Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան 8-րդ հանգրուանի մրցումները:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Ահտի դաշտին վրայ մրցեցաւ Մապարրայի դէմ, 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց:
Ասիկա եղաւ ՀՄԸՄ-ի չորրորդ պարտութիւնը այս տարեշրջանին` արձանագրուած 2 յաղթանակներուն եւ 2 հաւասարութիւններուն կողքին:
Մրցակից կազմը 25-րդ վայրկեանին նշանակեց իր կոլը փենալթիով` շնորհիւ Մուսթաֆա Շահինի, եւ Ա. կիսախաղը աւարտեցաւ 1-0 արդիւնքով:
Մրցումին աւարտէն չորս վայրկեան առաջ, մրցակիցը նշանակեց այլ կոլ մըն ալ` այս անգամ շնորհիւ Ալի Շեհապի:
Այս մրցումին ՀՄԸՄ բաւական լաւ դիրքի վրայ կը գտնուէր դաշտին կեդրոնը, սակայն ֆինիշինկի պակասը պատճառ դարձաւ, որ խումբը չկարենայ կոլ նշանակել մրցակիցին բերդին մէջ:
Դասաւորման պատկերը այժմ կը ներկայանայ հետեւեալ ձեւով.
| ԿԷՏ | |
| 1.- Պըրժ | 18 (15-5) |
| 2.- Շապապ Ղազիէ | 16 (18-9) |
| 3.- Շապապ Սահել | 16 (21-11) |
| 4.- Մապարրա | 15 (15-11) |
| 5.- Ահլի Նապաթիէ | 13 (13-10) |
| 6.- Իժթիմահի | 11 (11-10) |
| 7.- Նասեր Պար Էլիաս | 11 (7-9) |
| 8.- Սաժես | 9 (12-15) |
| 9.- ՀՄԸՄ | 8 (5-14) |
| 10.- Ահլի Սայտա | 7 (12-11) |
| 11.- Ամալ Մաարաքէ | 3 (11-21) |
| 12.- Մաժտալ Այնճար | 2 (2-16) |


