Վաղը` ՀՄԸՄ – Թագաւորական Բանակ
Շաբաթ, 21 հոկտեմբերին, մարոքեան Ժամհիեթ Սալա ակումբը կազմակերպեց յատուկ երեկոյ մը, որուն ընթացքին կատարուեցաւ յայտարարութիւնը Արաբական ակումբներու տղոց պասքեթպոլի 30-րդ ախոյեանութեան, որ կը սկսի այսօր, պաշտօնական բացման հանդիսութենէն ետք:
Մրցաշարքը տեղի կ՛ունենայ 23 հոկտեմբերէն 2 նոյեմբեր:
Ա. խմբակին մաս կը կազմեն Ֆաթըհ Ռապաթի (Մարոք), Ժեզիրա (Եգիպտոս), Շեպիպեթ Մանազա (Թունուզ) եւ Մուհարրեք (Պահրէյն):
Բ. խմբակին մէջ են Թագաւորական բանակ (Մարոք), ՀՄԸՄ (Լիբանան), Ղարաֆա (Քաթար) եւ Նազուա (Օման):
Իսկ Գ. խմբակին մաս կազմող խումբերն են Ժամհիեթ Սալա (Մարոք), Ֆաթըհ (Սէուտական Արաբիա), Շապապ Ահլի Տուպայ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ) եւ Մուժամահ Փեթրոլի (Ալճերիա):
Այսօր տեղի կ՛ունենան երեք մրցումներ, երեքական մրցումներ տեղի կ՛ունենան նաեւ յաջորդող օրերուն ալ, մինչեւ շաբաթ, 28 հոկտեմբեր: Կիրակին հանգիստի օր է մրցաշարքին մասնակցող խումբերուն համար, իսկ երկուշաբթի տեղի կ՛ունենան քառորդ աւարտականի մրցումները, երեքշաբթի` կիսաւարտականի, իսկ հինգշաբթի` երրորդ դիրքի եւ աւարտականի մրցումները:
Ստորեւ կու տանք ՀՄԸՄ-ի տղոց կատարելիք մրցումներուն յայտագիրը.
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ |
| ՀՄԸՄ – Թագաւորական բանակ (Մարոք) | 17:00 |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| ՀՄԸՄ – Ղարաֆա (Քաթար) | 19:00 |
| ՇԱԲԱԹ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| ՀՄԸՄ – Նազուա (Օման) | 17:00 |


