
Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը երէկ, երեկոյեան «Քամիլ Շամուն» մարզական աւանին մէջ հիւրընկալեց Հիւսիսային Քորէան` Ասիա-2019-ի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ:
Լիբանան, որ երթին (5 սեպտեմբեր) Հիւսիսային Քորէայի դաշտին վրայ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց, երէկ անխնայ եղաւ իր հիւրին նկատմամբ` արձանագրելով 5-0 արդիւնքով տպաւորիչ յաղթանակ մը:
Երէկուան այս մրցումին Լիբանանի հինգ անպատասխան կոլերը նշանակեցին Հիլալ Հըլուէ (20-րդ), Հասան Մաաթուք (24-րդ), Սամիր Այյաս (49-րդ), Ալի Համմամ (79-րդ) եւ Ռապիհ Աթայա (90-րդ):
Հոնկ Քոնկ, որ 2-0 արդիւնքով յաղթեց Մալեզիոյ, նոյն` Բ. խմբակին մէջ բարձրացաւ երկրորդ դիրք:
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
1.- Լիբանան | 4 | 3 | 1 | 0 | 10 |
2.- Հոնկ Քոնկ | 4 | 1 | 2 | 1 | 5 |
3.- Հիւսիսային Քորէա | 3 | 0 | 2 | 1 | 2 |
4.- Մալեզիա | 3 | 0 | 1 | 2 | 1 |