Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ընտրանի» Ցուցահանդէս Երեւանի Կոմիտասի Անուան Թանգարանին Մէջ

October 16, 2017
| Արուեստ - Մշակոյթ
0
Share on FacebookShare on Twitter

ԶԱՌԱ ԱՅՐՈՒՄԵԱՆ
Արուեստաբան

Նախաձեռնութեամբ «Բարձր արուեստ» կեդրոնի, Հայաստանի մէջ ծնունդ առած է «Հայ հաւաքորդներու ակումբ»-ը, որ կը նպատակադրէ ըստ արժանւոյն գնահատել, արժեւորել ու տարածել հայ կերպարուեստը, նախ հայկական շրջանակներէ ներս եւ ապա նաեւ` միջազգային բեմերու վրայ: Իբրեւ առաջին ձեռնարկ` անոնք կազմակերպեցին բարձրորակ ցուցահանդէս մը Կոմիտասի անուան թանգարանին մէջ, սեպտեմբեր ամսուան ընթացքին, «Ընտրանի» ընդհանուր խորագիրին տակ: Ներկայացուած արուեստագէտներու անուններն իսկ կ՛արդարացնեն «Ընտրանի» որակումը, ինչպէս` Յովհաննէս Այվազովսկի, Արշիլ Կորքի, Եր. Քոչար, Գառզու, Ժանսեմ, Վահրամ Գայֆեճեան, Մ. Սարեան, Լ. Թիւթիւնճեան, Գէորգ Բաղինջազեան, Վարդգէս Սուրէնեանց, Ց. Մախոխեան, Եղ. Թաթեւոսեան, Յ. Յակոբեան, Վրոյր, Սէյրան Խալթամաջեան, Վարուժան Վարդանեան, Այվազ Աւոյեան, Ռ. Էլիբեկեան, Մինաս Աւետիսեան, եւ այլք:

Ցուցադրութեան դրուած ստեղծագործութիւնները աճուրդի պիտի դրուին «Բարձր արուեստ» կեդրոնի «Շետեվր» սրահին մէջ, դեկտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին:

Այս առիթով հրատարակուած է նաեւ պատկերագիրք մը, որուն յառաջաբանին հեղինակը` արուեստաբան Զառա Այրումեան, ընդհանուր գաղափար մը կու տայ ներկայացուած արուեստագէտներու ինքնութեան ու բնոյթի մասին: Ստորեւ կու տանք յառաջաբանը ամբողջութեամբ:

Այվազ Աւոյեան «Կոմպոզիցիա»

Հայ ժողովուրդն իր մշակոյթը կերտել է հազարամեակների ընթացքում: Այն դարձել է համաշխարհային քաղաքակրթութեան կարեւոր ու անբաժանելի մի մասը:

Ընդունելով այդ մեծ ժառանգութիւնը` մենք պէտք է գիտակցենք նաեւ մեծ պատասխանատուութիւն` պահպանել եւ ըստ արժանւոյնս գնահատել: Գնահատել` բառի բոլոր իմաստներով:

Հէնց այդ խնդիրն է հետապնդում «Հայ կոլեկցիոներների (հաւաքորդներ – Ա..) ակումբ»-ի կողմից կազմակերպուած աճուրդը, որը ներկայացնում է հայ նկարիչների ընտրանին` 19-րդ դարի երկրորդ կէսից մինչեւ մեր օրերը:

19-րդ դարի սկզբից հայկական արուեստի պատմութեան մէջ սկսւում է նոր փուլ, որի ընթացքում տեղի է ունենում վերջինիս մերձեցումը ռուս եւ եւրոպական արուեստների հետ:

Հայ նկարիչների մեծ մասը կրթութիւն է ստանում Փեթերպուրկի, Փարիզի, Միւնիխի, ակադեմիաներում: Ազգային արուեստը ձեռք է բերում ժանրային բազմազանութիւն եւ արտայայտչական նոր ձեւեր:

Հէնց այդ ժամանակ է, որ գեղարուեստական ասպարէզ է գալիս հռչակաւոր ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկին (1817-1900 թթ.), որի հանճարեղ ստեղծագործութիւնները հետագայում նուաճեցին ողջ աշխարհը:

Այվազովսկու ստեղծագործութեան ազդեցութիւնը, անկասկած, մեծ դեր է ունեցել հայ ծովանկարչական դպրոցի ներկայացուցիչների` Էմանուէլ Մաղդէսեանի, Վարդան Մախոխեանի, Արսէն Շաբանեանի, Կարապետ (Շարլ) Ադամեանի ստեղծագործական առաջընթացի մէջ:

Աճուրդում ներկայացուած Գէորգ Բաշինջաղեանը (1857-1925 թթ.) լիիրաւ համարւում է հայկական բնանկարի հիմնադիրը: Նրա վրձինին են պատկանում Կովկասի եւ մասնաւորապէս Հայաստանի բնութիւնը գովերգող բազմաթիւ գլուխգործոցներ:

19-րդ դարում հայկական գեղանկարչութեան մէջ ձեւաւորւում է նաեւ պատմական ժանրը, որի հիմնադիրը դարձաւ Վարդգէս Սուրէնեանցը (1860-1921 թթ.): Հայեացք նետելով հայ պատմութեան դրամատիկ դրուագներին` իր կտաւներում Սուրէնեանցը հաստատում է հայրենասիրութեան գաղափարը:

Այդ շրջանի դասականներից է նաեւ Եղիշէ Թադեւոսեանը (1870-1936 թթ.): Նրա ստեղծագործութիւնն տպաւորապաշտական մեթոտի իւրացման եւ իւրովի կիրառման առաջընթաց քայլ էր ազգային գեղանկարչութեան մէջ:

Վահրամ Գայֆեճեան «Ծառի ստուերի տակ»

Այդ նոյն հունով զարգանում է նաեւ Վահրամ Գայֆեճեանի (1879-1960 թթ.) արուեստը: Բացառիկ նուրբ ճաշակով կատարուած կտաւները, արտայայտելով ամենաանկեղծ զգացմունքները դառնում են ազգային նկարչութեան կարեւոր էջերից:

Երուանդ Քոչար «Ժան Ռիգոյի դիմանկարը»

Երուանդ Քոչարը (1899-1979) առանձնայատուկ տեղ է զբաղեցնում 20-րդ դարի արուեստի պատմութեան մէջ: Իր աշխատանքներում խաչաձեււում են թիֆլիսեան տիպաժը, խորանարդապաշտութեան տարրերը եւ դասական գծանկարը: Մշտապէս գտնուելով համարձակ, նորարար որոնումների մէջ` նա փորձում էր գտնել եւ իր ստեղծագործութեանը յաւելել չորրորդ չափումը` ժամանակը: Այսպիսով, նա ստացաւ այն, ինչ կոչւում է «Նկարչութիւն տարածութեան մէջ», որը դարձաւ քանդակի եւ գեղանկարչութեան համադրումը: Քոչարի գործերը միշտ գտել են իրենց տեղն աշխարհի լաւագոյն թանգարաններում` Փիքասոյի, Միրոյի, Տալիի գործերի հետ մէկտեղ:

Համաշխարհային ճանաչում է վայելում Արշիլ Կորքին (Ոստանիկ Ադոյեան, 1905-1945): Ճակատագրի կամոք 1920 թ.-ին նա յայտնուեց Ամերիկայում եւ հետագայում դարձաւ վերացական գերիրապաշտութեան հիմնադիրն ամերիկեան արուեստի մէջ: Իր աշխատանքները մինչ օրս զբաղեցնում են իրենց ուրոյն տեղը Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների թանգարաններում:

Համաշխարհային համբաւ ձեռք բերեց նաեւ մեծագոյն գերիրապաշտ Լեւոն Թութունճեանը (1905-1968 թ.): Նրա «Դեղին դիմակ» կտաւը դարձաւ 20-րդ դարի գլուխգործոցներից մէկը: Եւրոպայի լաւագոյն թանգարաններում եւ պատկերասրահներում ցուցադրուելով 20-րդ դարի ամենանշանաւոր նկարիչների շարքում: Թութունճեանի աշխատանքները միշտ աչքի են ընկնում իւրայատուկ նրբաճաշակութեամբ եւ բազմանշանակ նուազապաշտութեամբ:

Խօսելով ծնունդով հայ, սակայն եւրոպական մակարդակի առաջնակարգ վարպետների մասին` չենք կարող չնշել Գառզուի (Գառնիկ Զուլումեան, 1907-2000 թթ.) եւ Ժանսեմի (Յովհաննէս Սեմերճեան, 1920-2013թթ.) անունները:

Վարպետներ, որոնց տաղանդաւոր եւ ինքնատիպ արուեստն արդէն վաղուց նուաճել է իր ուրոյն տեղը հայկական եւ եւրոպական արուեստի մէջ:

Ժամանակակից հայ նկարչութեան պատրիարք Մարտիրոս Սարեանը (1880-1972 թթ.), հաստատելով 20-րդ դարի առաջին կէսի հայ արուեստի հիմնական դրոյթները, դարձաւ մէկ ուրիշ հայ հանճարի` Մինաս Աւետիսեանի (1928-1975 թթ.) հոգեւոր հայրը:

Ինչպէս բնորոշեց ինքը` Սարեանը, Մինասը դարձաւ այն նոր եւ անկրկնելի անձնաւորութիւնը, որը քայլ արեց դէպի արեւի աշխարհ եւ ձեւաւորեց այն նոր սկզբունքները, որոնց հիման վրայ շարունակուեց հայ գեղանկարչութեան հետագայ զարգացումը 20-րդ դարի 60-ական թթ.: Մինասի արուեստի հետ զուգահեռ, զարգանում էր նաեւ Աշոտ Յովհաննիսեան (1929-1997 թթ.) հանճարը: Նրա ստեղծագործութիւնները ոչ միայն նոր որակ հաղորդեցին ազգային արուեստին, այլեւ կարող են համահունչ դիտուել եւրոպական ցանկացած ընդհանուր պարունակի մէջ: Եւ չմոռանանք Վրոյր Գալստեանին` միշտ տաղանդաւոր եւ յաճախ անսպասելի:

Յակոբ Յակոբեան «Ախթալա»

Յակոբ Յակոբեանը (1923-2013 թթ.), ծնուելով օտարութեան մէջ, ստանալով եւրոպական կրթութիւն, եկաւ Հայաստան` լինելով կայացած վարպետ:

Պահպանելով իր զուսպ գունապնակը եւ յստակ կառուցուածքը` նա առաջարկեց ազգային նկարչութեան իր ուրոյն տարբերակը: Չժխտելով իր գործընկերների նախորդ նուաճումները` նա հայ արուեստին հաղորդեց նոր որակ:

Աճուրդում ներկայացուած են նաեւ հայ մոտեռնի դասականներ դարձած Սէյրան Խաթլամաճեանը (1937-1994 թթ.), Ռոպերթ Էլիբեկեանը (1941), Վարուժան Վարդանեանը (1948-2010): Այս վարպետները, որոնցից իւրաքանչիւրն իր ոճով եւ աշխարհընկալմամբ, նուաճեցին իրենց տեղը 20-րդ դարի գունապնակին մէջ:

Վարուժան Վարդանեան «Հեծեալը»

Արուեստագէտների ցանկը շարունակում են Լաուրա Աւետիսեանը (1941), Համլեթ Յովսէփեանը (1950), Այվազ Աւոյեանը (1955-2011 թթ), ներկայումս Միացեալ Նահանգներում բնակուող Քիքին (Գրիգոր Միքայէլեանը, 1956), որը դիտողի դատին է առաջարկում իր յայտնի «Պոպօ» թեմայի նորանոր տարբերակները եւ Ներսէս Մելիքեանը (1957):

Ժամանակագրութիւնն աւարտում են Տիգրան Ասատրեանը (1968) եւ Սուրէն Համբարձումեանը (1977)` աւելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնք, սակայն, արդէն ձեւաւորել են իրենց ստեղծագործական սկզբունքները:

Յուսով ենք, որ «Հայ հաւաքորդների ակումբի» այս նոր նախաձեռնութիւնն առիթ կը դառնայ հայ արուեստի գոհարների ճիշդ գնահատմանը եւ նրանց հետագայ հանրահռչակմանը միջազգային շուկայում:

Դմիտրի Նալբանդեան «Հայկական հովիտ»

 

 

Նախորդը

Անցեալի Յուշեր` Ապագայի Նեցուկ

Յաջորդը

Խմբագրական «Գանձասար»-ի Հոկտեմբեր Բ. – Յաւերժօրէն Ապրողը (Թարգմանչաց Տօնին Հետքերով)

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

«Գայեանէ» Պալէի Դպրոցի «Մարդուկ Ջարդուկ»-ը

January 19, 2026
Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Կանացի Աչքերով Զ.

January 12, 2026
Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Աղբակոյտը` Ապաստան (Բ.)

November 5, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.