Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը 9 եւ 13 նոյեմբերին պիտի կատարէ միջազգային բարեկամական մրցումներ` յաջորդաբար հիւրընկալելով (Երեւանի մէջ) Պիելոռուսիան եւ Կիպրոսը:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը հրապարակեց անունները արտասահմանի մէջ հանդէս եկող 13 ֆութպոլիստներուն, որոնք պիտի մասնակցին այդ երկու մրցումներուն:
Հայաստանի ախոյեանութեան մրցումներուն հանդէս եկող ֆութպոլիստներուն անունները պիտի հրապարակուին աւելի ուշ:
Ստորեւ` 13 ֆութպոլիստներուն ցանկը.
Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Կայել Անտոնեան (Մարսէյ, Ֆրանսա), Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Կամօ Յովհաննիսեան (Թորփետօ-Փելազ, Պիելոռուսիա), Գոռ Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Էտկար Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Մարքոս Փիցելլի (Շապապ, Սէուտական Արաբիա), Հենրիխ Մխիթարեան (Մանչեսթըր Եունայթըտ, Անգլիա), Տիգրան Բարսեղեան (Վարտար, Մակեդոնիա), Արազ Օզպիլիս (Պեշիքթաշ, Թուրքիա), Ռուսլան Քորեան (Խապարովսք, Ռուսիա), Սարգիս Ադամեան (Եան Ռեկենսպուրկ, Գերմանիա) եւ Գեղամ Ղադիմեան (Վորսքլա, Ռուսիա):