Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտարարեց, որ Շեպիպեթ Ռիատի – Մազրաա փոխադրուեցաւ Դ. դասակարգ` նկատի ունենալով, որ անիկա քաշուեցաւ Գ. դասակարգի ախոյեանութեան 2017-2018 տարեշրջանէն: Ասկէ բացի, խումբը ենթարկուեցաւ 5 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի:
Ֆետերասիոնը Էլիթ Էշրեֆիէ Ռիատի խումբին անունը ջնջեց իր ֆութսալի տոմարներէն` նկատի ունենալով, որ անիկա քաշուեցաւ ֆութսալի Գ. դասակարգի ախոյեանութեան մրցումներէն, իսկ անոր մարզիկները դարձան ազատ ֆութպոլիստներ եւ կրնան մաս կազմել իրենց նախասիրած խումբին:
Անսար ենթարկուեցաւ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանքի մը, մինչ Նըժմէի մարզիկներէն Ալի Պազզի երեք մրցումով կախակայուեցաւ:
Շապապ Սահել հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, մինչ Մամաս Քէհէեան (ՀՄԸՄ) կախակայուեցաւ մէկ մրցումով:
Գ. դասակարգի կազմերէն Շապապ Պըրժ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն` յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ՈՒՐԲԱԹ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Թատամոն Սուր – Ռասինկ | 15:30 | Սուր |
| ՇԱԲԱԹ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Նեպի Շիթ – Նըժմէ | 15:30 | Նեպի Շիթ |
| Շապապ Արապի – Ահտ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Սաֆա | 14:15 | Պհամտուն |
| Թրիփոլի – Սալամ Զղարթա | 14:15 | Թրիփոլի |
| Անսար – Իսլահ Պըրժ Շիմալի | 16:00 | Մարզական Աւան |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Իժթիմահի – Ահլի Սայտա | 15:30 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Սահել – Պըրժ | 15:30 | Պհամտուն |
| Սաժես – Ահլի Նապաթիէ | 15:30 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – Շապապ Մաժտալ Այնճար | 14:15 | Ահտ |
| Ամալ Մաարաքէ – ՀՄԸՄ | 14:15 | Սուր |
| Նասեր Պար Էլիաս – Շապապ Ղազիէ | 14:15 | Խիարա |


