15 | Շարք |


