Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի ծիրին մէջ, այսօր` երեքշաբթի, 31 հոկտեմբերին տեղի կ՛ունենան երկու ճակատումներ: Երկու մրցումներն ալ կը սկսին երեկոյեան ժամը 20:30-ին:
Անթունիէ իր դաշտին վրայ կը հիւրընկալէ Մութթահետը, իսկ Թատամոն` Շանվիլը, «Նուհատ Նաուֆալ» մարզահամալիրին մէջ:
Դասաւորման պատկերը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
1.- Ռիատի | 4 | 0 |
2.- Շանվիլ | 3 | 0 |
3.- Սաժես | 2 | 2 |
4.- Մութթահետ | 2 | 1 |
5.- Պէյրութ | 1 | 3 |
6.- ՀՄԸՄ | 2 | 0 |
7.- Պիպլոս | 1 | 2 |
8.- Անթունիէ | 1 | 2 |
9.- Լուէյզի | 0 | 3 |
10.- Թատամոն | 0 | 3 |