«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, այսօր եւ վաղը պիտի կատարուին ութական մրցումներ:
Ը. խմբակին մաս կազմող Պորուսիա Տորթմունտ, որ ցարդ կրցած է միայն 2 կէտ ապահովել առաւելագոյն 12 կէտէն, պիտի հիւրընկալէ իր խմբակին (Ը. խմբակ) պարագլուխի դիրքը գրաւող Թոթենհամը, որ ունի 10 կէտ:
Պարտութիւն մը եւս կրելու պարագային, գերմանական ակումբը հրաժեշտ պիտի տայ մրցաշարքին:
Վաղը տեղի ունենալիք մրցումները պիտի ըլան աւելի զօրաւոր ճակատումներ:
Դ. խմբակին մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Պարսելոնա գագաթի ճակատում մը ունի կատարելիք Եուվենթուսի դաշտին վրայ:
Բաւական հետաքրքրական պիտի ըլլայ նաեւ Աթլեթիքօ Մատրիտ – Ա. Էս. Ռոմա հանդիպումը (Գ. խմբակ):
Ստորեւ` այսօրուան եւ վաղուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Սպարտակ Մոսկուա – Մարիպոր | 19:00 |
| Սեւիլլա – Լիվըրփուլ | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Մանչեսթըր Սիթի – Ֆէյէնուրտ Ռոթերտամ | 21:45 |
| Նափոլի – Շախտիոր Տոնեցք | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Պեշիքթաշ – Փորթօ | 19:00 |
| Մոնաքօ – Լայփցիկ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Ափոյել Նիկոսիա – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Պորուսիա Տորթմունտ – Թոթենհամ | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի բանակայիններ – Պենֆիքա | 19:00 |
| Պալ – Մանչեսթըր Եունայթըտ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Անտըրլեխթ – Պայէրն Միւնիխ | 21:45 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Սելթիք | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ղարաբաղ Ֆ. Ք. – Չելսի | 19:00 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ա. Էս. Ռոմա | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Պարսելոնա | 21:45 |
| Սփորթինկ Լիզպոն – Օլիմփիաքոս | 21:45 |


