Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Վրաստանում Փոխւում Են Կառավարութիւնները, Սակայն Հայ Համայնքի Քաղաքական, Կրօնական, Լեզուական, Մշակութային Իրաւունքները Մնում Են Գրեթէ Անփոփոխ», Կը Յայտնէ Արտակ Գաբրիէլեան

Հոկտեմբեր 11, 2017
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Ստորեւ յապաւումով լոյս կ՛ընծայենք հարցազրոյց մը` կատարուած Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդի նախագահ Արտակ Գաբրիէլեանին հետ:

Հարցազրոյցը կատարուած է Ա-ինֆոյի կողմէ` կիզակէտ ունենալով սեպտեմբեր 30-ին Ախալքալաքի հայաբնակ Գումբուրդօ գիւղի Ս. Համբարձման եկեղեցւոյ խաչքարի տեղափոխման առթիւ, ստեղծուած պայթուցիկ կացութիւնը` շրջանին մէջ:

Հ.- Շատերը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս Գումբուրդոյում եկեղեցու խնդրի ու դրա շուրջ վէճի մասին իմացան սեպտեմբեր 30-ին այդ գիւղում տեղի ունեցած միջադէպից յետոյ: Խնդրում եմ ներկայացրէք խնդրի պատմութիւնը. ինչո՞ւ է այն արդիական ու ո՞րն է չլուծելու պատճառը:

Պ.- Խնդիրը միշտ արդիական է եղել` յետխորհրդային ժամանակաշրջանից սկսած: Այն աւելի մեծ կարեւորութիւն ստացաւ, երբ բացուեց Վրաց ուղղափառ եկեղեցւոյ Գումբուրդոյի թեմը: Վրաց հոգեւորականները 2000-2001 թուականներուն այցելում էին գիւղ: Անյայտ պատճառներով եկեղեցւոյ քարերի հայկական արձանագրութիւններն էին ոչնչացւում, որոշները փոխարինուել են այլ քարերով: Ժամանակին Գումբուրդոյի ու Ազմանա գիւղերի մէջտեղում կար յուշաքար, որ եւս անյայտ պատճառներով այդտեղից անհետացաւ: Դա այդ գիւղերի սահմանային գիծն էր խորհրդանշում: Ազմանայում ժամանակին ապրել են թուրքեր, իսկ այդ քարի վրայ եւս կային հայկական գրութիւններ: Գնալով` Գումբուրդրոյի խնդիրը խորացաւ, երբ վրաց հոգեւորականները սկսեցին այցելել այդ եկեղեցին: Առանց գիւղացիներին տեղեակ պահելու պեղումներ էին կատարում, տարածքից քարեր էին կորչում: Տեղի բնակիչները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել է խնդիրը, այդ ընդվզումը միշտ կար:

Ժամանակին գիւղում կար հոգեւորական, որը ժողովրդին մօտ էր պահում եկեղեցուն, հետեւում էր եկեղեցուն եւ հաւատացեալ ժողովրդին մղում եկեղեցի: Այժմ չգիտեմ` ի՛նչ պատճառով հոգեւորական չի զբաղւում այդ խնդրով: Երբ 2016-ին սկսեցին պեղումներ կատարել, մէկ տարի անց մօտաւորապէս 45 պարկ մարդկանց ոսկորներ յայտնաբերուեցին: Գիւղի բնակիչները պնդեցին, որ ոսկորները վերաթաղուեն հէնց եկեղեցու տարածքում: Հետաքրքրական է, որ մասունքների գանգերի վրայ ծակեր կային, կարծես կրակոցի տեղեր լինէին:

Սա ուսումնասիրուած չէ, չեմ կարող յստակ բան ասել, սակայն գիւղացիներն ասում են, որ 1918-ին, երբ թուրքերը ներխուժել են, Գումբուրդոն ինքնապաշտպանութիւն է իրականացրել, եկեղեցու բակում գնդակահարել են տեղի բնակիչներին: Եղել է նաեւ աւանդոյթ, որ երբ փոքր երեխայ է մահացել (իսկ այն ժամանակ մահացութիւնը մանուկների շրջանում շատ է եղել), նրան թաղել են եկեղեցու տարածքում: Գիւղացիների տեւական պայքարից յետոյ ոսկորները վերաթաղուեցին եկեղեցւոյ բակում: Այնուհետեւ տեղի բնակիչները հանգանակութիւն կազմակերպեցին` խաչքարի գումարի համար: Ինչ-որ մէկը չի ֆինանսաւորել, գիւղացիներն են մասնակցել դրան ու գումար հանգանակել:

Հ.- Խօսքն այն խաչքարի մասին է, որի տեղադրման շուրջ սեպտեմբեր 30-ին Գումբուրդոյում տեղի ունեցան բախումներ` իրաւապահների ու գիւղացիների միջե՞ւ:

Պ.- Այո՛, ճիշդն ասած, նախնական պայմանաւորուածութիւն կար, որ այն պէտք է տեղադրուի հոկտեմբերի 21-ին նախատեսուած ընտրութիւններից յետոյ: Չնայած` վրացական կողմը պնդում էր, որ խաչքարը պէտք է տեղադրուի եկեղեցւոյ բակից դուրս` յարակից տարածքում: Կարծես կազմակերպիչները համաձայնել էին այն մտքի հետ, որ տեղադրումը պէտք է տեղի ունենայ հոկտեմբեր 21-ից յետոյ. սակայն չգիտես` ինչպէ՛ս ստացուեց, որ սեպտեմբեր 30-ին որոշում կայացուեց խաչքարը տեղափոխել եկեղեցւոյ բակ: Խօսքը միայն տեղափոխման մասին էր, ոչ տեղադրման, ինչը շատ, այդ թւում` հայաստանեան լրատուամիջոցներ խառնում էին: Շատերը գրում էին, որ մարդիկ ցանկացել են տեղադրել խաչքարը: Իսկ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, ըստ տեղեկութիւնների, ոստիկանութեան եւ յատուկ ծառայութիւնների որոշ ներկայացուցիչներ իրենց լաւ չեն պահել: Սա 100 տոկոսնոց ճշմարտութիւն չէ, ասում եմ` համաձայն տարածուած լուրերի:

Հ.- Որոշ վերլուծաբաններ պայմանաւորուածից աւելի շուտ խաչքարի եկեղեցւոյ բակ տեղափոխելու յետեւում տեսնում են քաղաքական պատճառներ` կապուած յառաջիկայ ընտրութիւնների հետ: Կիսո՞ւմ էք այս կարծիքը:

Պ.- Քաղաքական բնագաւառը սեպտեմբեր 30-ի դէպքերում կարելի է տեսնել: Այդ ընթացքում որոշ ուժեր պիտի փորձէին օգտագործել առիթը` ընտրութիւններից առաջ որոշակի քաղաքական շահ ապահովելու համար: Չէի ասի, որ այն նախապէս, յատուկ հէնց այդ նպատակով էր կազմակերպուած: Իհարկէ, նախընտրական շրջան է, քաղաքական պահեր կարող են լինել: Միանշանակ ինչ-որ ուժեր կը փորձեն առիթն օգտագործել:

Հ.- Գումբուրդոյի եկեղեցւոյ շուրջ վէճը առանձին հա՞րց է, թէ՞ այն պէտք է դիտարկել Վրաստանում հայկական պատմամշակութեան ժառանագութեան պահպանման ու պատկանելիութեան հարցերի կողմից դիտուած, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում: Ի՞նչ քաղաքականութեան հետ մենք գործ ունենք այստեղ:

Պ.- Նախ` աւելի շատ վրացական կողմը պէտք է հասկանայ, որ խնդիրների բաձրաձայնումն ընդդէմ Վրաստանի չէ: Խնդիրների բարձրացումն ու լուծումներ առաջարկելը յանուն Վրաստանի է: Յանուն Վրաստանի կայուն ու խաղաղ զարգացման: Վրաստանի այս իշխանութիւնները եւս Սահակաշվիլիի ժամանակշրջանից ժառանգեցին յայտնի մօտեցումները` անուանելով մարդկանց անջատողականներ եւ այլն: Յատկապէս վերջին օրերին ամէն ինչ գրեցին այդ մասին: Իրականում խնդիրները բարձրաձայնողներն այսօր իսկապէս Վրաստանի հայրենասէր մարդիկ են: Գումբուրդոյի եկեղեցին ու ընդհանրապէս Վրաստանում հայկական պատմամշակութեան ժառանագութիւնը մեր հարցերի, պահանջների օրակարգի մի մասն է: Մի շարք խնդիրներ կան, եւ դրանք բոլորն ունեն քաղաքական պատճառներ: Բացառութիւններ չկան: Կրթական, ընկերային-տնտեսական ու մշակութային խնդիրներում ակնյայտ երեւում է քաղաքական պատճառ: Բոլոր առումներով:

Հ.- Ձեր նշած խնդրիների չլուծման պատճառը ո՞րն է: Վրացական իշխանութիւնների քաղաքական կամքի բացակայութի՞ւնն է:

Պ.- Տեսէ՛ք, ինչպէս ասում են` ժողովրդի համբերութեան բաժակը լցուել է: Այսօր իւրաքանչիւր խնդրի բարձրաձայնում կ՛առաջացնի պայթիւնավտանգ իրավիճակ: Այս եկեղեցու պատմութեան ժամանակ ես տեսայ, թէ ժողովրդի մօտ ի՛նչ ոգեւորուածութիւն կար: Տեսել է հաւանաբար, տեսանիւթերում, երբ վրացի ոստիկանը կանգնեցնում է հայ մարդուն եւ հարցնում` ինչո՞ւ վրացերէն չես խօսում, ու այն բանից յետոյ, երբ ստանում է «լեզուն չգիտեմ» պատասխանը, ասում է` գնա՛մեռի էլի՛: Կարծես մարդկանց համբերութիւնը հատել է, իրենք ինչ-որ մի կերպ պէտք է արձագանգէին: Թէ արդէն պարզ է. հասարակ ժողովուրդ. շատ շուտ տրւում է գրգռութիւններին ու եղաւ այն, ինչ եղաւ: Այս ամէնի կողքին, ես վրացական կողմի` խնդիրները ոչ միայն չլուծելու, այլեւ խորացնելու քայլերի տրամաբանութիւնը չեմ հասկանում: Գնալով` խնդիրները խորանում են, ոչ թէ լուծւում: Այստեղ պէտք է նշել, որ հայկական կողմը, նկատի ունեմ Հայաստանը, նոյնպէս իր մեղքի բաժինն ունի: Որոշակի խնդիրներ կան, որ ոչ միայն վրացական կողմից է կախուած: Դրանք համատեղ ջանքերով պէտք է լուծուեն բանակցութիւնների, միջկառավարական յանձնաժողովի նիստերի կամ միջխորհրդարանական խմբերի հանդիպումների ժամանակ:

Հ.- Երբ տեղի ունեցան Գումբուրդոյի դէպքերը, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կապուեց իր վրաստանցի գործընկերոջ հետ: Ջաւախքում հայկական կողմի արձագանգն ինչպէ՞ս ընկալուեց, բաւարարե՞ց այն տեղացիներին:

Պ.- Չեմ կարծում, որ բաւարարեց: Միւս կողմից` մարդիկ տեղեակ էլ չեն, որ հայկական կողմն աշխատանք է տարել այս ուղղութեամբ: Իհարկէ, իւրաքանչիւր արձագանգ ու կառուցողական մօտեցում Հայաստանից` ողջունելի է:

Նախորդը

Երկրի Տնտեսական Զարգացման ՀՅԴ Հայեցակարգային Ուղենիշները*

Յաջորդը

«Արմէնփրես»-ի Հարցազրոյցը` Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի Գործադիր Տնօրէն Արամ Համբարեանի Հետ

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?