Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հանդիպումն Անցաւ. Հարցերը Մնացին

Հոկտեմբեր 23, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ» օրաթերթի գլխաւոր խմբագիր

1024leonidmardirosyanԵւ այսպէս, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ վաղուց ազդարարուած եւ կանխատեսումներով յագեցած հանդիպումը կայացաւ. Հոկտեմբերի 16ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցութեամբ անցաւ երկու պետութիւնների ղեկավարների գագաթնաժողովը: Հանդիպման կարեւորութեան մասին խօսում է եւ այն փաստը, որ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի բանակցութիւնների անցկացումը ողջունել է նաեւ ՄԱԿի գլխաւոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, ով երկու ղեկավարներին կոչ է արել հասնել ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը: Հանդիպման արդիւնքներով ընդունուել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ յայտարարութիւնը: Նրանում, մասնաւորապէս, ասւում է, որ նախագահները համաձայնել են ձեռնարկել միջոցներ բանակցային գործընթացի ակտիւացման համար ու յաւելեալ քայլեր կատարել շփման գծում լարուածութեան նուազեցման նպատակով: Կարելի է ասել՝ երկար սպասուած հանդիպում էր, ինչը մասամբ հաստատում է նաեւ յայտարարութեան հետեւեալ ձեւակերպումը. «Համանախագահները գոհունակութիւն են յայտնել ուղղակի բանակցութիւնների առթիւ, որոնք կայացան երկար ընդմիջումից յետոյ»:

Պէտք է նկատել՝ բուն հանդիպման բովանդակութեան վերաբերեալ տեղեկատուութիւնը չափազանց ժլատ է, համանախագահների յայտարարութիւնն էլ՝ բաւականին լակոնիկ (հակիրճ-Խմբ.), ուստի նրա արդիւնքների շուրջ դժուար է խօսել: Բայց այն, որ գագաթնաժողովից ճեղքումային որոշումներ չարժէր սպասել, առաւել քան ակնյայտ էր նրա սկսուելուց շատ աւելի վաղ: Նախ՝ կողմերի դիրքորոշումները նախկինի պէս տրամագծօրէն հակառակ են, երկրորդ՝ անցած տարուայ Ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծուած քառօրեայ պատերազմը գործնականում բերել է այն վիճակին, երբ ամէն ինչ պէտք է սկսել զրոյից: Առաջընթացի բացակայութիւնը հաստատել է եւ Սերժ Սարգսեանը, ով Շուեյցարիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատանը շուեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը յայտնել է, որ հիմնախնդրի հանգուցալուծման տարբերակների շուրջ որեւէ կոնկրետ (յստակ-Խմբ.) պայմանաւորուածութիւն չկայ: Ժնեւեան հանդիպման ակտիւում (ձեռքբե-րումներու շարքին-Խմբ.), թերեւս, կարելի է գրանցել բանակցային գործընթացի ինտենսիւացմանն (խտացման, ուժեղացման-Խմբ.) ուղղուած միջոցներ ու շփման գծում լարուածութեան նուազեցմանը միտուած յաւելեալ քայլեր ձեռնարկելու՝ նախագահների համաձայնութիւնը, ինչի մասին էլ խօսւում է Մինսկի խմբի համանախագահների յայտարարութեան մէջ: Այլ խօսքով՝ փաստաթուղթը պայմանականօրէն կարելի է անուանել «արձանագրութիւն մտադրութիւնների մասին»:

Իհարկէ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստն ինքնին կարելի է միայն ողջունել, քանի որ բանակցային գործընթացը նուազեցնում է լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսման հաւանականութիւնը: Միւս կողմից՝ լիարժէք բանակցութիւնների անցկացման ու, առաւել եւս, լուրջ արդիւնքի հասնելու համար կարեւոր պայման են հանդիսանում կայունութիւնն ու անվտանգութիւնը շփման գծում, ասել է թէ՝ պէտք է խստօրէն պահպանել հրադադարի ռեժիմը: Ինչպէս յայտնի է, հակամարտութեան անցեալ տարուայ ապրիլեան սրացումից յետոյ հէնց այս հրատապ խնդիրների լուծմանն էին միտուած Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, որոնք, սակայն, Ադրբեջանը հրաժարուել է կատարել: Առաւել հաւանական է՝ Ժնեւում այս համաձայնութիւնները նոյնպէս քննարկման առարկայ էին, բայց նախկինի պէս մեծ կասկածներ է յարուցում այն, որ Ադրբեջանը կը համաձայնի ընդունել դրանք: Նման թերահաւատ վերաբերմունքի համար հիմքերն առաւել քան բաւարար են. հակամարտութեան կարգաւորման պատմութեան ընթացքում Ադրբեջանը բազմիցս է խուսափել անգամ ստորագրուած փաստաթղթերի, մասնաւորապէս՝ կրակի դադարեցման մասին 1994թ. Մայիսի համաձայնագրի կատարումից, որը մինչ օրս խախտւում է:

Արդեօք Ժնեւը նոր ազդակ կը հաղորդի՞ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան հանգուցալուծման գործընթացին: Որպէսզի դա տեղի ունենայ, որպէսզի հանդիպումը չլինի յանուն հանդիպման, միջազգային միջնորդները պէտք է կարողանան հասնել նրան, որ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները տեղափոխուեն իրական գործերի հարթութիւն, ու դա առաջին հերթին վերաբերում է շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի (մեքենակառոյցի-Խմբ.) ներդրմանն ու միջազգային դիտորդների քանակի աւելացմանը: Սա՝ ինչ վերաբերում է տեխնիկական (արհեստագիտական-Խմբ.) հարցերին: Իսկ հակամարտութեան համապարփակ կարգաւորմանը հասնելու համար անհրաժեշտ է բանակցութիւնների լիարժէք ձեւաչափի վերականգնում՝ պաշտօնական Ստեփանակերտի մասնակցութեամբ, քանզի ակնյայտ է, որ բանակցութիւնների սեղանի շուրջ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների բացակայութեամբ եւ առանց նրա շահերի հաշվառման ընդունուած որոշումներն անկենսունակ են:

Միջնորդների համար կարեւոր խնդիր է նաեւ Ադրբեջանի ղեկավարութեան հետ, պայմանականօրէն ասած, «դաստիարակչական աշխատանքը», որին անհրաժեշտ է օգնել ձերբազատուելու անուրջներից եւ առկայ իրողութիւններն ընդունել որպէս այդպիսիք: Դժբախտաբար, Ադրբեջանում մինչ օրս մտածում են անցեալ դարի 80ական թուականների վերջի կատեգորիաներով (ստորոգումներով-Խմբ.), մինչդեռ դրսում վաղուց արդէն 21րդ դարն է: Աշխարհը փոխուել է, ընդ որում՝ փոխուել է արմատապէս, ու շատերի համար, այն էլ վաղուց, պարզ է, որ Ադրբեջանի կազմում Արցախի գտնուելը լինելու բան չէ: Շատերի՝ բայց ոչ Ադրբեջանի համար, որի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ահա եւ Ժնեւից անմիջապէս յետոյ Սերժ Սարգսեանի այն յայտարարութեան կապակցութեամբ, որ «մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականութեան հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը դարձեալ խօսք բացեց այն մասին, թէ «Լեռնային Ղարաբաղը եղել եւ մնում է Ադրբեջանի անքակտելի մասը»: Նշանակում է՝ հիմա որեւէ իմաստ չունի խօսել լուրջ կարգաւորման մասին, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ստիպուած կը լինեն իրենց ջանքերը կենտրոնացնել զուտ հակամարտութեան գօտում կայունութեան ապահովման վրայ:

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

 

 

Նախորդը

Հայկական Տեղեկատուական Խնդիրներ. Լուսարձակներ` Կիպրական Ենթահողին Վրայ Ընդհանուր Տեղեկատուական Դաշտը` Այսօր

Յաջորդը

Տօնախմբութեան Մթնոլորտ` Լէյլաւանի Մէջ. Օծում` Ֆանարի Մատրան Նորակառոյց Մկրտարանի

RelatedPosts

Ուրֆայէն Արցախ. Ապրիլ 24ին՝ Ապահովութեան Նոր Հայեացք
Անդրադարձ

Ուրֆայէն Արցախ. Ապրիլ 24ին՝ Ապահովութեան Նոր Հայեացք

Մայիս 8, 2025
Լիբանանի Երեսփոխանական  Ընտրութիւններէն 161 Օրեր Առաջ.  Համախմբուելու, Նեղ Անհատական Հաշիւները  Անտեսելու Եւ Ազգային Միասնական  Ճակատ Ունենալու Այժմէականութիւնը
Անդրադարձ

Սլաք. Համազգայինի «Նեմեսիս» Գեղարուեստական Իւրայատուկ Ներկայացման Առիթով. Բա՛ւ Է Մենք Զմեզ Ատենք, Այլ Նախասիրութիւններէն Անդին` Լա՛ւը Գնահատենք

Մայիս 8, 2025
Վիգէն Զաքարեանի Անմահ Յիշատակին  (Նահատակութեան 33-Ամեակին Առիթով)
Անդրադարձ

Վիգէն Զաքարեանի Անմահ Յիշատակին (Նահատակութեան 33-Ամեակին Առիթով)

Մայիս 8, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?