Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի ծիրին մէջ, շաբաթ, 4 նոյեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Շապապ Մաժտալ Այնճարը, արձանագրեց տարեշրջանի իր երկրորդ յաղթանակը` 1-0 արդիւնքով:
Նախքան մրցումի ազդանշանին տրուիլը, ՀՄԸՄ-ի ֆութպոլիստները մեծ պաստառ մը բռնած շնորհաւորեցին ՀՄԸՄ-ի պասքեթպոլի տղոց խումբը, որ Մարոքի մէջ տեղի ունեցած Արաբական ակումբներու 30-րդ ախոյեանութեան բարձր պահած էր միութեան եւ Լիբանանի անունը` հանդիսանալով ախոյեան:
ՀՄԸՄ-ի այս երկրորդ յաղթանակը կերտողը հանդիսացաւ Մոհամետ Ասսաս, որ նշանակեց ՀՄԸՄ-ի եւ մրցումին միակ կոլը` 83-րդ վայրկեանին:
ՀՄԸՄ, որ այսպիսով արձանագրեց տարեշրջանի իր երկրորդ յաղթանակը, այժմ 8 կէտով կը գտնուի 8-րդ դիրքին վրայ:
Առաջին հանգրուաններուն առաջին դիրքը գրաւած Շապապ Սահել տարեշրջանի իր երկրորդ պարտութիւնը կրելով Շապապ Ղազիէէն (1-0), այժմ կը գտնուի երրորդ դիրքին վրայ:
Պըրժ, որ 1-0 արդիւնքով յաղթեց Սաժեսի, այժմ կը գրաւէ առաջին դիրքը` 15 կէտով:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Պըրժ | 15 (11-5) |
2.- Շապապ Ղազիէ | 13 (14-9) |
3.- Շապապ Սահել | 13 (17-8) |
4.- Ահլի Նապաթիէ | 12 (13-10) |
5.- Մապարրա | 12 (13-11) |
6.- Նասեր Պար Էլիաս | 11 (7-8) |
7.- Սաժես | 9 (12-11) |
8.- ՀՄԸՄ | 8 (5-12) |
9.- Իժթիմահի | 8 (10-10) |
10.- Ահլի Սայտա | 7 (9-7) |
11.- Ամալ Մաարաքէ | 3 (11-17) |
12.- Մաժտալ Այնճար | -5 (2-16) |